[go: nahoru, domu]

Jump to content

Մասնակից:Gor Minasyan/Սևագիր ընդ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gor Minasyan/Սևագիր ընդ.
Ընկերության տեսակԴուստր ընկերություն
ԱրտադրանքԱրևային ակնոցներ, շրջանակներ
ՍեփականատերLuxottica Group S.p.A.
Կայքray-ban.com

«Ռեյ-Բեն» (անգլ.՝ Ray-Ban) — արևային ակնողների և օպտիկան շտկելու շրջանակների բռենդ, որը պատկանում է իտալական Luxottica Group S.p.A. (Լյուքստտոնիկա) ընկերությանը։

Առաջին մոդելը թողարկվել է 1937 թվականին։ Այն կոչվում էր «Ավիատոր» և թողարկվել էր ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի օդաչուների համար[1]:

1930-ական и 1940-ական թվականներին Rey-Ban-ը համագործակցում էր ԱՄՆ-ի պաշտոնական կոմպլեկսի հետ և մատակարարում էր իր արտադրանքը զինվորականների համար[2]:

Գեներալ Դուգլաս Մակերտուրը

ԱՄՆ-ի Խաղաղ օվկիանոսի նավատորմի հրամանատար Դուգլաս Մակերտուրը սիրում էր կեցվածք ընդունել ֆոտոխցիկի առաջ կանաչ լինզաներով և դեղին մետալիկ շրջանակներով «Ավիատոր»ով: Պատերազմից հետո` վերջին տասը տարիներին, էկոնոմիկական վերելքի, ավելի ուրախ, ազատ ապրելու ձգտուման պատճառով Ray-Ban-ը թողարկեց իր հայտնի «Ուեյֆերա» մոդելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ray-Ban: The History of the Top-Selling Eyewear Brand Worldwide» (PDF). Luxottica.
  2. «Who Made Those Aviator Sunglasses? - New York Times».

____________________________________________________________________________________________________________


Gor Minasyan/Սևագիր ընդ.
Ընկերության տեսակԲաց ընկերություն
ՎայրՃապոնիա
ԱրտադրանքՄարդատար, բեռնատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ:
Աշխատողների թիվ320 590 մարդ (2010 թվական)
Դուստր ընկերություններToyota Financial Services
Daihatsu
Hino Motors, Ltd.
Denso
Toyota Industries
Կայքtoyota-global.com

Toyota կոնցեռնը հիմնադրվել է 1933 թվականին, երբ Toyota Automatic Loom Works ընկերությունում, որը մինչ այդ զբաղվում էր ոչ թե մեքենաների, այլ կտորից գործվածքների արտադրությամբ։

Այն գլխավորեց ընկերության սեփականատեր Սակիչի Տոյոդայի (Sakichi Toyoda) որդիներից ավագը՝ Կիիչիրո Տոյոդան (Kiichiro Toyoda)։ Առաջին մեքենաների արտադրության համար օգտագործվեցին եկամուտները, որոնք ստացվել էին բրիտանական Platt Brothers ընկերության հաստոցների իրացման արտոնագրի վաճառքից։

1935-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին մշակվեց ամենաառաջին մարդատար մեքենան, մոդել A1 (հետագայում АА), և բեռնատար Model G1 ավտոմեքենան, իսկ արդեն հաջորդ տարվա ընթացքում թողարկվեց АА մոդելը։ Հենց այդ տարվա ընթացքում արտահանվեցին առաջին մեքենաները՝ 4 մեքենաներն ուղևորվեցին Չինաստանի հյուսիս։ Եվ արդեն հաջորդ տարվա ընթացքում ավտոմոբիլաշինության բաժինն աճեց, դառնալով Toyota Motor Co., Ltd.:

