Մարիո Պալանտի
Մարիո Պալանտի | |
---|---|
Մարիո Պալանտիի դիմանկարը, հեղինակ՝ Ջուզեպպե Պալանտի (1881–1946) | |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1885 |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1978 (92 տարեկան) կամ սեպտեմբերի 4, 1979[1] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա և Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Պալասիո Բարոլո և Palacio Salvo? |
Mario Palanti Վիքիպահեստում |
Մարիո Պալանտի (իտալ.՝ Mario Palanti, սեպտեմբերի 20, 1885, Միլան, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 1978 կամ սեպտեմբերի 4, 1979[1], Միլան, Իտալիա), իտալացի ճարտարապետ, Արգենտինայի և Ուրուգվայի մայրաքաղաքներում մի շարք կաևոր շենքերի նախագծերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիո Պալանտին ծնվել է 1885 թվականին Միլանում։ Ճարտարապետություն է ուսանել Բրերա ակադեմիայում և Միլանի պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտելուց անմիջապես հետո ոսկե մեդալ է ստացել Բրյուսելում կայացած միջազգային ցուցահանդեսում և 1909 թվականին մեկնել է Բուենոս Այրես աջակցելու իր հայրենակից Ֆրանսիսկո Ջիանոտիին՝ ստեղծելու Իտալիայի տաղավարը 1910 թվականի Հարյուրամյակի միջազգային ցուցահանդեսի համար[2]։
Շուրջ 20 տարի Պալանտին իր հարուստ հայրենակիցների համար աշխատել է Լա Պլատա գետի երկու կողմերում։ 1909-1919 թվականներին նա իր նախագծերում կիրառել է վերածննդի և մոդեռն ոճերի տարբերակներ, այնուհետև իրականացրել է իր տպավորիչ աշխատանքները Բուենոս Այրեսում, այդ թվում` Պալասիո Բարոլոն և Կաստելար հյուրանոցը (երկուսն էլ Avenida de Mayo պողոտայում), բնակելի շենք Սանտա Ֆե և Կալաո պողոտաների անկյունում, Քրայսլեր պալատը (այժմ հայտնի է որպես Ալկորտա պալատ), որն իր տանիքում ավտոմոբիլային փորձարկման ուղի է ունեցել, ինչպես Թուրինի առաջին FIAT գործարանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mario Palanti, Prima esposizione personale d'architettura nella Repubblica Argentina, Milano, Stab. di arti grafiche Rizzoli e Pizzio, 1917 [1] Università di Bologna
- Mario Palanti, Cinque anni di lavoro, Casa Editrice de Arte Bestetti & Tumminelli, 1924 - 152 pagine
- Mario Palanti, Auditorium: progetti, Roma, anno XIII E.F., Editore Rizzoli, 1935 - 33 pagine
- Mario Palanti, Torre Littoria: progetti, Milano, anno XIII E.F, Editore Rizzoli, 1935 - 46 pagine
- Mario Palanti, Architettura per tutti, editore E. Bestetti, 1946 - 303 pagine
- Mimi Böhm, Buenos Aires, Art Nouveau, Ediciones Xavier Verstraeten, Buenos Aires, 2005.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Roccatagliata շենք (1920)
-
Պալասիո Բարոլո, Բուենոս Այրես (1923)
-
Պալասիո Բարոլ, մուտքի սրահ
-
Ուբոլդի շենք (1924)
-
Կաստելար հյուրանոց (1928)
-
Պալասիո Սալվո, Մոնտեվիդեո (1928)
-
Պալասիո Ալկորտա (1928)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Mario Palanti (Milán 20/09/1885 - Milán 04/09/1979)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prima esposizione personale d'architettura nella Repubblica Argentina, Milano, Stab. di arti grafiche Rizzoli e Pizzio, 1917
- El Portal de arte y arquitectura en Internet (in Spanish) http://www.arquitectura.com/historia/protag/palanti/palanti.asp
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Պալանտի» հոդվածին։ |