Մարատ Հալաջյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարատ Հալաջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1920 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | մայիսի 26, 1971 (50 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարատ Հալաջյան (դեկտեմբերի 27, 1920, Երևան, Հայկական ԽՍՀ - մայիսի 26, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հաղորդավար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի հաղորդավար, ԽՍՀՄ Ժուռնալիստների միության և Հայաստանի թատերական ընկերության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի թատերական ստուդիա-ինստիտուտը, այնուհետև նշանակվել է Արտաշատի դրամատիկական թատրոնի դերասան։
1941 թվականին, երբ սկսվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունները, կամավոր մեկնում է առաջնագիծ։ Լենինգրադի մատույցներում բլոկադայի ժամանակ Հալաջյանը ղեկավարել է սակրավորների ջոկատը։ 1942 թվականի հոկտեմբերի 30–ին, նա ծանր վիրավորվում է և փշրված մարմնով 1943 թվականի ապրիլին տուն վերադարձել[2]։
Կինոստուդիայում կարճ ժամանակ աշխատելուց հետո, դերասան Հրաչյա Ներսիսյանի խորհրդով, 1945 թվականին ընդունվում է Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոյի պետական կոմիտե, որպես հաղորդավար, խմբագիր։
Հանդիսացել է բազում փաստագրական և հայերեն կրկնօրինակված ֆիլմերի հաղորդավար («Սայաթ-Նովա», «Շիրակի մեղեդիները», «Պոեմ Հերոսական») և այլ ֆիլմերում։ Մարատ Հալաջյանը եղել է ռադիո և հեռուստատեսության ռեժիսորների նախապատվելի հաղորդավարներից։ Նրան են հանձնարարվել կարդալու ամենաբարդ և պատասխանատու նյութերը, կառավարական կարևորագույն հաղորդագրությունները, տոնական օրերի ռեպորտաժները, գեղարվեստական գործերը։
Եղել է թատերական միության անդամ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1969), նրա նովելներն ու պատմվածքները տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական թերթերում։
Վախճանվել է Երևանում 1971 թվականի մայիսին 26 ին կյանքի 51-րդ տարում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես բարձր կարգի ավագ հաղորդավար արժանացել է հանրապետության մշակույթի նախարարության, համամիութենական ռադիոյի պատվոգրերին, իսկ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1967 թվականի մայիսի 5–ի հատուկ հրամանագրով արժանացել է հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ Պարգևատրվել է «Կարմիր Աստղ» շքանշանով (1946), մեդալներով, պատվոգրերով։
Հաղորդումներ և ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռադիոհաղորդում «Երգի Հռիփսիմե»
- Դրվագ «Պոեմ հերոսական» ֆիլմից
- «Պոեմ հերոսական»
- «Սայաթ-Նովա»
- «Շիրակի մեղեդիներ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԽՍՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՄԱՐԱՏ ՀԱԼԱՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
- ↑ «Аладжян Марат Минасович 1920г.р.Приказ(указ) о награждении и сопроводительные документы к нему». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ հաղորդավարներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