Յաան Ռանապ
Յաան Ռանապ Jaan Rannap | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1931[1] |
Ծննդավայր | Հալիստե, Հալլիստե, Վիլյանդիմաա, Էստոնիա[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 2023[3] (92 տարեկան) |
Մասնագիտություն | մանկագիր, գրող, լրագրող և թեթևատլետ |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Տալլինի համալսարան[2] և Abja Gymnasium? |
Ուշագրավ աշխատանքներ | Nublu? և Agu Sihvka Tells The Truth? |
Անդամակցություն | Estonian Union of Journalists? և Էստոնիայի գրողների միություն |
Աշխատավայր | Täheke? |
Պարգևներ | |
Ամուսին | Evi Rannap? |
Զավակներ | Riinu Rannap? |
Ազգականներ | Rein Rannap? |
Jaan Rannap Վիքիպահեստում |
Յաան Ռանապ (էստ․՝ Jaan Rannap, սեպտեմբերի 3, 1931[1], Հալիստե, Հալլիստե, Վիլյանդիմաա, Էստոնիա[2] - նոյեմբերի 1, 2023[3]), էստոնացի մանկագիր[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի տարիքում ակտիվորեն զբաղվել է սպորտով (հեռացատկ), հանրապետական տարբեր մրցումներում արժանացել է 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալների։ Զբաղվել է նաև երաժշտությամբ. նվագել է կլառնետ ու սաքսոֆոն։
1966 թվականին ավարտել է Տալլինի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որից հետո աշխատել է «Pioneer» («Պիոներ», 1955-1977) և «Täheke» («Աստղ», 1977 թվականից) մանկական ամսագրերի խմբագրություններում։
«Պարծենկոտ Կալեն» պատմվածքը (Վլադմիր Ժելեզնիկովի, Օլես Դոնչենկոյի, Մակվա Մրեվլիշվիլիի, Հակիմ Նազիրի ու Ռադիյ Պոգոդինայի ստեղծագործությունների հետ միասին) ներկայացրել է ԽՍՀՄ-ը տարբեր երկրների պատմվածքների՝ «Աշխարհի երեխաները» (1962) ժողովածուում, որ տպագրության էր նախապատրաստվել միջազգային հանձնաժողովի կողմից (լույս է տեսել ԽՍՀՄ-ում 1965 թվականին)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաան Ռանապը ստեղծագործությունները նվիրված են բնությանն ու դպրոցական կյանքին։
- Roheline pall (1962)
- Salu Juhan ja ta sõbrad (1964, «Յուհան Սալուն ու նրա ընկերները»)
- Viimane valgesulg (1967, «Վերջին արծիվ Սպիտակ փետուրը»)
- Ժողովածու Musta lamba matused (1968)
- Topi (1970, «Տոպի»)
- Nüüd on kõik vastupidi (1970)
- Jefreitor Jõmm (1971, «Եֆրեյտոր Յիմ»)
- Nublu (1972)
- Agu Sihvka annab aru (1973, «Ագու Սիհվկան ճշմարտությունն է ասում»)
- Toppi (1970, «Տոպպի»)
- Seitseteist tundi plahvatuseni (1975)
- Lõvi läks kõndima (1976)
- Maja metsa ääres (1976, «Տնակը անտառի եզրին»)
- Alfa + Romeo (1978, «Ալֆա + Ռոմեո»)
- Kukepoks (1979)
- Koolilood (1981, «Դպրոցական պատմվածքներ»)
- Klaabu (1983, «Կլաաբու»)
- Maari suvi (1983, «Մաարիի ամառը»)
- Loomalood (1984)
- Toonekurg Tooni (1986, «Տոոնի արագիլը»)
- Põder, kes käis varvastel (1987, «Եղնիկը, որ քայլում էր ոտքերի ծայրերին»)
- Kasulaps (1989)
- Tuukerkoer Torru (1993)
- Röövel Rinaldo (1995)
- Kõverkäpp (1997)
- Tupsik (1998)
- Jänesepoja mängutoos (1999)
- Nelja nimega koer (2004)
- Jänesepoeg Juss ja karupoeg Kusti (2005)
- Aptsihh! Aptsihh! Aptsihh! (2006)
Մրցանակներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ (1972),
- Յուհան Սմուուլի անվան գրական մրցանակ (1972),
- Էստոնիայի կոմերիտմիության դափնեկիր,
- Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1988),
- Սպիտակ աստղի շքանշան չորրորդ աստիճանի (2010)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://kultuur.err.ee/1609151365/suri-kirjanik-jaan-rannap
- ↑ 3,0 3,1 3,2 Suri kirjanik Jaan Rannap (эст.)
- ↑ «Rannap, Jaan - Eesti Entsüklopeedia». entsyklopeedia.ee. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Teenetemärkide kavalerid: Jaan Rannap». www.president.ee. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յաան Ռանապ
- Յաան Ռանապ(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաան Ռանապ» հոդվածին։ |
|