Պատերնա դե Ռիվերա (իսպ.՝ Paterna de Rivera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայիԼա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 14 կմ² տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 5680։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 56 կիլոմետր է։
Պատերնա դե Ռիվերան մաս է կազմում այսպես կոչված՝ «Ցլի երթուղու» ( Ruta del Toro), գյուղատնտեսական և հատկապես անասնապահական բնակավայր է, հայտնի է մանավանդ նրանով, որ հանդիսանում է ցլամարտի համար ցուլեր բուծող վայրերից մեկը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այս բնակավայրում է ծնունդ առել ֆլամենկո պալո պարի «պետեներա» անվանումը կրող տեսակը։