Մալիբեկլի Համիդ
Մալիբեկլի Համիդ | |
---|---|
Բնօրինակ անուն | Malıbəyli Həmid |
Ի ծնե անուն | Մալիբեկլի Համիդ |
Նաև հայտնի է որպես | Malıbəyli Həmid |
Ծնվել է | 1869 Malıbəyli, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 22, 1922 Աղդամ, Շուշիի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Ժանրեր | Ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | երգիչ, Խանենդե, թառահար |
Գործիքներ | Թառ |
Գործունեություն | 1882–1922 |
Համիդ Իմամգուլու օկլի Գուրբանով (ադրբ.՝ Malıbəyli Həmid, 1869, Malıbəyli, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1922, Աղդամ, Շուշիի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ), ադրբեջանցի խանենդե, թառահար, Ղարաբաղյան մուղամի դպրոցի ներկայացուցիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիբեկլի Համիդը ծնվել է 1869 թվականին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես կառապան, իսկ հետո միացել է Հաջի Հուսուի կողմից կազմակերպած «Խանանդաների մաջլիս»ին։ Այստեղ նա սովորել է դասական արևելյան և ադրբեջանական մուղամներ Հաջի Հուսուից և Մաշադի Իսիից։ Համիդը սովորել էր նաև թառ նվագել։ Առաջին անգամ Սադիղջանը սովորեցրել է նրան թառ նվագել[2]։
Ղարաբաղի մեջլիսներում Համիդը հայտնի էր եղել որպես խանենդե։ Նրա առաջին ելույթը տեղի էր ունեցել Նաջաֆղուլու Աղա անունով մի մարդու մեջլիսում՝ Հաջի Հուսուի, Մաշադի Իսիի, Սադըղջանի և Ավանեսի հետ։ Այս մեջլիսում իր ելույթից հետո Համիդին հաճախ են հրավիրում հանրային տոնակատարությունների։
Մալիբեկլի Համիդն աշխատել է նաև որպես դերասան։ Նրա անունը կարելի էր գտնել օպերային ներկայացումների պաստառների վրա, ինչպիսիք են Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մաջնունը», Մաշադի Ջամիլ Ամիրովի «Սեյֆալ-Մուլքը»։
1910 թվականին Մալիբեկլի Համիդը, ով հրավեր է ստացել «Գրամֆոն» ընկերությունից, գնալ է Ռիգա և ձայնագրել իր ձայնը գրամոֆոնի ձայնագրության վրա։ Մալիբեկլի Համիդի ռեպերտուարում եղել են «Սեգահ», «Շահնազ», «Օրթա Մահուր», «Ղարաբաղի շիքյաստա», «Շուշտար», «Հեյրատի», «Օվշարը» մուղամները։ Մուղամներից բացի, Ջումշուդ Մալիբեկլին կատարել է նաև ժողովրդական երգեր[3]։
Մալիբեկլի Համիդը մահացել է 1922 թվականի մարտի 22-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մալիբեկլի Համիդ
- ↑ Фиридун Шушински. Малыбәјли Һәмид // Азәрбајҹан халг мусигичиләри. Бакы: Јазычы. 1985. С. 188–191.
- ↑ Малыбейли Гамид // Енциклопедия азербайджанского мугама (rus). Баку: Шарг-Гарб. 2012. С. 147.