Պոլ վան Օստայեն
Պոլ վան Օստայեն հոլ.՝ Paul van Ostaijen | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա[4] |
Մահացել է | մարտի 18, 1928[1][2][3][…] (32 տարեկան) |
Մահվան վայր | Բելգիա կամ Miavoye, Onhaye, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա |
Գերեզման | Schoonselhof |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Երկեր | Bezette Stad? և De feesten van angst en pijn? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Paul van Ostaijen Վիքիպահեստում |
Պոլ վան Օստայեն (հոլանդերեն՝ Paul van Ostaijen. փետրվարի 22, 1896[1][2][3][…], Անտվերպեն, Բելգիա[4] - մարտի 18, 1928[1][2][3][…], Բելգիա և Miavoye, Onhaye, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա), ծնունդով բելգիացի հոլանդալեզու բանաստեղծ, էսսեիստ և արձակագիր։
Կյանքի վաղ շրջան։ Մականունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Օստայենը ծնվել է Անտվերպենում։ Հայրը հոլանդացի էր, մայրը՝ ֆլամանդացի։ Պոլի մականունը Պարոն 1830 էր, որը առաջացել էր Անտվերպենի փողոցներով 1830-ական թվականների դենդիի հագուստով քայլելու նրա սովորությունից։
Նրա պոեզիայում զգացվում են մոդեռնիզմի, էքսպրեսիոնիզմի, դադաիզմի և վաղ սյուրռեալիզմի ազդեցությունները, սակայն դրա հետ մեկտեղ՝ Վան Օստայենի ոճը չափազանց ինքնատիպ է։
Ֆլամինգանտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Օստայենը ակտիվ ֆլամինգանտ էր՝ ֆլամանդական անկախության բոցավառ կողմնակից։ Ինչպես այդ շարժման մյուս մասնակիցները, նա նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հույս ուներ, որ գերմանացիների օգնությամբ կհասնեն Ֆլանդրիայի անկախացմանը, և ամեն կերպ աջակցում էր գերմանացիներին։ Պատերազմից հետո, որպեսզի խուսափի կոլլաբորացիոնիզմի մեջ մեղադրվելուց և պատժվելուց, նա ստիպված է եղել փախչել Բեռլին, որն այդ տարիներին դադաիզմի և էքսպրեսիոնիզմի կենտրոններից մեկն էր։ Այստեղ վան Օստայենը հանդիպել, շփվել է բազմաթիվ արվեստագետների, գրավվել հատկապես դադաիզմով, իսկ հանապազօրյա հացը վաստակել է՝ կատարելով զանազան աշխատանքներ՝ վերելակավարից մինչև կոշիկավաճառ։ Ընդ որում՝ նաև պայքարում էր ծանր հոգեկան ճգնաժամը հաղթահարելու համար։
1921 թվականին նա վերադարձել է Բելգիա, համաներմամբ արդարացվել, զորակոչվել է և երկու տարի բանակում ծառայելուց հետո զորացրվել, որոշ ժամանակ անց Բրյուսելում արվեստի պատկերասրահ է բացել։ 1927 թվականին վարակվել է տուբերկուլյոզով, հաջորդ տարում մահացել է այդ հիվանդությունից Վալոնյան Արդենների Միավոյե-Անթե առողջարանում ։
Չեխ բանաստեղծ Իվան Վերնիշը այնքան տպավորված էր «վան Օստայենի հանճարով»[5], որ հոլանդերեն է սովորել, որպեսզի կարողանա թարգմանել նրան։ Նրա թարգմանությունների ժողովածուն տպագրվել է 1990 թվականին Tanec gnómů, Թզուկների պարը վերնագրով։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Music hall / Երաժշտության սրահ (1916)
- Het sienjaal ( Ազդանշան, 1918)
- Bezette stad ( Օկուպացված քաղաք, 1921)
- De Feesten van Angst en Pijn ( Վախի և տառապանքի տոներ, գրված 1921 թ., հրատարակվել է հետմահու)
- Nagelaten gedichten ( անտիպ բանաստեղծությունների ժողովածու՝ հրատարակված հետմահու 1928 թ.)
Այլ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- De trust der vaderlandsliefde ( Հայրենասիրության վստահությունը, 1925, գրոտեսկներ )
- Gebruiksaanwijzing der lyriek ( Քնարերգության ձեռնարկ, 1926, դասախոսություն)
- Het bordeel van Ika Loch ( Իկա Լոխի հասարակաց տունը, 1926, գրոտեսկներ)
- De bende van de stronk ( The stump gang, 1932, գրոտեսկներ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://web.archive.org/web/20160404152431/http://jeugdliteratuur.org/auteurs/paul-van-ostaijen
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119044455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ivan Wernisch, Pekařova noční nůše, Brno, 1994, p. 108-111
- ↑ «Gedichtje van Sint Niklaas ... / paul van ostaijen». lib.ugent.be. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая литературная энциклопедия. Т.5. М.,1968.- С.486.
- Тенгберген М., Михайлова И. Антверпен литературный. Антверпенский поэт Паул ван Остайен. В сб.: Санкт-Петербург-Антверпен.50 лет партнёрства. СПб.: «Европейский дом», 2008. — С.149-171. ISBN 978-5-8015-0236-6
- Gerrit Borgers, «Kroniek van Paul van Ostaijen 1896—1928», Uitgeverij Scheltens & Giltay, Den Haag; Uitgeverij Orion, Brugge, 1975, 154 blz., ISBN 90 264 3526 6
- Beekman, E.M. Homeopathy of the absurd. The Grotesque in Paul van Ostaijen’s Creative Prose. Den Haag. Nijhoff.1970.-X, 196 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nagelaten gedichten
- Համառոտ կենսագրությունԱրխիվացված 2005-12-15 Wayback Machine
- Биография, библиография, разные стихиԱրխիվացված 2008-05-31 Wayback Machine
- Dandy en dichter Արխիվացված 2008-05-31 Wayback Machine
- Sonja AJ Neef: Kalligramme. Zur Medialität einer Schrift. Anhand von Paul van Ostaijens «De feesten van angst en pijn». Ամստերդամ։ ASCA Press 2000
- Paul van Ostaijenի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ վան Օստայեն» հոդվածին։ |
|