1940-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին, պատերազմից հետո, ընկերությունը թողարկեց իր արտադրանքի՝ Toyota Model SA, նոր սերիան, իսկ 3 տարի անց, համաշխարհային խորը դեպրեսսիայի ժամանակաշրջանում, ընկերության մեջ տեղի ունեցավ աշխատակիցների առաջին և վերջին բողոքը։ Այդ բողոքի արդյունք դարձավ ընկերության ներքին կանոնակարգի փոփոխությունը, առևտրի բաժինն արդեն իրենից ներկայացնում էր ինքնուրույն ընկերություն ՝ Toyota Motor Sales Co., Ltd: Չնայած դրան, Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, երբ ավտոմոբիլաշինության ճապոնական ճյուղը, ինչպես և ուրիշները, շահութաբեր չէր, Toyota ընկերությանը հաջողվեց դուրս գալ ֆինանսական դժվարություններից նվազագույն կորուստներով։

Հարյուրամյակի կեսերին Տաիչի Օնոն (Taiichi Ohno) մշակեց արտադրական գործընթացի վերահսկողության էքսկլուզիվ տեխնոլոգիաներ, որոնք կարող էին խուսափել տարբեր տեսակի կորուստներից՝ նյութական, ժամանակային, տեխնիկական։ Այդ տեխնոլոգիան իրականացվեց 1962 թվականին Toyota ընկերության բոլոր բաժիններում, հաստատելով իր արդյունավետությունը և բերելով Toyota-ի խմբին համաշխարհային ճանաչում։

1950-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին վախճանվեց կոնցեռնի հիմնադիր Կիիչիրո Տոյոդան։ Այդ ժամանակ արդեն ընկերությունը հասել էր իր բարձունքին։ Այդ տարիներին ակտիվորեն ստեղծվում էին ընկերության ֆիրմային նախագծերը, վերլուծվում էր շուկան, համալրվում էին նոր մոդելներ՝ ստեղծվեց բարձր անցանելիությամբ Land Cruiser մեքենան, Crown-ը, որ մինչ այժմ լայն ճանաչում ունի, իսկ ամերիկայի նահանգներում ի հայտ եկավ Toyota Motor Sales, U. S. A.կոնցեռնը, որը Toyota-ի մոդելներ էր մատակարարում տեղի բնակչությանը։

Սկզբնական շրջանում Toyota մեքենաների մատակարարումն Ամերիկա տխուր վերջաբան ունեցավ, այդուհանդերձ, վերլուծելով պատճառները, Toyota ըկներությանը հաջողվեց դա ուղղել։

1960-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին գործի դրվեց Toyota Publica ավտոմեքենան՝ փոքրիկ, ռեսուրսները տնտեսող մեքենա, որ միանգամից ճանաչում ստացավ։

1962 թվականին ընկերությունը թողարկեց միլիոներորդ օրինակը։ 60-ական թվականներին ճապոնական տնտեսություն մեջ աճ գրանցվեց, ինչի արդյունքում աճեց նաև արտադրանքի իրացումը։ Ընկերությունն ուներ արդեն իր ներկայացուցիչներն արտաքին շուկայում՝ Արևմուտքում, Արևելքում և Աֆրիկայում: Ավելի լայնացավ ամերիկյան շուկան՝ Corona մեքենան, որը ներմուծվում էր ԱՄՆ 1965 թվականից, միանգամից ճանաչում ձեռք բերեց, դառնալով արտահանվող մոդելներից ամենահանրաճանաչը։ 1966 թվականին ընկերությունն արտադրում է իր ամենամեծ ճանաչում գտած մեքենան՝ Corolla, որի համաշխարհային ճանաչումը չի կորում մինչ այսօր։

1980-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ական թվականներին նրանք մտան պատմության մեջ իրենց ստեղծած լրացուցիչ ձեռնարկություններով նոր տեխնոլոգիական պրոցեսների անընդմեջ մշակմամբ, բյուջետային մոդելները համալրելով այնպիսի ֆունկցիաներով, որոնք նախատեսված էին միայն էքսկլյուզիվ մոդելների համար։ Վաճառքի են հանվում մի շարք նոր ավտոմեքենաներ՝ Celica (1970), Sprinter, Carina, Tercel (1978), Mark II: Tercel-ն առաջինն էր ճապոնական ապրանքանիշերից, որ ուներ ետևի քարշակ համակարգ։ Արդեն 1972 թվականին արդեն ստեղծվել էր Toyota մեքենաների մոտ 10 մլն օրինակ։ Անցնելով ֆինանսական դժվարությունների միջով, կառավարության պահանջով խնայելով հումքը՝ բնապահպանական նպատակներով, բարելավելով ընկերության ներքին իրավիճակը, մտավ իր զարգացման մի նոր փուլ։

