Նովաիոլետ Բուլավայո
Նովաիոլետ Բուլավայո NoViolet Bulawayo | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1981 թվական (39 տարեկան) |
Ծննդավայր | Հյուսիսային Մատաբելելենդ |
Քաղաքացիություն | Զիմբաբվե |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Տեխասի A&M համալսարան, Կոռնելի համալսարան և Հարավային մեթոդիստական համալսարան |
Մասնագիտություն | արձակագիր |
Աշխատավայր | Կոռնելի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Քյնի մրցանակ (2011), Etisalat Prize for Literature (2013), Hemingway Foundation/PEN Award |
Կայք | novioletbulawayo.com |
NoViolet Bulawayo Վիքիպահեստում |
Նովայոլետ Բուլավայո (անգլ. NoViolet Bulawayo, իսկական անունը` Էլիզաբեթ Տշելե (անգլ. Elizabeth Tshele), հոկտեմբերի 12, 1981 թվական, Տշոլոտշո, Հյուսիսային Մատաբելելենդ), գրող Զիմբաբվեից, ով ստեղծագործում է անգլերեն լեզվով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բուլավայոյի Մզիլիկազիի անվան պետական բարձրագույն դպրոցը։ 1999 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում։ Նա ստացել է մագիստրոսի և բակալավրի կոչումներ Տեխասի A&M համալսարանում (Կոմերս, Տեխաս) և Հարավային մեթոդիստական համալսարանում։ 2010 թվականին նա ավարտել է Կոռնելի համալսարանի գրական դասընթացը և դասավանդել այնտեղ։ 2012-2014 թվականներին Սթենֆորդի համալսարանի գրականության գերազանցության ծրագրի գիտաշխատող էր։
Ստեղծագործական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Ջ. Մ. Կուտզեն ընդգրկեց Բուլավայոյի «Պատկերները» պատմվածքը իր նոր՝ «Աֆրիկյան նոր գրականություն» հատորում։ 2010 թվականին լույս տեսած Boston Review-ում՝ «Խելագարները Բուդապեշտում» պատմվածքն արժանացել է 2011 թվականի «Աֆրիկյան Բուքերի» Քեյն մրցանակին[1]։ 2013 թվականին գրողի առաջին վեպը հայտնվեց ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, որի հիմքը մրցանակակիր պատմություն էր։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեզ անհրաժեշտ են այլ անուններ/ We need new names. New York: Reagan Arthur Books, Little, Brown and Company, 2013 (London: Chatto & Windus, 2013, հրատարակվել է նաև որպես աուդիոգիրք. Բուքերյան մրցանակի կարճ ցուցակում 2013 թվականին; Los Angeles Times թերթի գրքային մրցանակ; Էտիսալատայի գրականության մրցանակ, Նիգերիա և այլն.)