Ջեյդոն Սանչո
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Jadon Malik Sancho | ||
Քաղաքացիությունը |
Անգլիա Տրինիդադ և Տոբագո | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 2000[1][2] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2015 | Ուոթֆորդ | ||
2015-2017 | Մանչեսթեր Սիթի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017 | Բորուսիա Դորտմունդ II | 3 | (0) |
2017-2021 | Բորուսիա Դորտմունդ | 55 | (16) |
2021-ներկա | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 | Անգլիա Մ16 | 11 | (7) |
2016-2017 | Անգլիա Մ17 | 18 | (14) |
2017-2018 | Անգլիա Մ19 | 7 | (2) |
2018-ներկա | Անգլիա | 11 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեյդոն Սանչո (անգլ.՝ Jadon Sancho, մարտի 25, 2000[1][2], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Սանչոն սկսել է Ուոտֆորդում 7 տարեկան հասակում[4][5][6]։ 2015 թվականի մարտին՝ 14 տարեկան հասակում անգլիացին միացավ Մանչեսթեր Սիթիին նախնական 66,000 ֆունտ ստերլինգի դիմաց[7], որը հետագայում կարող էր հասնել 500,000-ի[8][9]։ Սանչոն լավ խաղ էր ցուցադրում Սիթիի ակադեմիայում[10], և 2017 թվականի մայիսին ակումբի նախագահ Խալդուն Ալ Մուբարակը հայտարարեց, որ նա Ֆիլ Ֆոդենի և Բրահիմ Դիասի հետ կմիանա Մանչեսթեր Սիթիի հիմնական կազմին[11]։ 2017 թվականի հուլիսին Սանչոն բաց թողեց Մանչեսթեր Սիթիի մինչմրցաշրջանային նախապատրաստությունները՝ իր նոր պայմանագրում երաշխավորված խաղաժամանակի վերաբերյալ վեճերի պատճառով[12][13][14]։ Հետագայում պարզ դարձավ, որ նա փորձում էր հեռանալ ակումբից[15][16]։
Բորուսիա Դորտմունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017-18 մրցաշրջան
2017 թվականի օգոստոսի 31-ին Սանչոն 8 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ[17][18][19]։ Նա ակումբի հետ կնքեց երկարաժամկետ պայմանագիր[20]՝ ստանալով 7 համար մարզաշապիկը[21][22], որը ազատվել էր Ուսման Դեմբելեի՝ Բարսելոնա տեղափոխությունից հետո[23][24]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սանչոն նշեց 2017 թվականի հոկտեմբերի 21-ին՝ փոխարինելով Մաքսիմիլիան Ֆիլիպին Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[25][26]՝ դառնալով առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով Բորուսիայի կազմում խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայում[27]։
Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում Սանչոն անցկացրեց 2018 թվականի հունվարի 14-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[28][29]։ Հունվարին անգլիացին ճանաչվեց Բունդեսլիգայի ամսվա լավագույն նորեկ[30]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 21-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[31]՝ այս խաղում նաև տալով 2 գոլային փոխանցում և օգնելով Բորուսիային հաղթել 4-0 հաշվով[32][33]։ Նա դարձավ ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում[34]։ Իր առաջին մրցաշրջանում Սանչոն անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։
2018-19 մրցաշրջան
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սանչոն անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բրյուգգեի դեմ խաղում[36][37]։ Սեպտեմբերի 26-ին անգլիացին փոխարինեց Յակոբ Բրուն Լարսենին Նյուրնբերգի դեմ հանդիպման 74-րդ րոպեին և այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[38][39]։ Սեպտեմբերի 29-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[40]։ Հոկտեմբերի 2-ին Սանչոն երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիա Դորտմունդի հետ մինչև 2022 թվականը[41][42][43][44]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ խմբային փուլի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[45][46]։ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Սանչոն դուբլ ձևակերպեց Հերթա Բեռլինի դեմ խաղում[47][48]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով 2 գոլ է խփել Բունդեսլիգայի խաղում[49]։ Հոկտեմբերին անգլիացին ճանաչվեց Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[50][51][52]։
2019 թվականի հունվարի 26-ին Սանչոն 2 գոլային փոխանցում տվեց Հանովերի դեմ խաղում[53]։ Փետրվարի 9-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում[54][55]։ Փետրվարի 24-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բորուսիային հաղթել 3-2 հաշվով[56][57]։ Մարտի 16-ին Սանչոն 2 գոլային փոխանցում տվեց Հերթա Բեռլինի դեմ խաղում[58]։ Ապրիլի 13-ին անգլիացին դուբլ ձևակերպեց Մայնց 05-ի դեմ խաղում[59][60]՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և դառնալով Դորտմունդի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 10 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում[61][62]։ 2018-19 մրցաշրջանում Սանչոն անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ[63]։ Նա ընդգրկվեց Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքականում[64][65] և օգնեց Բորուսիային զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում[66][67]։
2019-20 մրցաշրջան
2019 թվականի օգոստոսի 3-ին Սանչոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[68]՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով[69][70]։ Օգոստոսի 17-ին նա գոլի և գոլային փոխանման հեղինակ դարձավ Աուգսբուրգի դեմ խաղում[71][72]։ Օգոստոսի 21-ին անգլիացին նոր պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ, ըստ որի նրա շաբաթական աշխատավարձը կազմելու էր 190,000 ֆունտ ստերլինգ[73][74][75][76]։ Օգոստոսի 23-ին՝ Քյոլնի դեմ խաղում Սանչոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[77][78]։ Սեպտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[79]։ Սեպտեմբերի 22-ին անգլիացին գոլ խփեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[80]՝ գերազանցելով Հորստ Կյոպելի ռեկորդը և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 16 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում[81][82]։