1982 թվականին “Toyota Motor Co.”, “Ltd և Toyota Motor Sales Co.”, “Ltd.” Ընկերությունները միացան, կազմելով մեկ ընդհանուր ընկերություն՝ “Toyota Motor Corporation” անվամբ։ Հենց այդ տարվա ընթացքում արտադրվում է “Camry” մեքենան։ Անկասկած, Toyota-ն ավտոմոբիլային շուկայի հզոր ներկայացուցիչ է, համաշխարհային մեքենաշինության շուկայում գրավելով բրոնզը։ 1983 թվականին Toyota- ն սկսում է համագործակցել General Motors ընկերության հետ, իսկ 1988 թվականին նրանք սկսում են ամերիկյան գործարաններում մեքենաների համատեղ արտադրությունը։ Այդ ժամանակ ավարտվեց Շիբեցու մեքենաների համար հատուկ փորձարարական տարածքի շինարարության նախնական փուլը։1986 թվականին արտադրվեց Toyota ապրանգանիշի 50 մեքենա։

80-ականների գլխավոր նորություն է համարվում Lexus ենթաապրանքանիշի ի հայտ գալը, որը նախատեսված էր պրեմիում հատվածի համար։ Մինչ նրա ի հայտ գալը ճապոնական մեքենաները համարվում էին ավելի մատչելի, փոքր, խնայող մոդելներ. Lexus-ի հայտնագործումը ճշտում մտցրեց ավտոմեքենայի մասին այդպիսի պատկերացումներում։ 1989 թվականին, այսինքն Lexus-ի ստեղծվելու հենց հաջորդ տարվա ընթացքում նախագծվել և վաճառքի են հանվել հետևյալ մեքենաները՝ Lexus LS400 և Lexus ES250:

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականը մտավ պատմության մեջ կորմորատիվ դիզայնի բաժնի հիմնադրմամբ։ Նույն տարվա մեջ ԽՍՀՄ-ում հայտնվեց առաջին սպասարկման կենտրոնը։ Toyota-ն շարունակում է գրավել համաշպարհային շուկան, ստեղծելով նոր ներկայացուցչություններ ամբողջ աշխարհով և կատառելագործելով իր աշխատանքը։ Բացի այդ, ընկերությունը շարունակում է տեխնիկական բնույթի նորամուծություններ մտցնելը. Ստեղծվում են նոր ներկայացուցիչներ՝ Toyota System Research Inc. (Fujitsu Ltd.-ի հետ, 1990 թվականին), Toyota Soft Engineering Inc. (Nihon Unisys, Ltd.-ի հետ, 1991 թվականին), Toyota System International Inc. (IBM Japan Ltd.-ի և Toshiba Corp.-իհետ , 1991 թվականին) և ուրիշներ։ 1992 թվականին հրապարակվեցին Toyota Guiding Principles – կոնցեռնի գործունեության հիմքերը, պատկերացում ընկերության ներքին քաղաքականության մասին։

Հրապարակվեց Երկրի Հրովորտակը (The Earth Charter)՝ նորամուծություններ արտադրության էկոլոգիականության բնագավառում։ Էկոլոգիականությունը մեծ նշանակություն է ունեցել Toyota-ի համար. Օգնագործվում էին զանազան մեթոդներ, որոնք ուղղված էին էկոլոգիայի բարելավմանը, և 1997 թվականը նշանավորվեց Toyota Hybrid System հիբրիդային շարժիչով Prius մեքենայի արտադրությամբ։ Հետագայում հիբրիդային շարժիչները հայտնվեցին նաև RAV4 և Coaster մեքենաներում։

