[go: nahoru, domu]

Jump to content

Մայքլ Լևիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Լևիտ
անգլ.՝ Michael Levitt
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1947(1947-05-09)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրՊրետորիա, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ,  ԱՄՆ,  Իսրայել և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ, Փիթերհաուս, Քեմբրիջի համալսարան[3] և Pretoria Boys High School?
Մասնագիտությունֆիզիկոս, կենսաբան, bioinformatician, քիմիկոս, ակադեմիկոս, մանկավարժ, համալսարանի դասախոս, կենսաֆիզիկոս, խմբագիր և գրող
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան, Գիտությունների Վեյցման ինստիտուտ և Քեմբրիջի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն
Կայքcsb.stanford.edu/levitt
 Michael Levitt Վիքիպահեստում

Մայքլ Լևիտ, (եբրայերեն՝ מיכאל לויט‎; մայիսի 9, 1947(1947-05-09)[1][2], Պրետորիա, ՀԱՀ) Հարավային Աֆրիկայում ծնված հրեա կենսաֆիզիկոս և 1987 թվականից կառուցվածքային կենսաբանության պրոֆեսոր Սթենֆորդի համալսարանում։[6][7] Լևիտը Մարտին Կարպլուսի և Արիեհ Վարշելի հետ համատեղ «բարդ քիմիական համակարգերի բազմամասշտաբ մոդելների մշակման համար» 2013 թվականին ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ։[8][9][10][11][12] 2018 թվականին Լևիտը եղել է «Կենսաբժշկական գիտության տվյալների տարեկան գրախոսականի» հիմնադիր համախմբագիր։[13]

Վաղ տարիք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Լևիտը ծնվել է Պրետորիայում, Հարավային Աֆրիկա, Պլունգեից, Լիտվա տեղափոխված հրեական ընտանիքում։ նրա հայրը Լիտվայից էր, իսկ մայրը՝ Չեխիայից։[14] Նա հաճախել է Սանիսայդի հիմնական դպրոցը, իսկ այնուհետև Պրետորիայի տղաների ավագ դպրոցը 1960-1962 թվականներին: Ընտանիքը տեղափոխվել է Անգլիա, երբ նա 15 տարեկան էր։[15] Լևիտը 1963 թվականը նա անց է կացրել Պրետորիայի համալսարանում՝ կիրառական մաթեմատիկա ուսումնասիրելով։[16] Նա հաճախել է Լոնդոնի Քինգս քոլեջ և 1967 թվականին ավարտել այն ֆիզիկայի առաջին աստիճանի գերազանցությամբ։[17][18][19]

1967 թվականին նա առաջին անգամ իր իսրայելցի կնոջ՝ մուլտիմեդիա նկարիչ Ռինայի հետ այցելեց Իսրայել։[20] 1968 թվականին նա մեկնել է սովորելու Քեմբրիջում, որտեղ ծնվել են նրանց երեք երեխաները։ 1968-1972 թվականներին Լևիտը հաշվողական կենսաբանության ասպիրանտ էր Քեմբրիջի Փիթերհաուսում՝ Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, որտեղ նա մոլեկուլների կոնֆորմացիաներն ուսումնասիրելու համար մշակեց համակարգչային ծրագիր, որը նրա հետագա աշխատանքի մեծ մասի հիմքում էր։[21][22]

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին նա վերադարձավ Իսրայել և հետազոտություններ անցկացրեց Ռեհովոտի Վայզմանի գիտության ինստիտուտում՝ դառնալով Իսրայելի քաղաքացի 1980 թվականին: 1985 թվականին նա վեց շաբաթ ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում։ 1986 թվականին նա սկսեց դասավանդել Սթենֆորդի համալսարանում և այդ ժամանակից ի վեր իր ժամանակը կիսում է Իսրայելի և Կալիֆոռնիայի միջև։[15] Այնուհետ նա հետազոտական ​​կրթաթոշակ ստացավ Քեմբրիջի Գոնվիլ և Քայուս քոլեջում։

