Պավել Մոնչիվոդա
Պավել Մոնչիվոդա | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Paweł Mąciwoda-Jastrzębski |
Ծնվել է | փետրվարի 20, 1967[1] (57 տարեկան) Վելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Երկիր | Լեհաստան |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | բասիստ, ջազ երաժիշտ և ջազ կիթառահար |
Գործիքներ | բաս կիթառ և կիթառ |
Լեյբլ | Բերտելսմանի երաժշտական խումբ |
Անդամակցություն | Սքորպիոնս |
Կայք | the-scorpions.com |
Paweł Mąciwoda Վիքիպահեստում |
Պավել Մոնչիվոդա-Յաստշեմբսկի (լեհ.՝ Paweł Mąciwoda-Jastrzębski[2][3], փետրվարի 20, 1967[1], Վելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ բաս կիթառիստ։ 2004 թվականի հունվարի 10-ից հանդիսանում է Scorpions խմբի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավելը բաս կիթառ սկսել է նվագել 15 տարեկանից, որի համար ստացել է «բեյբի» (անգլերենից՝ "մանուկ") մականունը։ 80-ական թվականներին եղել է ջազային Little Egoists խմբի անդամ, որի կազմում թողարկել է իր առաջին կոմպակտ սկավառակը (Radio Wieliczka): Եղել է Düpa ևPüdelsi խմբերի անդամ։ Նա ջազ-ռոքային Walk Away խմբի անդամ է եղել, որտեղ ձայնագրել է Magic Lady. ալբոմը։
1990 թվականին մեկնել է ԱՄՆ։ ԱՄՆ-ում դարձել է բլյուս ռոքային Homewreckers խմբի անդամ։ 1991 թվականին երաժիշտը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ միացել է Genitorturers խմբին։ Ավելի ուշ մեկնել է Նյու Յորք և Չիկագո՝ համագործակցելով մի շարք խմբերի հետ։ 1996 թվականին Ադամ Հոլցմանի հետ միասին ստեղծել է «Section 31» խումբը՝ ձայնագրելով Time Traveler ալբոմը։
1997-1999 թվականներին TSA խմբում ձայնագրել է իր երկրորդ կոմպակտ սկավառակը։ 2001 թվականին վերադարձել է Լեհաստան։ Համագործակցել է տեղի խմբերի հետ՝ Oddział Zamknięty, Funk de Nite, Redkot, LAPd, Virgin Snatch։
2003 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նրա առաջին համերգը Scorpions խմբի հետ։ Խմբի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ 2004 թվականի հունվարի 10-ին։ Նրա մասնակցությամբ թողարկվեցին «Unbreakable» (2004 թվական), «Humanity — Hour 1» 2007, «Sting In The Tail» (2010 թվական), «Comeblack» (2011 թվական) և «Return To Forever» (2015 թվական) սինգլները։
2009 թվականին Ջեգոջ Մարկովսկու, Պետեր Վրուբելի, Օլաֆ Դերգլասոֆի և Մաց Մալենչուկ հետ մասնակցել է WU-HAE խմբի առաջին ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ Ալբոմը ստացել է Opera Nowohucka անվանումը[4]։
2013 թվականին ճանաչվել է Լեհաստանի լավագույն բաս կիթառիստ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Luty». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Paweł Mąciwoda | Scorpions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Maleńczuk gościnnie na nowej płycie Wu-Hae | Pozytywy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.jimi-club.ru/foto/Scorpions_18_03_2010.html(չաշխատող հղում)
- http://www.the-scorpions.com/english/theband/pawel_maciwoda.asp Արխիվացված 2010-03-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մոնչիվոդա» հոդվածին։ |
|