Նիոբատներ
Արտաքին տեսք
Նիոբատներ, նիոբիումական թթուների աղեր։ Կարևորագույն նիոբատներ են մետանիոբատները՝ , օրթոնիոբատները՝ և տիպի աղերը (M-ը ալկալիական մետաղ է)։ Կան նաև բարդ բնական նիոբատներ (տես Տանտալանիոբատներ)։ Նիոբատները օգտագործվում են էլեկտրական կոնդենսատորներ, պիեզոէլեկտրական փոխակերպիչներ ևն պատրաստելու համար։
Նիոբատներն առաջանում են նիոբիումի պենտօքսիդին համապատասխան օքսիդի, հիդրօքսիդի կամ կարբոնատի հետ փոխազդելով։ Օրինակ, լիթիումի կարբոնատը նիոբիումի պենտօքսիդի հետ փոխազդելու դեպքում կստացվի լիթիումի նիոբատ.
- ↑
Կոբալտի մետանիոբատը կարելի է ձեռք բերել կոբալտի մոնօքսիդի և նիոբիումի պենտօքսիդի խառնուրդը տաքացնելով.
Լանթանիդային օքսիդները փոխազդում են նիոբիումի պենտօքսիդի հետ՝ ձևավորելով լանթանիդ օրթոնիոբատներ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 303)։ |