Հսկաների ավենյու
Հսկաների ավենյու SR 254 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ և Կալիֆոռնիա |
Շրջան | Հումբոլդտ շրջան |
Ճանապարհների համակարգ | state highways in California? |
Սեփականատեր | California Department of Transportation? |
Երկարություն | 50,847 կմ |
Սկիզբ | Ֆիլիսպսֆիլ |
Ավարտ | Ստաֆֆորդ |
Ճանապարհի ծածկույթ | ասֆալտ |
Բացման ամսաթիվ | օգոստոսի 27, 1960 |
Ճանապարհը Վիքիպահեստում? |
Հսկաների ավենյու (անգլ.՝ Avenue of the Giants), ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հումբոլդ շրջանի SR 254 ավտոճանապարհի ամրացած անվանումը։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհը փաստացի զբոսաշրջային երթուղի է, քանի որ անցնում է նահանգի Հումբոլդ ռեդվուդս պարկում աճող հսկայական սեքվոյաների միջով[1]։Ճանապարհի զգալի մասը անցնում է Կալիֆորնիայի մեծությամբ երրորդ գետի՝ Իլի և նրա վտակ՝ Սաութ Ֆորկ Իլի երկայնքով։ Ավենյուի երկարությունը 50,847 կիլոմետր է։ Երթևեկությունը բացվել է 1960 թվականի օգոստոսի 27-ին, մինչ այդ US-101 խճուղու մասն էր[2]։ անապարհը յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթուղի ունի, երկայնքով մեկ բազմաթիվ կանգառներ և հանգստի գոտիներ կան։ Զբոսաշրջիկները կարող են այս ճանապարհով այցելել «ծառը, որի միջով ավտոճանապարհ է անցնում», «հոբիթների քաղաքը», «տունը ծառի մեջ»[3]։ 1972 թվականից սկսած ավենյուում ամեն տարվա մայիսին մարաթոն է անցկացվում[4][5]։
Հարավից հյուսիս ճանապարհը անցնում է հետևյալ բնակավայրերով՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Founders Tree Coast Redwood (անգլ.)
- ↑ What is the Avenue of the Giants? (անգլ.)
- ↑ Avenue of the Giants: The 31 Mile Redwood Drive You Have to Do (անգլ.)
- ↑ Avenue of the Giants Marathon Արխիվացված 2016-07-15 Wayback Machine (անգլ.) на сайте arrs.net
- ↑ Avenue of the Giants Marathon (անգլ.)