90-ական թվականները բնութագրվում են 70 մլն-րդ օրինակի արտադրությամբ 1991 թվականին, իսկ 5 տարի անց արդեն 90 մլն-րդ։ 1992 ստեղծվեց Toyota Training Center Վլադիվոստոկ քաղաքի կենտրոնում, ստորագրվեցին պայմանագրեր Audi և Volkswagen ընկերությունների հետ, իսկ 1995 թվականին տեղի է ունենում Toyota, Hino և Daihats արտադրանքների բաժանում, ինչպես նաև նորարարական բիզնես լուծումների մշակումը և նոր սերնդի շարժիչների արտադրմամբ։ Հաջորդ տարվա ընթացքում ստեղծվում է մոսկովյան Toyota Training Center:

Մեկ տարի անց մշակվում է Raum մեքենան, իսկ 1998 թվականին Avensis-ը, ինչպես նաև մոդերնիզացվեց հանրաճանաչ Land Cruiser 100 մեքենան։ Toyota-ի 100 մլն-րդ օրինակը արտադրվում է 1999 թվականին: 2000 թվականը նշանավորվեց, որ մեծ ճանաչում ձեռք բերեց Prius մեքենան, տարբեր շուկաներում վաճառելով մոդերնիզացված RAV4-ի ավելի քան 50 հազար օրինակ։ 2001 թվականը նշանավորվեց ամերիկյան շուկայում Camry –ի 5 մլն-րդ օրինակի իրացմամբ։ Անցյալ ամառվա ընթացքում ստեղծվում է ռուսական ներկայացուցչությունը՝ “Toyota Motor”, իսկ նույն տարվա ձմռանն իրացվեց Prius-ի 80 հազար օրինակ։

Այսօր Toyota-ն ամբողջ աշխարհում գլխավոր ավտոարտադրողն է։ Բացի այդ, ճապոնական ավտոմոբիլային շուկայում նա առաջատար դիրքերում է և տարեկան արտադրում է ավելի քան 5.5 մլն մեքենա. Եթե հաշվենք, ստացվում է 1 մեքենա 1 վայրկյանում։ Toyota կոնցեռնը ներառում է իր մեջ մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր ոլորտի գործողություններով։ ____________________________________________________________________________________________________________

Կալաշնիկովի ավտոմատի կառուցվածքը

Փողը նախատեսված է գնդակի թռիչքին ուղղություն տալու համար։ Այն ունի փողանցք`ձախից վերև`դեպի աջ ձգվող ակոսներով։ Ակոսները նախատեսված են գնդակին պտտական շարժում հաղորդելու համար։ Ակոսների միջև ընկած տարածությունը կոչվում է դաշտ, իսկ երկու հակադիր դաշտերի միջև ընկած տարածությունը`փողի տրամաչափ։ Փողի հետնամասում փողանցքը հարթ է, պարկուճաձև։ Այն կոչվում է փամփշտանոց։

ԿԱ-ի կառուցվածքը

ԿԱ-74 ավտոմատն ունի փողաբերանի արգելակ։ Այն ծառայում է խոցումների խտության բարձրացման և հետհարվածի էներգիայի պակասեցման համար։ Փողի վրա են գտնվում նշանահատիկի հիմքը, գազախուցը, միացնող ագույցը, նշանոցի կոճղակը։ Գազախուցը փողանցքի հետ հաղորդակցվում է գազատար անցքի միջոցով։

Փողատուփը նախատեսված է ավտոմատի մասերն ու մեխանիզմները միացնելու, փակաղակով փողանցքը փակելու, փակաղակը կողպելու համար։ Փողատուփում տեղադրվում է զարկանաձգանային մեխանիզմը։

Փողատուփի կափարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողատուփի կափարիչը փողատուփի մեջ տեղավորված մասերն ու մեխանիզմները պահպանում է կեղտոտվելուց։