1980-1987 թվականներին եղել է Ռեհովոտի Վայզմանի գիտության ինստիտուտի քիմիական ֆիզիկայի պրոֆեսոր։ Այնուհետև նա աշխատել է Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում որպես կառուցվածքային կենսաբանության պրոֆեսոր։

  • Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, Weizmann ինստիտուտ, Իսրայել, 1967–68[23]
  • Հաստիքով գիտնական, MRC մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա, Քեմբրիջ, 1973–80
  • Քիմիական ֆիզիկայի պրոֆեսոր, Վայզմանի ինստիտուտ, 1980–87 (ամբիոնի վարիչ, 1980–83)
  • Կառուցվածքային կենսաբանության պրոֆեսոր, Սթենֆորդի համալսարան, 1987-այսօր

Լևիթն առաջին հետազոտողներից էր, ով անցկացրեց ԴՆԹ-ի և սպիտակուցների մոլեկուլային դինամիկայի սիմուլյացիաներ և այդ նպատակով մշակեց առաջին ծրագրային ապահովումը։[24][25][26][27] Ներկայումս նա հայտնի է մակրոմոլեկուլային կառուցվածքների կանխատեսման մոտեցումների մշակմամբ՝ մասնակցելով սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման տեխնիկայի (CASP) բազմաթիվ մրցույթներին,[28] որտեղ նա քննադատել է մոլեկուլային դինամիկան՝ սպիտակուցային կառուցվածքները կատարելագործելու անկարողության համար։[29] Նա դասավանդել է բազմաթիվ հաջողակ գիտնականների, այդ թվում՝ Մարկ Գերշտեյնին և Ռամ Սամուդրալանին,[30][31] Սայրուս Չոթիան նրա գործընկերներից էր։

Լևիտը շարունակվող COVID-19 համաճարակի ժամանակ անկեղծանալով, հիվանդության տարածման վերաբերյալ մի շարք սխալ կանխատեսումներ է արել։[32][33][34] 2020 թվականի մարտի 18-ին նա կանխատեսել էր, որ Իսրայելում COVID-19-ից մահերի թիվը տասից պակաս կլինի, իսկ 2020 թվականի հուլիսի 25-ին նա սխալ կանխատեսել էր, որ ԱՄՆ-ում բռնկումը կավարտվի մինչև 2020 թվականի օգոստոսի վերջը, և մահերի թիվը չի գերազանցի 170,000-ը։[35][32][36] Մինչդեռ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի թիվը օրական 1000-ի էր հասնում,[37] իսկ Իսրայելը, համաճարակի սկզբից ի վեր, հայտնել է ավելի քան 8000 COVID-19 մահվան դեպքերի մասին։[38]

Լևիտը նաև մտահոգություն էր հայտնել COVID-19 արգելափակման հրամանների հնարավոր վնասակար հետևանքների, տնտեսական գործունեության վրա, ինչպես նաև ինքնասպանությունների և չարաշահումների մակարդակի բարձրացման վերաբերյալ,[33] և ստորագրել Մեծ Բարինգթոնի հռչակագիրը,[39] որը պաշտպանվում էր մի խումբ գիտնականների կողմից արգելափակումներին այլընտրանքներ առաջարկելով, որոնք ԱՀԿ-ի և հանրային առողջապահական այլ կազմակերպությունների կողմից քննադատվեցին որպես վտանգավոր և գիտական ​​հիմքերից զուրկ։[40][41]

