[go: nahoru, domu]

Jump to content

Մանուել Ալվարես Բրավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Ալվարես Բրավո
իսպ.՝ Manuel Álvarez Bravo
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1902(1902-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Մահացել էհոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[1][2][3][…] (100 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինԼոլա Ալվարես Բրավո, Doris Heyden? և Colette Álvarez Urbajtel?[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Manuel Álvarez Bravo Վիքիպահեստում
Ալվարես Բրավոյի անվան լուսանկարչության կենտրոնը Օախակա դե Խուարեսում

Մանուել Ալվարես Բրավո (իսպ.՝ Manuel Álvarez Bravo, փետրվարի 4, 1902(1902-02-04)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - հոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։ Թինա Մոդոտտիի, Ֆրիդա Կալոյի, Դիեգո Ռիվերայի և կնոջ՝ Լոլա Ալվարես Բրավոյի հետ միասին Մեքսիկայում հետհեղափոխական վերածննդի առանցքային գործիչ։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Ալվարես Բրավոն ծնվել է 1902 թվականի փետրվարի 4-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Պապը լուսանկարիչ էր, հայրը՝ ուսուցիչ, ով հետաքրքրվում էր գրականությամբ, գեղանկարչությամբ և լուսանկարչությամբ։

Գեղարվեստ և երաժշտություն սկսել է ուսումնասիրել Մեխիկոյում՝ Սան Կառլոս ակադեմիայում։ Մանուել Ալվարեսը միշտ նշել է, որ ինքնակրթությունն է ամենակարևորը իր կյանքում։ 1923 թվականին Բրավոն ծանոթանում է Գերմանիայից արտագաղթած լուսանկարիչ Հուգո Բրեմեի հետ, ում հետաքրքրեց Մանուելի ֆոտոարվեստը և դրդեց նրան գնել առաջին լուսանկարչական ապարատը։ Արդեն 1925 թվականին Մանուել Ալվարես Բրավոն մրցանակ է ստանում լուսանկարչության ոլորտում Օախակա դե Խուարեսում։

Նույն թվականին ամուսնանում է Դոլորես Մարտինես դե Անդայի հետ, ով ապագայում դարձավ հայտնի լուսանկարչուհի Լոլա Ալվարես Բրավո անվամբ (1907-1993): Նրանց ընտանիքը մտերիմ էր հայտնի շատ արվեստագետների հետ՝ Թինա Մոդոտտի, Դիեգո Ռիվերա, Ֆրիդա Կալո։

1932 թվականին տեղի ունեցավ Մանուել Ալվարես Բրավոյի առաջին անհատական ցուցահանդեսը։

Ծանոթացել է ֆրանսիացի ականավոր գրող, սյուրռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնի հետ, ում հետ ցուցադրել է լուսանկարներ սյուրռեալիստական ոճով արված։

Մանուել Ալվարես Բրավոն իր մահկանացուն կնքել է 2002 թվականի հոկտեմբերի 19-ին Մեխիկոյում՝ 100 տարեկան հասակում։

Արվեստի քննադատները Մանուել Ալվարես Բրավոյի ոճը նմանեցնում են Կլարենս Ջոն Լաֆլինի և Էդվարդ Ուեսթոնի գեղարվեստական ոճերին։ Լուսանկարիչ Մանուել Ալվարեսը մեքսիկացի ականավոր լուսանկարչուհի Գրասիելա Իտուրբիդեի ուսուցիչն է։

Աշխատանքներ կինեմատոգրաֆիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին Մանուել Ալվարես Բրավոն աշխատել է կինոյում՝ համագործակցելով մի շարք կինոգործիչների հետ. այդ թվում՝ Սերգեյ Էյզենշտեյն (Կեցցե՛ Մեքսիկան), Լուիս Բունյուել (Նազարին), Ջոն Ֆորդ։ Որպես ռեժիսոր մի շարք կարճամետրաժ կինոնկրաներ է նկարահանել[8]։

Ալբոմներ և կատալոգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Manuel Alvarez Bravo: photographs from the J. Paul Getty Museum. Los Angeles: J. Paul Getty Museum, 2001
  • Manuel Alvarez Bravo: Polaroids. Mexico: Editorial RM, 2005
  • Manuel Alvarez Bravo: the eyes in his eyes = ojos en los ojos. Santa Monica: RoseGallery; Bergamot Station Arts Center, 2007

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.manuelalvarezbravo.org/english/Biography.php
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Manuel Alvarez Bravo (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Manuel Álvarez BravoJ. Paul Getty Museum.
  5. Union List of Artist Names — 2022.
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
  8. «Lola Alvarez Bravo Photographs». Tucson: Center for Creative Photography University of Arizona. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Poniatowska E. Manuel Alvarez Bravo: el artista, su obra, sus tiempos. México : Banco Nacional de México, 1991
  • Kismaric S. Manuel Alvarez Bravo. New York: Museum of Modern Art, 1997
  • Manuel Alvarez Bravo : cien años, cien días. Mexico: Consejo Nacional para la Cultura y las Artes; Instituto Nacional de Bellas Artes; Fundación Televisa; Fomento Cultural Banamex; Madrid: Turner Publicaciones, 2001
  • Hopkinson A. Manuel Alvarez Bravo. Paris: Phaïdon, 2002
  • Manuel Alvarez Bravo: photopoetry. San Francisco: Chronicle Books, 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ալվարես Բրավո» հոդվածին։