[go: nahoru, domu]

Jump to content

Նեապոլյան պիցցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեապոլյան պիցցա

Նեապոլյան պիցցա (իտալ.՝ pizza napoletana), (հայտնի է նաև որպես նեապոլական պիցցա), պիցցայի տեսակ է, որը պատրաստվում է լոլիկով և մոցարելլա պանրով: Լոլիկները պետք է լինեն կամ San Marzano կամ Piennolo del Vesuvio, որոնք աճում են Վեզուվից հարավ գտնվող հրաբխային հարթավայրերում: Պանիրը պետք է լինի մոցարելլա դի բուֆալա Campana՝ ծագման անվանումով, պատրաստված գոմեշի կաթից:[1][2] Նեապոլյան պիցցան Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ավանդական ուտեստն է, և դրա պատրաստման արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:[3]

Բաղադրատոմսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեապոլյան պիցցայի ազգային ասոցիացիայի կողմից առաջարկված կանոնների համաձայն,[4] իսկական նեապոլյան պիցցայի խմորը բաղկացած է ցորենի ալյուրից, բնական նեապոլյան խմորիչից կամ գարեջրի խմորիչից, աղից և ջրից: Խմորը միշտ ցածր յուղայնությամբ է և առանց շաքարավազի:[4] Պատրաստման ժամանակ, որպես կանոն, օգտագործվում է մանր աղացած ցորենի ալյուր, իսկ ալյուրի 20%-ից ոչ ավելին պրեմիում ալյուրն է։[4] Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Մարշալի պլանի շրջանակներում թունդ ալյուր ներմուծվեց Կանադայից, այդ ալյուրը հայտնի դարձավ որպես Մանիտոբայի ալյուր։[5]

Խմորը պետք է հունցել ձեռքով կամ ցածր արագությամբ հարիչով։ Բարձրանալուց հետո խմորը պետք է ձևավորվի ձեռքով, առանց գրտնակի կամ այլ մեքենայի օգնության, և պետք է լինի ոչ ավելի, քան 3 միլիմետր հաստությամբ:[4] Պիցցան պետք է թխել 60-90 վայրկյան փայտի վրա 485°C ջեռոցում։[4] Պատրաստվելիս, այն պետք է լինի փափուկ, առաձգական, նուրբ և անուշաբույր:[4]

Նեապոլյան պիցցայի շատ տարբերակներ կան, օրինակ՝ պիցցա մարգարիտա: Այն իր մեջ ներառում է լոլիկ, մոցարելլա, ռեհան և էքստրա կուսական ձիթապտղի յուղ, երբեմն՝ պարմեզան պանիր: Այլ տարբերակներից է՝ «մարինարա պիցցա», որը ներառում է իր մեջ լոլիկ, սխտոր, օրեգանո և համեմված ձիթապտղի յուղ:

Պաշտպանության կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեապոլյան պիցցան պաշտպանված կարգավիճակ ունի, որը շնորհվել է Իտալիայի ստանդարտների մարմնի կողմից, որը ղեկավարում է Պիցցայի ազգային նեապոլյան ասոցիացիան:[6] [7]

Նեապոլյան պիցցան Եվրոպայում որակի երաշխիքով ավանդական ուտեստ է:[8][9] TSG սերտիֆիկատը հաստատում է, որ ուտեստը օբյեկտիվորեն օժտված է հատուկ հատկանիշներով և որ դրա հումքը, բաղադրությունը կամ արտադրության մեթոդը մնում են անփոփոխ առնվազն 30 տարի:[10]

Եվրամիությունը 2010 թվականի փետրվարի 5-ից նեապոլյան պիցցան ճանաչել է որպես ավանդական ուտեստ:[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"Official Journal of the European Union"». lex.europa.eu (անգլերեն). 2008. Արխիվացված օրիգինալից 2012-10-09-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  2. «Selezione geografica». web.archive.org. 2005-02-18. Արխիվացված օրիգինալից 2005-02-18. Վերցված է 2024-02-13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. France-Presse, Agence (2017-12-07). «Naples' pizza twirling wins Unesco 'intangible' status». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2017-12-07-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «"Regulations for obtaining the use of the collective trade mark "Verace Pizza Napoletana" Production Rules ('Il Disciplinare')"» (PDF). pizzanapoletana.org (անգլերեն). 2008-02-02. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-04-28-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  5. «"There Is No Such Thing As Italian Food"». Noema Magazine (անգլերեն). 2022-12-13. Արխիվացված օրիգինալից 2024-02-13-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  6. «Authentic Craft Pizza Napoletana Specification». store.uni.com (իտալերեն). 1998-12-31. Արխիվացված օրիգինալից 2022-03-20. Վերցված է 2024-02-13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. «How to obtain AVPN certification» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-07-11-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  8. «Naples celebrates pizza trademark» (բրիտանական անգլերեն). 2010-02-04. Արխիվացված օրիգինալից 2024-02-13-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  9. «"Publication of an application pursuant to Article 8(2) of Council Regulation (EC) No 509/2006 on agricultural products and foodstuffs as traditional specialties guaranteed – Pizza napoletana (2008/C 40/08)"». Official Journal of the European Union (անգլերեն). 2008-02-14. Արխիվացված օրիգինալից 2012-10-09-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  10. Andrea Tosato The Protection of Traditional Foods in the EU : Traditional Specialities Guaranteed(անգլ.) // European Law Journal. — 2013-07. — В. 4. — Т. 19. — С. 545–576. — ISSN 1351-5993. — doi:10.1111/eulj.12040 Архивировано из первоисточника 13 փետրվարի 2024.
  11. «"Commission Regulation (EU) No 97/2010 of 4 February 2010 entering a name in the register of traditional specialities guaranteed [Pizza Napoletana (TSG)]"». eur-lex.europa.eu (անգլերեն). 2010-02-04. Արխիվացված օրիգինալից 2013-06-03-ին. Վերցված է 2024-02-13-ին.