Նշանոցային հարմարանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանոցային հարմարանքը նախատեսված է տարբեր հեռավորության նշանակետերի վրա ավտոմատի նշանառության համար։ Այն բաղկացած է նշանոցից և նշանահատիկից։ Նշանոցը բաղկացած է նշանոցի կոճղակից, թիթեղաձև զսպանակից, նշանաձո-ղիԿԽ և անրիկից։

Նշանաձողիկի վրա կան բաժանքներ`1-ից մինչև 10-ը և «П» նշանը։ Նշանառության սանդղակի թվերը նշանակում են համապատասխան տարածություններ`հարյուրյակներով։ «П» նշանը համապատասխանում է նշանոցի մշտական (անփոփոխ) դիրքին, որը միաժամանակ համապատասխանում է նշանոցի «3» բաժանքին։

Մթության մեջ կրակելու համար օգտագործվում են ինքնալոաավորվող գլխադիրներ (նշանաձողիկի բաշիկի և նշանահատիկի վրա), ինչպես նաև գիշերային նշանոցներ։ Կոթը և ատրճանակային բռնակը նախատեսված են հրաձգության հարմարության համար։

Փակաղակի շրջանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակաղակի շրջանակը գազամխոցով նախատեսված է փակաղակը և զարկանաձգանային մեխանիզմը գործի դնելու համար։

Փակաղակը փամփուշտը մղում է փամփշտանոց, փակում է փողանցքը, հարվածում է հրապատիճին և փամփշտանոցից

Հետադարձ մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադարձ մեխանիզմը նախատեսված է փակաղակի շրջանակը փակաղակի հետ միասին առջևի դիրք վերադարձնելու համար։

Գազախողովակը փողի պահպանակով նախատեսված է գազամխոցի շարժմանն ուղղություն տալու և կրտվելիս ձեռքերը այրվածքներից պաշտպանելու համար։

Զարկանաձգանային մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկանաձգանային մեխանիզմը նախատեսված է հրահանի մարտական ոտքը կամ ինքնաթողքի ոտքը քաշելու, զարկանին հարված հասցնելու, ավտոմատ կամ մենահատ կրակոցներով կրակ վարելու, հրաձգությունը դադարեցնելու, փակաղակի չփակված լինելու դեպքում կրակոցը կանխելու և ավտոմատը ապահովիչին դնելու համար։

Փոխադրիչը ծառայում է ավտոմատը կրակահերթերով, մենահատ կրակոցով կրակելու, ինչպես նաև ապահովիչի վրա դնելու համար։

Փողակալը նախատեսված է ավտոմատից հարմարավետ օգտվելու և ձեռքերը այրվածքներից պաշտպանելու համար։

Պահեստատուփ

Պահեստատուփը նախատեսված է փամփուշտների տեղավորման և դրանք փողատուփ մղելու համար։

Սվին-դանակ

Սվին-դանակը գրոհից առաջ միացվում է ավտոմատին և ծառայում է հակառակորդին ձեռնամարտում ոչնչացնելու համար։ Կարող է գործածվել նաև որպես դանակ, սղոց (մետաղ սղոցելու) և մկրատ։ Սվին-դանակը գոտու վրա կրելու համար դրվում է ողատյանի մեջ։ Անհրաժեշտության դեպքում պատյանը սվին-դանակի հետ գործածվում է մետաղալար կտրելու համար։ ___________________________________________________________________________________________________________

Gor Minasyan/Սևագիր ընդ.
Ընկերության տեսակԲաց բաժնետիրական ընկերություն
ՀիմնադիրՋոն Ուոլկեր
Գլխավոր անձինքՋոն Ուոլկեր, հիմնադիր;Կարլ Բասս, նախագահ և CEO; Կեն Բադո, փոխ-նախագահի պաշտոնակատար (վաճառք և սպասարկող); Քրիս Բրեդշոու, գլխավոր փոխ-նախագահ և CMO; Մարկ Հոկինս, գլխավոր փոխ-նախագահ և CFO
ԱրտադրանքCAD
Հասույթ

Decrease2,273.9 մլն $ (2014) [1]



Գործառնական շահույթDecrease305 900 000 $ (2013)[2]

