[go: nahoru, domu]

Jump to content

Ձայնի ձևը (մանգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնի ձևը
聲 の 形
ԺանրԴրամա, ռոմանս
ԵրկիրՃապոնիա
ԹվականՕգոստոսի 7, 2013նոյեմբերի 19, 2014
ՊրեմիերաՍեպտեմբերի 17, 2016 (ֆիլմի պրեմիերա)
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՆաոկո Յամադա
ԵրաժշտությունԹոշիրո Մասուդա
ԸնկերությունKyoto Animation
Տևողություն130 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ձայնի ձևը» (բնօրինակ անվանում — 聲 の 形)

Ձայնի ձևը (ճապ.՝ 聲 の 形), մանգա, գրված և նկարազարդված է Յոշիտոկի Օմայի կողմից։ Առաջին անգամ մանգան հրապարակվել է «Bessatsu Shoneen» ամսագրում։ Այնուհետև դարձավ «Կոդանսյա» հրատարակչության ամսագրում լիարժեք աշխատանք։ 2015 թվականին մանգան առաջադրվեց Մանգա Տայշոյի անվան մրցանակի[1]։ 2016 թվականին դուրս եկավ մանգայի լիամետրաժ ֆիլմը` «Կիոտո անիմացիոնի» կողմից։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոա Իսիդան մանգայի գլխավոր հերոսն է։ Կռվարար է, ով ծաղրում էր իր խուլ դասընկերներին։ Շուտով նա դարձավ վտարանդի և դադարեց ուշադրություն դարձնել շրջապատի մարդկանց (բոլորին ներկայացննելով խաչված դեմքով)։ Այս մենակությունը բերեց նրան ինքնասպան լինելու որոշման, բայց հանդիպումը Նիսիմեյի հետ ստիպեց նրան փոխել իր միտքը։ Փորձելով ուղղել մանկության սխալները, նա ավելի շատ ժամանակ է ծախսում Նիշիմիայի հետ։ Իսիդան զգում է, որ Նիսիմեյին ծաղրելու համար ինքը չի պատժվել բավարար և հաճախ ուզում էր վերջ տալ իր կյանքին։ Նա ընդունել է այն փաստը, որ երբեք չի կարողանա գտնել ընկերներ, բայց ցանկանում է գտնել նրանց Նիսիմեյի համար։ Վերջ ի վերջո նա կարծեց, թե անհույս պատմող է, քանի որ Նիսիմեյին ծաղրող ուրիշ մարդկանց մասին իր կարծիքի մեծ մասը կեղծ էր։ Սա անում էր նրա համար, որպեսզի ստիպի իրեն զգալ ավելի լավ և կարծել, որ նա միակ մեղավորը չէր, մինչդեռ ուրիշներն Իսիդին դարձրել էին քավության նոխազ, որպեսզի իրենց վրա պատասխանատվություն չկրեին։ Մուլտսերիալի զարգացման հետ Իսիդը օգնում էր Նիսիմեյին գտնել ընկերներ։ Նա նրան փրկել էր կտուրից ցատկելուց՝ վնասելով ինքն իրեն։

Շոկո Նիշիմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության գլխավոր հերոսուհին։ Նա խուլ աղջիկ է, ում ծաղրում էին գլխավոր հերոսը և իր ընկերները։ Կրտսեր դպրոցում ծաղրանքի պատճառով ստիպված է եղել սովորել որիշ դպրոցում։ Հինգ տարի հետո Իսիսը գտնում է նրան՝ ներողություն խնդրելու համար։ Նիսիմիյան փորձում էր թաքնվել նրանից, բայց հասկացավ, որ Իսիդան փոխվել էր, երբ տեղի ունեցավ ժեստերի լեզվով խոսակցությունը։

Ապրում էր մոր և քրոջ հետ, քանի որ հայրը լքել էր ընտանիքը երբ Նիսիմիյան դեռ փոքր էր՝ իմանալով նրա խլության մասին։ Իմանալով, որ Իսիդան իր պատճառով կորցրել էր իր բոլոր ընկերներին, որոշում է վերջ դնել իր կյանքին։

Սիրահարված է Իսիդային, բայց լեզվի պապանձվածության պատճառով Իսիդան նրան չէր հասկանում, երբ Նիսիմիյան փորձում էր պատմել իր զգացնունքների մասին։

Մանգայի վերջին սերիան հայտարարեց լիամետրաժ անիմեի թողարկման մասին։

2016 թվականի սեպտեմբերի 17–ին ճապոնական կինոթատրոններում լույս տեղավ «Koe no Katachi» վերնագրով անիմեն։ «Kyoto Animation» ընկերությունը զբաղվեց ֆիլմի արտադրմամբ։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի գլխավոր երգը համարվում է բրիտանական խումբ The Who–ի «My Generation»–ը[2]

Ֆիլմի վերջում հնչում է երգչուհի AIKO–ի «Koi wo Shita no wa (Loving Is)» ստեղծագործությունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «8th Manga Taisho Awards Nominates 14 Titles» (անգլերեն). Anime News Network. 18 января 2015.
  2. 2,0 2,1 «Аниме «Беззвучный голос» / Koe no Katachi / A Silent Voice». КГ-Портал (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայնի ձևը (մանգա)» հոդվածին։