Մարտին Շկրելի
Մարտին Շկրելի | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բարուխի քոլեջ, Հանթեր քոլեջի ավագ դպրոց և Zicklin School of Business? |
Մասնագիտություն | hedge fund manager, յություբեր, ղեկավար, արվեստի կոլեկցիոներ, հեռուստատեսային պրոդյուսեր, ձեռնարկատեր և gamer |
Աշխատավայր | Turing Pharmaceuticals? |
Martin Shkreli Վիքիպահեստում |
Մարտին Շկրելի (անգլ.՝ Martin Shkreli, մարտի 17, 1983, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ալբանական ծագմամբ ամերիկացի գործարար և ներդրող, որը հայտնի է դարձել դեղորայքի արժեքների շահարկման պատճառով։
Ըստ Bloomberg-ի գնահատման՝ 2018 թվականի փետրվարի դրությամբ Շկրելիի կարողությունը կազմում էր շուրջ 27 միլիոն դոլար։
2018 թվականի մարտի 9-ին Շկրելին ֆինանսական խարդախության համար դատապարտվել է դաշնային բանտում 7 տարվա ազատազրկման և 7,36 միլիոն դոլարի չափով տուգանքի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Շկրելին ծնվել է 1983 թվականին Բրուքլինում։ Նրա ծնողները ներգաղթյալներ էին, որոնք եկել էին Ալբանիայից և Խորվաթիայից (շկրելներ՝ ազգ, որը բնակվում էր Ալբանիայի հյուսիսում[1]), Նա հետագայում իրեն անվանում էր «ամենահաջողակ ալբանացին, որը երբևէ քայլել է երկրի վրա»[2]։ Քոլեջն ավարտելուց հետո։ Բարուխա Մարտին Շկրելին սկսել է զբաղվել ներդրումային բիզնեսով։ Չունենալով բժշկական կամ գիտական կրթություն՝ նա որոշել է ներդրումային ծրագրեր իրկանացնել դեղագործության ոլորտում[3]։
Առաջին քայլերը ներդրումային բիզնեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շկրելիի առաջին ներդրումային Elea Capital Management հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին։ 2009 թվականին նա դարձել է MSMB Capital Management հիմնադրամի համահիմնադիրը։ 2010 թվականին Շկրելին ԱՄՆ-ի պարենի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությանը գրել է այն մասին, որ MannKind ընկերության կողմից շաքարային դիաբետի բուժման համար նոր դեղամիջոցի թեստավորման ժամանակ լուրջ խնդիրներ են առաջացել և կոչ է արել չթույլատրել այդ դեղամիջոցի օգտագործումը։ MannKind ընկերության ինսուլինը հավանության է արժանացել միայն 2014 թվականին։ 2011 թվականին Շկրելին կիրառել է նույնպիսի մարտավարությունը Navidea Biopharmaceuticals ընկերության դեմ՝ Lymphoseek քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման համար նախատեսված դեղամիջոցով[3]։
Դեղորայքի արժեքի չարաշահում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերին Retrophin դեղագործական ընկերությունը, որը Մարտին Շկրելին ստեղծել էր որպես MSMB Capital Management հիմնադրամի պորտֆելային ակտիվ, գնել էր Thiola դեղամիջոցի իրավունքները, որը կիրառվում էր ցիստինուրիայի հազվագյուտ ժառանգական հիվանդության բուժման համար։ Դրանից հետո, Շկրելին բարձրացրել է դեղորայքի գինը 2000 %-ով։ Նույն թվականի հոկտեմբերին Շկրելիին ստիպում են հեռանալ Retrophin-ից։ Դրանից հետո ընկերությունը նրա դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 65 միլիոն ԱՄՆ դոլար վճարել արժեթղթերի առևտրի կանոնները խախտելու համար[3]։
2015 թվականի փետրվարին Մարտին Շկրելին հիմնադրել է Turing Pharmaceuticals դեղագործական ընկերությունը։ Նույն թվականի օգոստոսին այս ընկերությունը 50 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Daraprim դեղամիջոցի իրավունքը[4], որը կիրառվում էր թույլ իմունային համակարգով (ՄԻԱՎ-ով վարակված, քաղցկեղով հիվանդներ, քիմիաթերապիայի դասընթացներ անցած և այլն) տոքսոպլազմոզի բուժման համար։ Դրանից կարճ ժամանակ անց դեղամիջոցի գինը 13,5 $-ից բարձրացել է մինչև 750 $ (5455 %), իսկ Մարտին Շկրելին հայտնվել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում[3]։