Քննադատները, Լևիտի սխալ կամ պոտենցիալ ապակողմնորոշիչ կանխատեսումների, ինչպես նաև նրա հակափակման դիրքերի վերաբերյալ, մտահոգություն են հայտնել, մասամբ, նրա՝ Նոբելյան մրցանակակիր, կարգավիճակի և Twitter-ում՝ մեծ թվով հետևորդների պատճառով: [32][42] Հարվարդի բժշկական դպրոցի հաշվողական համաճարակաբան Մայա Մաջումդերը հայտարարել է, որ «Մայքլ Լևիտը հսկայական, հսկայական թվով հետևորդներ ունի, ուստի, երբ նա թվիթերում ինչ-որ բան է գրում, որը կարող է ապատեղեկատվական լինել, դա շատ խնդիրներ է առաջացնում»։[32] Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր Ռենդի Շեկմանը, Լևիտի արտահայտած դիրքորոշումների մասին գրել է․ «այս դեպքում, ես կարծում եմ, որ նա հատել է տվյալներից հանրային քաղաքականության սահմանը, որտեղ որպես Նոբելյան մրցանակակիր նրա խոսքի անտեղի ազդեցություն ունի»։[32]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. The Nobel Prize in Chemistry 2013Nobel Foundation.
  5. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  6. «Levitt Lab Server | Computational Structural Biology». Csb.stanford.edu. Արխիվացված է օրիգինալից 25 March 2016-ին. Վերցված է 22 March 2017-ին.
  7. «Michael Levitt». Csb.stanford.edu\accessdate=2017-03-22. Արխիվացված է օրիգինալից 15 July 2010-ին.
  8. Van Noorden, Richard (2013). «Modellers react to chemistry award: Nobel Prize proves that theorists can measure up to experimenters». Nature. 502 (7471): 280. Bibcode:2013Natur.502..280V. doi:10.1038/502280a. PMID 24132265.
  9. Van Noorden, R. (2013). «Computer modellers secure chemistry Nobels». Nature. doi:10.1038/nature.2013.13903. S2CID 211729791.
  10. «The Nobel Prize in Chemistry 2013» (PDF) (Press release). Royal Swedish Academy of Sciences. 9 October 2013. Վերցված է 9 October 2013-ին.
  11. Chang, Kenneth (9 October 2013). «3 Researchers Win Nobel Prize in Chemistry». The New York Times. Վերցված է 9 October 2013-ին.
  12. «Michael Levitt – Facts». Nobelprize.org. 9 May 1947. Վերցված է 22 March 2017-ին.
  13. Altman, Russ B.; Levitt, Michael (2018). «What is Biomedical Data Science and do We Need an Annual Review of It?». Annual Review of Biomedical Data Science. 1: i–iii. doi:10.1146/annurev-bd-01-041718-100001.
  14. «Foreign Minister congratulates Litvak Levitt on winning Nobel PrizeThe Lithuania Tribune». en.delfi.lt. Արխիվացված է օրիգինալից 13 October 2013-ին. Վերցված է 2 February 2022-ին.
  15. 15,0 15,1 Ravidyesterday, Barak (10 October 2013). «Nobel laureate Michael Levitt tells Haaretz: 'I still feel 16, so I have no ego' – World». Haaretz. Վերցված է 22 March 2017-ին.
  16. «News > University of Pretoria». Արխիվացված է օրիգինալից 1 November 2013-ին. Վերցված է 30 October 2013-ին.
  17. «King's College London Calendar: 1968–1969 Page 282». King's Collections. Վերցված է 12 September 2017-ին.
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «whoswho» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. «Michael Levitt 2 Page CV». Csb.stanford.edu. Արխիվացված է օրիգինալից 22 March 2012-ին. Վերցված է 22 March 2017-ին.
  20. «Michael Levitt – Photo Gallery». Nobelprize.org. Վերցված է 22 March 2017-ին.
  21. Levitt, Michael (1972). Conformation analysis of proteins (PhD thesis). University of Cambridge. doi:10.17863/CAM.15942. Կաղապար:EThOS.
  22. «Nobel Prize in Chemistry for Peterhouse alumnus». University of Cambridge. 2013-10-10. Վերցված է 11 October 2013-ին.
  23. Fiske, Gavriel (9 October 2013). «3 Jewish professors – two of them Israeli – share 2013 Nobel Prize in chemistry». The Times of Israel. Վերցված է 12 November 2017-ին.