Decrease284 800 000 $ (2014)[3]



Զուտ շահույթDecrease 247 400 000 $ (2013)[4]

Decrease 228 800 000 $ (2014) [5]



Աշխատողների թիվ7,500 (2012)[6]
Կայքwww.autodesk.ru
www.autodesk.com

Autodesk, Inc. (NASDAQ: ADSK) — ընկերություն աշխարհի խոշորագույն ծրագային ապահովման մատակարարն է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության ինֆորմացիոն միջոցների շուկայի համար։

Ընկերությունը մշակում է ծրագրեր ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժիներների համար։ Այժմ աշխարհում Autodesk-ից օգտվում է մոտ 9 մլն օգտատեր։

Autodesk ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Ջոն Ուոլկերի և տասներկու այլ հիմնադիրների կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ռաֆաելում (ԱՄՆ)-ում։

Ընկերության առաջին ծրագիրը մշակվել է 1982 թվականին AutoCAD անվանմամբ, որը նախագծելու ավտոմատացված համակարգ էր, ստեղծված միկրոհամակարգիչների ինչպես նաև ութ լիցքանի CP/M  օպերացիոն համակարգի և նոր տասնվեց լիցքանի IBM PC-ի համար։

Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս ստեղծել մանրամասնված գծագրեր և հասանելի էր բազմաթիվ ընկերությունների համար։

1990-ական թվականների սկզբին ընկերությունը դարձավ հրապարակային։

1990-ական թվականների սկզբներին Autodesk-ը սկսեց ակտիվ վերամշակել AutoCAD -ի մասնագիտացված տարբերակներ տարբեր ճյուղերի համար, այդ թվում ճարտարապետությունը, քաղաքացիական շինարարությունը և մեքենաշինությունը:

1992 թվականի ապրիլին ընկերությունը գլխավորեց Կերոլ Բարցը (անգլ.՝ Carol Bartz) , մինչ այդ գլխավորելով Sun Microsystems ընկերության փոխ-նախագահի պաշտոնը։

Նշանակումից հետո նա ձգտում էր հասնել հաջորդ հիմնանպատակներին, հասցնել Autodesk-ի արժեքը 1999 թվականին 1 մլրդ $-ի և իջեցնել Autodesk-ի կախվածությունը AutoCAD-ից ինչպես եկամտի հիմնական աղբյուր։

1992 թվականին Autodesk-ը կանգնեցրեց AutoCAD-ի նոր տարբերակի մշակոմը  Unix և Apple Macintosh-ի համար, իսկ 1997 թվականին MS-DOS-ի համար, կենտրոնանալով բացառապես  Microsoft Windows-ի վրա։

2000 թվականների սկզբին ընկերությունը իր դրամապանակի մեջ ավելացրեց ծրագրերի շարք, որոնք որ հիմնված չէին AutoCAD-ի վրա։ Դրանցից էին Revit-ը և Inventor:

2004 թվականին AutoCAD դարձավ ամենատարածված CADաշխարհում։ DWG և DXF ձևաչափի ֆայլերը, որոնք մշակված էին հատուկ AutoCAD -ի համր սկսեցին լայնորեն ընդունվել տարբեր CAD-երի տվյալների փոխարինման համար։

2006 թվականի մայիսի 1-ին Autodesk-ը գլխավորեց Կարլ Բասսը, մինչ այդ եղել է (COO) ընկերության օպերացիոն տնօրեն, իսկ Կերոլ Բարցը զբաղեցրեց նախագահների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո՝ 2009 թվականին զբաղեցրեց Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Ծրագրեր և լուծումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

AutoCAD, 2D և 3D նախագծման և գծագրման համակարգ։ AutoCAD-ի նախկին տարբերակներով կարելի էր գործողություն կատարել տարական օբյեկտներով, այնպիսին ինչպես շրջան, աղեղ, գիծ և այլն, որոնցից կազմված էին այլ բարդ օբյեկտներ։ Սակայն ժամանակակից փուլում ծրագիրը ներառում է իր մեջ գործիքների ամբողջական հավաքածու, որը ապահովում է կոմպլեքսային եռաչափ մոդելավորում, այդ թվում աշխատանք կամայական ֆորմաների հետ, եռաչափ մարմինների ստեղծում։