2019 թվականի հոկտեմբերի 19-ին Սանչոն պատժվեց Բորուսիա Դորտմունդի կողմից միջազգային ընդմիջումից ուշ վերադառնալու համար[83][84]՝ դուրս մնալով Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղի համար կազմից[85][86] և ստիպված լինելով վճարել մեծ տուգանք[87][88]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանչոն ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[89][90]։ 2017 թվականի մայիսին նա Անգլիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[91] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ Անգլիան պարտվեց Իսպանիային հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[92][93]։ Իր ելույթների համար Սանչոն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[94] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[95]։ Սեպտեմբերին նա ընդգրկվեց Անգլիայի Մ17 հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[96][97], սակայն Բորուսիան չթողեց նրան միանալ հավաքականին[98]։ Երկու կողմերի բանակցությունների արդյունքում Սանչոյին թույլատրվեց մասնակցել առաջնության խմբային փուլին, սակայն նրա հետագա մասնակցությունը երաշխավորված չէր[99]։ Խմբային փուլի խաղերում անգլիացին դարձավ 3 գոլի հեղինակ, սակայն այս խաղերից հետո նա հետ կանչվեց Բորուսիայի կողմից[100][101][102]։ Անգլիայի հավաքականը շարունակեց ելույթները՝ դառնալով աշխարհի չեմպիոն[103][104]։
Անգլիայի ազգային հավաքական Սանչոն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[105][106][107][108]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինելով Ռահիմ Ստերլինգին Խորվաթիայի դեմ խաղում[109][110]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[111][112]՝ օգնելով Անգլիային զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[113][114]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Սանչոն խփեց սեպտեմբերի 10-ին՝ Կոսովոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և 5-3 հաշվով հաղթանակ պարգևելով Անգլիային[115][116]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ[117]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բորուսիա Դորտմունդ II | 2017–18 | Ռեգիոնալլիգա | 3 | 0 | — | 3 | 0 | |||||
Բորուսիա Դորտմունդ | 2017–18 | Բունդեսլիգա | 12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 12 | 1 | |
2018–19 | 34 | 12 | 2 | 0 | 7 | 1 | 43 | 13 | ||||
2019–20 | 9 | 3 | 2 | 0 | 4 | 0 | 1 | 1 | 16 | 4 | ||
Ընդհանուր | 55 | 16 | 4 | 0 | 11 | 1 | 1 | 1 | 71 | 18 | ||
Կարիերայի ընդհանուր | 58 | 16 | 4 | 0 | 11 | 1 | 1 | 1 | 74 | 18 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ[117]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 3 | 0 |
2019 | 8 | 2 |
Ընդհանուր | 11 | 2 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 10, 2019 | Սենտ-Մերիս, Սաութհեմպտոն, Անգլիա | Կոսովո | 4–1 | 5–3 | Եվրո 2020 Որակավորում |
2. | 5–1 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորուսիա Դորտմունդ
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա Մ17
Անգլիա
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. երրորդ տեղ. 2018–19[113]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017[94]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[95]
- Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. հոկտեմբեր 2018[50]
- Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքական. 2018–19[64]
- VDV խորհրդանշական հավաքական. 2018–19[118]
- Goal.com NxGn. 2019[119]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «England - J. Sancho - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jadon Sancho: 10 things on the Borussia Dortmund and England record-breaker». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Who is Jadon Sancho? Borussia Dortmund winger revealed». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Scout Report: Jadon Sancho | England and Borussia Dortmund's Rising Star - Foot and Ball». www.footandball.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Could City starlet be the one that got away for Watford?». Watford Observer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Luckhurst, Samuel (2015 թ․ մարտի 8). «Man City sign 14-year-old prospect Jadon Sancho from Watford». men. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Bajkowski, Simon (2015 թ․ հոկտեմբերի 20). «Manchester City one-to-watch: Jadon Sancho earning rave reviews». men. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Introducing Jadon Sancho, Borussia Dortmund's English history-maker | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jackson, Jamie (2017 թ․ մայիսի 31). «Manchester City to promote trio of youngsters to Pep Guardiola's first team». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Kajumba, Adrian (2017 թ․ հուլիսի 12). «Arsenal battling Tottenham for Manchester City wonderkid». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Robson, James (2017 թ․ հուլիսի 21). «Why was Jadon Sancho left out of Man City tour squad?». men. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Arsenal and Tottenham circle Jadon Sancho after youngster's City contract talks break down». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Arsenal and Tottenham target Jadon Sancho withdraws from Manchester City training in bid to force move». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Ducker, James (2017 թ․ հուլիսի 31). «Exclusive: Jadon Sancho's Manchester City future in doubt after he fails to turn up to training on 'several occasions'». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Aarons, Ed (2017 թ․ օգոստոսի 31). «Jadon Sancho joins Borussia Dortmund from Manchester City for £8m». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Dortmund win race for Man City's Sancho». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Richards, Alex (2017 թ․ օգոստոսի 31). «Jadon Sancho completes move to Borussia Dortmund». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Borussia Dortmund: Jadon Sancho joins German side from Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Borussia Dortmund sign top talent Jadon Sancho». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Dortmund sign England youth star Sancho and hand him Dembele's No.7 shirt». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ousmane Dembele: Barcelona complete £135.5m deal for Dortmund forward». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ sport, Guardian (2017 թ․ օգոստոսի 25). «Barcelona sign Ousmane Dembélé from Borussia Dortmund for initial £97m». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - Borussia Dortmund, Oct 21, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «35 shots on goal but no winner as Jadon Sancho makes Bundesliga bow». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «England wonderkid Sancho makes history with Dortmund debut | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Borussia Dortmund - VfL Wolfsburg, Jan 14, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Isak, Sancho and Götze make an impact». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Watch: Borussia Dortmund's Jadon Sancho named January Rookie of the Month | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Apr 21, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Borussia Dortmund 4-0 Bayer Leverkusen». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jadon Sancho thrills with goal and two assists for Borussia Dortmund in MOTM display». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sancho makes Bundesliga history after scoring first Dortmund goal». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jadon Sancho | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Club Brugge KV - Borussia Dortmund, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Club Brugge vs Borussia Dortmund». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - 1.FC Nuremberg, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho scores as Dortmund run riot against Bundesliga new boys». Mail Online. 2018 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Bayer 04 Leverkusen - Borussia Dortmund, Sep 29, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Jadon Sancho signs new deal with BVB until 2022». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Aarons, Ed (2018 թ․ հոկտեմբերի 2). «Jadon Sancho signs new Borussia Dortmund contract until 2022». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho extends Borussia Dortmund contract until 2022». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Jadon Sancho extends Borussia Dortmund contract until 2022». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - Atlético Madrid, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund 4-0 Atletico Madrid: Jadon Sancho on target for Germans» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - Atlético Madrid, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Sancho bags brace but Hertha claim 2-2 draw with late penalty». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund's record-breaker and MD9's Man of the Matchday». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ 50,0 50,1 «Jadon Sancho: England star is Bundesliga player of the month for October» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho: Dortmund starlet wins Bundesliga Player of the Month | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Dortmund Wonderkid Jadon Sancho Named Bundesliga Player of the Month for October». 90min.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - Hannover 96, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - TSG 1899 Hoffenheim, Feb 9, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund 3-3 Hoffenheim: Leaders blow 3-0 lead to draw» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Feb 24, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund 3-2 Bayer Leverkusen: Jadon Sancho helps leaders end winless run» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Hertha BSC - Borussia Dortmund, Mar 16, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - 1.FSV Mainz 05, Apr 13, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho news: England star makes Bundesliga history with brace for Borussia Dortmund | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund 2-1 Mainz: Jadon Sancho sends Dortmund to top of table» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund's record-breaker and Matchday 29's Man of the Matchday». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 64,0 64,1 «2018/19 Bundesliga Team of the Season». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «The 2018/19 Bundesliga Team of the Season… revealed!». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bayern pipped Dortmund: the story of Bundesliga 2018-19». AS.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Bundesliga 2018-19». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 69,0 69,1 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Borussia Dortmund - FC Augsburg, Aug 17, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Paco Alcacer, Jadon Sancho, Julian Brandt and Marco Reus inspire Borussia Dortmund to an opening-day triumph». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund's England winger agrees new £190k-a-week contract» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho 'Signs New Dortmund Contract' Amid Interest From Man Utd & Man City». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 161385360554578 (2019 թ․ օգոստոսի 20). «Jadon Sancho signs news Dortmund deal - but Manchester United still have hope». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund agrees a new £190,000-a-week contract with England winger». Eurosport. 