Չեսարի դարպաս
Տեսակ | մշակութային արժեք և բնակելի տուն |
---|---|
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Հորս[1] |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Չեսարի դարպաս[2], (Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը), գտնվում է Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում։ Գյուղն ունի նաև 12-14-րդ դարերի գերեզմանոց, որտեղ կան մեծ թվով խաչքարեր։
Չեսարի դարպասի մասին մեզ վկայություններ են հասել Ստեփանոս Օրբելյանի ժամանակներից։ Հուսիկ Մելքոնյանը, որը հանդիսանում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, փաստում է, որ Հայաստանում բավականին քիչ են պահպանվել իշխանական տներ և հարակից կառույցներ։ Պահպանված կառույցներից մեկը հանդիսանում է Հորս գյուղում գտնվող Չեսար Օրբելյան իշխանի կողմից կառուցած դարպասը։
Սեդրակ Բարխուդարյանը գրում է․ «Գյուղամիջում կա մի հին բնակելի տուն, որը բաղկացած է եղել երկու մասից՝ տնից և սրահից։ Այդ տունը եղել է ծածկված գերաններով և հենված է եղել քարե սյուների վրա»։ Սյուները եղել են քանդակազարդերով պատված, սյուները պահպանվել են մինչև այսօր։
Պահպանվում են նաև դռան կողմերում գտնվող պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են։ Կա վիմագիր արձանագրություն, որտեղ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը։
Տունը կառուցվել է 13-14-րդ դարերում, այն կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և կանգուն է եղել մինչև 20-րդ դարի կեսերը։
Այս տան մասին կա գրություններ որոնցից մեկը Քաջբերունիի կողմից է, նա գրել է՝
Այս տան պես հոյակապ ամբողջ Դարալագյազում չեք կարող գտնել |
Իսկ Սեդրակ Բարխուդարյանն գրում է, որ տունը համարվում է 13-14 դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.