[go: nahoru, domu]

Jump to content

Նիկոլայե Բընեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայե Բընեսկու
Nicolae Bănescu
Ծնվել էդեկտեմբերի 16, 1878(1878-12-16)[1]
Մահացել էսեպտեմբերի 11, 1971(1971-09-11)[1] (92 տարեկան) կամ սեպտեմբերի 10, 1971(1971-09-10)[2] (92 տարեկան)
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինռումիներեն

Նիկոլայե Բընեսկու (ռումիներեն՝ Nicolae Bănescu, դեկտեմբերի 16, 1878, Կելերաշի, Ռումինիասեպտեմբերի 11, 1971, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պատմաբան, բյուզանդագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայե Բնեսկուն եղել է բյուզանդագիտության պրոֆեսոր ԿլուԺի (1919–1937) և Բուխարեստի (1938–1947) համալսարաններում։ 1938 թվականից՝ Ռումինական ակադեմիայի իսկական անդամ։ Աշխատությունները վերաբերում են Բյուզանդիայի պատմությանը և գրականությանը, կնքագիտությանը, Ռումինիայի պատմությանը և բալկանագիտությանը։ Գրել է հունարենի պատմական քերականություն, թարգմանել և լույս է ընծայել հույն ողբերգակներին։ Իր ուսումնասիրություններում հաճախ անդրադարձել է հայերին ու Հայաստանին։ Առանձին գործեր է նվիրել Բյուզանդիայի հայազգի կայսրերին։ Անդրադարձել է նաև հայերի դերին ռումինական ճարտարապետության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 430