Ծրագրեր արդյունաբերական արտադրության և մեքենաշինության համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծման և դիզայնի հետ կապված որոշումներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ներառյալ արդյունաբերական սարքավորումների և սպառողական ապրանքների էլեկտրամեխանիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական արտադրությունը։ Շատ ապրանքներ հիմնված են թվային նախատիպերի տեխնոլոգիաների վրա։ Այս սիգմենտի լուծմանը վերաբերում են՝ Autodesk Inventor-ը, Autodesk Alias-ի ընտանիքի ծրագրերը, AutoCAD Electrical-ը, AutoCAD Mechanical-ը, Autodesk Vault-ը և այլն։

  • Autodesk Inventor - պահեստային լուծումը 3D մոդելավորման պարամետրիկ արդյունաբերության համար։ Ծրագիրը թույլատրում է նախագծել և մոդելավորել տարբեր եռաչափ պատկերներ թվային միջավայրում։ Արդյունքում ստացվում է այնպես կոչված «թվային նախատիպ», որի հատկությունը ամբողջովին համապատասխանում է ապագա ֆիզիկական նախատիպի ընդհուպ մինչև նյութի բնութագրի հատկությանը։
  • Autodesk Showcase - Ծրագիր, նախատեսված եռաչափ պատկերայնացումների ստեղծման համար, հիմնված CAD-ի տվյալների վրա։
  • Autodesk SketchBook Pro- Հավելված նկարելու և գծագրելու համր, հատուկ նախատեսված թվային պլանշետների և ԱՀ պլանշետների օգտագործման համար։
  • Autodesk Simulation - Ծրագրերի ընտանիք, հաշվարկների և ինժիներական անալիզների համար։ Այստեղ մտնոմ են Autodesk Simulation Mechanical (ավելի ուշ հայտնի Autodesk Simulation Algor անվանմամբ) կինեմատիկական և ամրապնդված անալիզների համար,  Autodesk Simulation CFD (ավելի ուշ հայտնի CFDesign անվանմամբ ) հիդրոգազադինամիկայի հաշվարկման լուծման համար, Autodesk Simulation MoldFlow ձուլված ֆորմաների մոդելավորման համար, արտադրանք պլաստմասից և ձուլման պրոցեսը ճնշման տակ։
  • Autodesk Vault - (Vault Manufacturing և Vault Workgroup) ծրագրերի ընտանիք հիմնված թվային տեխնոլոգիանների վրա աշխատանքային խմբում նախագծի ղեկավարման համար։
  • Autodesk Inventor Publisher - Ծրագիր, նախատեսված տեխնիկական հրահանգների ստեղծման համար և արտադրանքի փաստաթղթեր, հիմնված միևնույն թվային նախատիպի վրա, ինչը որ օգտագործվել էր նախագծման ընթացքում։

Ծրագրեր ճարտարապետության և շինարարության համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի ծրագրերը օգտագործում են տարբեր ճարտարապետական և նախագծային կազմակերպություններ, ինչպես նաև շինարարական ոլորտներորտի այլ կազմակերպություններ տարբեր շինությունների և կառույցների նախագծման համար, իրենց կոնստրուկցիաների և ենթասիստեմների մոդելավորում և անալիզ։ Այս ծրագրերի մեջ պարամետրիկական նախագծման համակարգերը հիմնված շինությունների ինֆորացիոն մոդելավորման տեխտոլոգիաների վրա ( Building informational modeling — BIM) Autodesk Revit Architecture և Autodesk Revit Structure, շենքերի ենթակառույցների նախագծման ծրագրեր AutoCAD Architecture, AutoCAD Civil 3D և AutoCAD MEP, ինչպես նաև վերլուծական համալիրներ՝ էկոլոգիապես ռացիոնալ նախագծման խնդիրների լուծման համար։

Ծոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]