[go: nahoru, domu]

Jump to content

Մեթ Քաթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթ Քաթս
Դիմանկար
Ծնվել է1972[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿենտուկիի համալսարան, Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում, Rowan County Senior High School? և University of Kentucky College of Engineering?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական
ԱշխատավայրԳուգլ[2][3]
Կայքmattcutts.com
 Matt Cutts Վիքիպահեստում

Մեթյու «Մեթ» Քաթս (անգլ.՝ Matthew "Matt" Cutts, 1972[1]), ամերիկացի ինժեներ-ծրագրավորող։ Եղել է Google-ի՝ որոնողական սպամի դեմ պայքարի թիմի ղեկավարը[4]։ Ներկայումս նա աշխատում է US Digital Service-ում։ Նախ եղել է տեխնիկական տնօրեն, իսկ 2017 թվականին հունվարի 20-ին դարձել է կառավարչի պաշտոնակատար[5]։ Նախկինում Google-ում աշխատել է որոնման որակի թիմում որոնման համակարգի օպտիմալացման գծով[6][7]։

Կատիսը ավարտել է Rowan County Senior High Schoo դպրոցը` Կենտուկիում[8]։ 1995 թվականին Կենտուկիի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան` համակարգչային գիտության և մաթեմատիկայի բնագավառում[9][10]։ 1998 թվականին նա ստացել է մագիստրոսի կոչում Չապել Հիլի Հյուսիսային Կարոնիլայի համալսարանում[11]։

Վեբ որոնման բնագավառում Քաթսն իր կարիերան սկսել է Չապել Հիլի Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, իր դոկտորական ատենախոսության վրա աշխատելու ժամանակ։ 2000 թվականի հունվարին Google-ում աշխատանքի է անցել որպես ինժեներ-ծրագրավորող[6]։ 2007 թվականին Քաթսը հայտարարել է, որ իր հետազոտության դաշտը եղել է համակարգչային գիտություն։ Այնուհետև նա տեղափոխվել է տեղեկատվական որոնման և որոնողական համակարգերի դաշտ։ Նախքան Google-ի որոնման որակի բաժնում աշխատելը Քաթսն աշխատել է անվտանգ որոնման և ընտանեկան զտման թիմում, որն ինքն է մշակել։ Նա ստացել է «porn cookie guy» մականունը նրա համար, որ իր կնոջ կողմից տանը պատրաստված թխվածքաբլիթներով հյուրասիրել է բոլոր նրանց, ովքեր գտնում էին պոռնոգրաֆիայի անցանկալի օրինակներ որոնման արդյունքում։

Քաթսը Google-ի արտոնագրում հիշատակված համահեղինակ-գյուտարարներից մեկն է, որ կապված է որոնման համակարգերի և վեբ-սպամի հետ[12]։

2010 թվականի նոյեմբերին Քաթսը հայտարարել է մշակողների մրցույթ։ Անհրաժեշտ էր Microsoft Kinect-ն ավելի համատեղելի դարձնել Linux օպերացիոն համակարգի հետ։ Այդ ժամանակ Microsoft-ը հայտարարել է, որ Kinect-ի օգտագործումը այլ սարքերով` բացառությամբ Xbox 360-ի, չի աջակցվում իրենց կողմից[13]։

2014 թվականի հուլիսին Մեթն իր բլոգում հայտարարել է, որ պատրաստվում է մի քանի ամիս արձակուրդ վերցնել, ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ և փորձել նոր բաներ[14]։ Երբ Մեթը Google-ում աշխատանքի է անցել, պայմանավորվել է կնոջ հետ, որ նա 4-5 տարի աշխատելու է, ինչից հետո նրանք որոշ ժամանակ անցկացնելու են միասին, և 15 տարի անց նա վերջապես որոշել է անել դա։

2015 թվականի մայիսին Google-ն հայտարարել է, որ նոր մարդ է նշանակվել Մեթի պաշտոնում՝ դառնալով վեբ-սպամի դեմ պայքարելու թիմի ղեկավար։ Սակայն ի տարբերություն Մեթի, այդ անձը չի դառնա հրատարակիչների և վեբ-վարպետների հարցերով պաշտոնական ներկայացուցիչ[15]։

2017 թվականի հունվարին Մեթն իր պաշտոնական բլոգում հայտարարել է, որ ինքը հեռանում է Google-ից, որպեսզի միանա US Digital Service-ին[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.bloomberg.com/news/articles/2011-03-17/matt-cutts-the-greenspan-of-google — 2011.
  2. https://www.mattcutts.com/blog/join-the-us-digital-service/
  3. https://www.mattcutts.com/blog/about-me/
  4. «Google Has New Head Of Web Spam But Won't Be The "New Matt Cutts"». Search Engine Land. 2015 թ․ մայիսի 22. «Matt Cutts remains on leave, but Search Engine Land can report that Google does have someone new in his position of head of web spam fighting.»
  5. «Staying with the US Digital Service». Matt Cutts: Gadgets, Google, and SEO (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  6. 6,0 6,1 «About Me». Matt Cutts: Gadgets, Google, and SEO.
  7. Ward, Mark (2004 թ․ հունիսի 8). «Inside the Google search machine». BBC News Online. Վերցված է 2008 թ․ մայիսի 4-ին.
  8. Grant Stevens (2012 թ․ հուլիսի 13). «Google this: Matt Cutts, hometown proud». The Morehead News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  9. Olgiate, Christina (2012 թ․ հոկտեմբերի 21). «Google employee Matt Cutts returns to UK». The Kentucky Kernel. University of Kentucky. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. «Just Google Him: CS alumnus talks about how UK prepared him to work for the Search giant». University of Kentucky, Department of Computer Science, College of Engineering. 2011 թ․ օգոստոսի 26.
  11. «Graduate School Honors Fellowship Winners». News And Notes. Department of Computer Science, The University of North Carolina at Chapel Hill. Spring 1999. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. Acharya, A., et al., (2005) Information retrieval based on historical data Արխիվացված 2019-06-25 Wayback Machine
  13. «Kinect hacked days after release». BBC News. BBC. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. Cutts, Matt. «On Leave». Matt Cutts Blog. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  15. «Google Has New Head Of Web Spam But Won't Be The "New Matt Cutts"». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  16. https://www.searchengines.ru/katts-google.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթ Քաթս» հոդվածին։