Յուշարի
Արտաքին տեսք
Յուշարի | |
---|---|
Ծնվել է | 1850 |
Մահացել է | 1922 |
Յուշարի (իսկական անունը Խաչատուր Նահատակյան, 1850 թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 1922, Ալեքսանդրապոլ), աշուղ։ 1892-1895 թվականներին երգել է Ջիվանու խմբում։ Նրա դավթարը չի պահպանվել։ Մեզ են հասել մի քանի երգեր ու մուհամմաներ (հանելուկներ)։ Հիշատակելի է Յուշարու 1885 թվականին հայկական դպրոցների փակման առիթով հորինած «Երկդիմի երգը»։ Ունի նաև խրատական ու սիրային երգեր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 191։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շիրակի հայ աշուղները (ժող.), Երևան, 1986։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 133)։ |