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «1. FC Köln - Borussia Dortmund, Aug 23, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho stars as Borussia Dortmund make it two wins out of two» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Sep 14, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - Borussia Dortmund, Sep 22, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Jadon Sancho breaks Horst Köppel's record». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Bundesliga: Late own goal denies Borussia Dortmund all three points in Frankfurt | DW | 22.09.2019». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Sancho suspended by BVB for late England return». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho left out of Borussia Dortmund squad after returning late from international duty». BVB Buzz (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Borussia Dortmund suspend Jadon Sancho for huge Bundesliga clash». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho axed by Borussia Dortmund after testing the boundaries». teamtalk.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho will learn from £86k fine from Borussia Dortmund». Mail Online. 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ admin (2019 թ․ հոկտեմբերի 21). «News and rumors: Fine for Jadon Sancho of Borussia Dortmund apparently unveiled». Time24 News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Benson, James (2018 թ․ հոկտեմբերի 5). «Jadon Sancho: Who is Borussia Dortmund ace named in England squad to play Croatia, Spain?». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 161385360554578 (2018 թ․ նոյեմբերի 15). «Who is Jadon Sancho? England starlet dazzles in friendly against the USA». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Spain U17 - England U17, May 19, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 93,0 93,1 UEFA.com. «Under-17 - Spain secure record third U17 EURO title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 94,0 94,1 uefa.com (2017 թ․ մայիսի 26). «Golden Player 2017: Jadon Sancho». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 95,0 95,1 uefa.com (2017 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Association, The Football. «World Cup squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «FIFA U-17 World Cup 2017: England announce squad for next month's World Cup». 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Kajumba, Adrian (2017 թ․ սեպտեմբերի 29). «England starlet centre of a tug-of-war between Borussia Dortmund and the FA». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jadon Sancho joins England U-17 World Cup squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Under-17 World Cup: England's Jadon Sancho called back by Borussia Dortmund». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jadon Sancho out of FIFA U-17 World Cup but England not downbeat against Japan». https://www.hindustantimes.com/ (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
{{cite news}}
: External link in
(օգնություն)|newspaper=
- ↑ Association, The Football. «Sancho leaves U17 World Cup». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 103,0 103,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «England thrash Spain to win U17 World Cup». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Association, The Football. «There are three new faces named in England squad to face Croatia and Spain in October». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho earns first England call-up». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «James Maddison, Jadon Sancho and Mason Mount named in England squad» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Maddison, Mount and Sancho earn debut call-ups as latest England squad is named». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Rijeka, Dominic Fifield at Stadion HNK (2018 թ․ հոկտեմբերի 12). «Jadon Sancho's late cameo livens up England's goalless and soulless night | Dominic Fifield». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Burt, Jason (2019 թ․ մայիսի 27). «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «England confirm final squad for Nations League finals». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 113,0 113,1 UEFA.com. «England beat Switzerland on penalties in Nations League match for third place». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Smyth, Rob (2019 թ․ հունիսի 9). «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «England - Kosovo, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Mary’s, Daniel Taylor at St (2019 թ․ սեպտեմբերի 10). «Jadon Sancho the difference as blunders mar England's 5-3 win against Kosovo». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 117,0 117,1 «Jadon Sancho». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Marco Reus wins VDV Player of the Season award». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Jadon Sancho beats Vinicius Jr to win NxGn award for world's best teenage talent | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանչոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Սանչոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սանչոն transfermarkt-ում
- Սանչոն soccerbase.com-ում
- Սանչոն WhoScored.com կայքում
- Սանչոն Բորուսիա Դորտմունդի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
- Սանչոն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Սանչոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սանչոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Սանչոն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյդոն Սանչո» հոդվածին։ |
|
|
- Մարտի 25 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