Պաքսիմադիա
Պաքսիմադիա | |
---|---|
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Կրետեի շրջան |
Մակերես | 1,75 կմ² |
Պաքսիմադիա[1][2] (հուն․՝ Παξιμάδια), Լիբիական ծովում՝ Մեսարա ծովածոցում, Կրետե կղզու հարավային ափին բավականին մոտ գտնվող երկու անմարդաբնակ ոչ մեծ կղզի, որոնք միմյանց չափազանց մոտ գտնվելու պատճառով դիտվում են որպես մեկը և ունեն մի ընդհանուր անվանում։ Մտնում են Ռետիմնի նոմի (գավառի) կազմի մեջ, ընկած են Այա Գալինիից 12 կիլոմետր դեպի հարավ։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղացիները այս կղզիները երբեմն անվանում են Elephantaki՝ նկատի ունենալով, որ արտաքին գծապատկերով ինչ-որ չափով դրանք ջրի մեջ պառկած փղիկ են հիշեցնում։ Շատերն էլ գտնում են, որ կղզիները ձևով նման են տեղական արտադրության գարե պաքսիմատաշերտերի (այստեղից էլ՝ դրանց Paximadi անվանումը)։
Պաքսիմադիան հնում անվանված է եղել Dionysioi՝ Դիոնիսոս աստծու, կամ՝ Letoai՝ Լետո աստվածուհու պատվին (ի դեպ, վերջինիս պաշտամունքը տարածված է եղել մերձակայքում գտնվող Ֆեստում)։ Համաձայն կրետեական առասպելաբանության՝ Լետոն ո՛չ թե Դելոսում, այլ հենց Պաքսիմադիայում է ծննդաբերել երկվորյակներ Ապոլլոնին ու Արտեմիսին[3]։
Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ այս կղզիներն է աքսորված եղել Իկարոսի հայրը՝ Դեդալոսը[4]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան կղզին ունի 1,1 քառակուսի կիլոմետր մակերես, ամենաբարձր կետը՝ 252 մետր բարձրություն, արևելյանը՝ համապատասխանաբար՝ 0,6 քառակուսի կիլոմետր մակերես և 166 մետր բարձրություն։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաքսիմադիա կղզիները կենտրոնական տեղ են զբաղեցնում և կարևոր դեր են խաղում ժամանակակից գերմանացի գրող Կլաուս Մոդիկի (գերմ՝. Klaus Modick)՝ 2003 թվականին հրատարակած «Կրետեացի հյուրը» (գերմ՝. Der kretische Gast) վեպում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 272.
- ↑ Атлас мира|2002|104—105|Балканские страны, юг
- ↑ Древнегреческая мифология: Аполлон – Бог наук и искусств (ռուս.) на сайте Grekoblog: Греция и Крит.
- ↑ Путешествия по северному и восточному Криту (ռուս.) (Наше Большое Греческое Путешествие. Часть 3) на сайте otzyv.ru.
- ↑ Modick K. Der kretische Gast. — Frankfurt am Main: Piper Verlag GmbH, 2005. — 464 p. — ISBN 3492242065
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաքսիմադիա» հոդվածին։ |
|