Հաֆիզ Փաշաև
Հաֆիզ Միր Ջալալ օկլի Փաշաև (ադրբ.՝ Hafiz Mir-Cəlal oğlu Paşayev, մայիսի 2, 1941, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր), ադրբեջանցի դիվանագետ և մանկավարժ, Ադրբեջանի դեսպանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում (1993—2006), Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաֆիզ Փաշաևը ծնվել է 1941 թվականի մայիսի 2-ին Բաքվում։ 1963 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
1964-1967 թվականներին աշխատել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում։ 1971 թվականին ավարտել է ասպիրանտուրան Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտում։ 1971-1992 թվականներին աշխատել է որպես գիտաշխատող, լաբորատորիայի տնօրեն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում։ 1975-1976 թվականներին կատարել է գիտական հետազոտություններ Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում։
1984 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ Ստացել է ֆիզիկական գիտությունների դոկտորի կոչում։
1992-2006 թվականներին նա աշխատել է որպես Ադրբեջանի Հանրապետության դեսպան ԱՄՆ-ում (ինչպես նաև Մեքսիկայում և Կանադայում)։ ԱՀ Նախագահի 2006 թվականի օգոստոսի 14-ի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[3]։ 2006 թվականից նա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտորն է[4]։
Ավելի քան 100 գիտական աշխատությունների, երկու մենագրությունների, ինչպես նաև տեղական և համաշխարհային մամուլում տպագրված տարբեր հոդվածների հեղինակ է։
Տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հաֆիզ Փաշաև
- ↑ «Hafiz Mir-Cəlal oğlu Paşayev». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Deputy Foreign Minister of Azerbaijan». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ ada.edu.az/