  24. Chothia, C.; Lesk, A. M.; Tramontano, A.; Levitt, M.; Smith-Gill, S. J.; Air, G.; Sheriff, S.; Padlan, E. A.; Davies, D.; Tulip, W. R.; Colman, P. M.; Spinelli, S.; Alzari, P. M.; Poljak, R. J. (1989). «Conformations of immunoglobulin hypervariable regions». Nature. 342 (6252): 877–883. Bibcode:1989Natur.342..877C. doi:10.1038/342877a0. PMID 2687698. S2CID 4241051.
  25. Levitt, M.; Chothia, C. (1976). «Structural patterns in globular proteins». Nature. 261 (5561): 552–558. Bibcode:1976Natur.261..552L. doi:10.1038/261552a0. PMID 934293. S2CID 4154884.
  26. Warshel, A.; Levitt, M. (1976). «Theoretical studies of enzymic reactions: Dielectric, electrostatic and steric stabilization of the carbonium ion in the reaction of lysozyme». Journal of Molecular Biology. 103 (2): 227–249. doi:10.1016/0022-2836(76)90311-9. PMID 985660.
  27. Levitt, M. (1976). «A simplified representation of protein conformations for rapid simulation of protein folding». Journal of Molecular Biology. 104 (1): 59–107. CiteSeerX 10.1.1.26.4069. doi:10.1016/0022-2836(76)90004-8. PMID 957439.
  28. Chopra, G.; Kalisman, N.; Levitt, M. (2010). «Consistent refinement of submitted models at CASP using a knowledge-based potential». Proteins: Structure, Function, and Bioinformatics. 78 (12): 2668–78. doi:10.1002/prot.22781. PMC 2911515. PMID 20589633.
  29. CASP participants usually did not try to use MD to avoid "a central embarrassment of molecular mechanics, namely that energy minimization or molecular dynamics generally leads to a model that is less like the experimental structure", Koehl, P; Levitt, M (1999). «A brighter future for protein structure prediction». Nature Structural Biology. 6 (2): 108–11. doi:10.1038/5794. PMID 10048917. S2CID 3162636.
  30. Կաղապար:Google Scholar id
  31. Կաղապար:Scopus id
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Boodman, Eric (May 24, 2021). «He's a Stanford professor and a Nobel laureate. Critics say he was dangerously misleading on Covid». Stat. Վերցված է 13 September 2021-ին.
  33. 33,0 33,1 Lloyd, Zenobia. «Q&A: Michael Levitt on why there shouldn't be a lockdown, how he's been tracking coronavirus». Stanford Daily. Վերցված է 18 December 2021-ին.
  34. «Why this Nobel laureate predicts a quicker coronavirus recovery: 'We're going to be fine'». Los Angeles Times.
  35. Levitt, Michael. «US Covid19 will be d one in 4 weeks». Twitter (անգլերեն).
  36. «Prof Michael Levitt: here's what I got wrong – The Post». UnHerd (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020-10-11-ին.
  37. Bosman, Julie; Harmon, Amy; Sun, Albert; Reynolds, Chloe; Cahalan, Sarah (15 December 2021). «Covid deaths in the United States surpass 800,000». The New York Times. Վերցված է 15 December 2021-ին.
  38. Krauss, Joseph (26 November 2021). «Israel warns of 'emergency' after detecting new virus strain». ABC.
  39. Young, Robin. «Herd Immunity Is 'Pixie Dust Thinking,' Infectious Disease Expert Says». WBUR. Վերցված է 18 December 2021-ին.
  40. Hellmann, Jessie (15 October 2020). «Dozens of public health groups, experts blast 'herd immunity' strategy backed by White House». The Hill. Վերցված է 18 October 2020-ին.
  41. Staff and agencies in Geneva (12 October 2020). «WHO chief says herd immunity approach to pandemic 'unethical'». The Guardian. Վերցված է October 12, 2020-ին.
  42. Samuel, Fishwick (13 October 2020). «'I've had emails calling me evil'... Meet the Covid scientists at war». Evening Standard.