Մարտին Շկրելիին հրավիրել են հեռուստատեսություն, որտեղ նա հայտարարել է, որ դեղերի գները չի իջեցնի։ Նա իրեն արդարացրել է նրանով, որ Daraprim-ը արտադրվում է 1953 թվականից և վերամշակման կարիք ունի, իսկ դրա համար զգալի միջոցներ են պահանջվում[4]։ Վրդովված հանրությունը նրան անվանել է «չարագործ», «ագահ», «ժողովրդի № 1 թշնամի», «Ամերիկայի ամենաանհարգելի մարդը», «ԱՄՆ-ի ամենաատելի գործարարը» և այլ մականուններ։ Դեմոկրատական սոցիալիստ Բեռնի Սանդերսը, որն իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, վրդովմունքով մերժել է Մարտին Շկրելիի կողմից 2700 ԱՄՆ դոլար նվիրատվությունը՝ դրանք փոխանցելով Վաշինգտոնի հիվանդանոցին[5]։ Սոցիալական ցանցերի միջոցով Շկրելին տրոլիտ է արել իրեն ատելի անձանց, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնին։ Միևնույն ժամանակ նա գնել է Wu-Tang Clan Once Upon A Time In Shaolin խմբի նոր ալբոմի բացառիկ իրավունքները և նույնիսկ չի լսել այն[3]։
Կալանք և հետագա ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 17-ին Մարտին Շկրելին արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից մեղադրվել է արժեթղթերի խարդախության մեջ և ձերբակալվել Մանհեթենում գտնվող իր բնակարանում[3][6][7], բայց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել[8]։ Խարդախությունը, որում մեղադրում էին Շկրելիին, այն էր, որ 2009-2014 թվականներին նա թաքցրել էր տեղեկատվությունը ներդրողներից և օգտագործել իր նոր ընկերությունների ակտիվները նախորդ ընկերությունների պարտքերը վճարելու համար (այսպես կոչված «Պոնցիի ծրագիր»)։ Դեկտեմբերի 18-ին Մարտին Շկրելին թողել է իր պաշտոնը «Turing Pharmaceuticals»-ում, իսկ դեկտեմբերի 21-ին ազատվել և հեռացվել է «KaloBios Pharmaceuticals» ընկերության տնօրենների խորհրդից, որի բաժնետոմսերի 70 տոկոսը նա ձեռք է բերել ձերբակալությունից մեկ ամիս առաջ[9]։
Ամփոփելով 2015 թվականը՝ Ֆորբս ամսագիրը Մարտին Շկրելիին անվանել է «վատագույն գլխավոր գործադիր տնօրեն»[10] և ներառել է նրանց թվում, ովքեր այդ տարի կրել են կարիերային առավելագույն անհաջողությունները[11]։
2018 թվականի մարտի 9-ին Շկրելին դատապարտվել է դաշնային բանտում 7 տարվա ազատազրկման և 7,36 միլիոն դոլարի չափով տուգանքի[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Robert Elsie The Tribes of Albania: History, Society and Culture. — I.B.Tauris, 2015. — P. 81. — 352 p. — (Library of Balkan Studies). — ISBN 9781784534011
- ↑ Ben Geier. Is Martin Shkreli Really the Most Successful Albanian Ever?(անգլ.) // Fortune. — 16 декабря 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сергей Вафин. Доигрался: «инвестгангстера» Шкрели арестовали в США // Вести. Экономика. — 18 декабря 2015. Архивировано из первоисточника 26 Դեկտեմբերի 2015.
- ↑ 4,0 4,1 Юлия Верби (2015 թ․ սեպտեմբերի 23). «Самый презираемый в Штатах человек». Lenta.ru.
- ↑ Bernie Sanders rejects donation from most hated drug CEO // CNN. — 19 октября 2015.
- ↑ «SEC Charges Martin Shkreli With Fraud». // www.sec.gov. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Самого ненавистного человека в США заподозрили в мошенничестве // Lenta.ru. — 17 декабря 2015.
- ↑ «Самый презираемый бизнесмен США» не проронит ни слова в конгрессе. — Русская служба Би-би-си, 22 января 2016.
- ↑ Ира Соломонова. Эксперимент на себе: за что все ненавидят самого успешного албанца // Slon Magazine. — 22 декабря 2015.
- ↑ Susan Adams. The Worst CEO Screw-Ups Of 2015(անգլ.) // Forbes. — December 18, 2015.
- ↑ Kathryn Dill. The Biggest Career Crashes Of 2015(անգլ.) // Forbes. — December 23, 2015.
- ↑ «Миллионер Мартин Шкрели приговорен к 7 годам за махинации с ценными бумагами». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ Herper, Matthew. «You Hate Martin Shkreli. That's Sort Of The Problem». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Շկրելի» հոդվածին։ |
|