Ջովանի Սանտի
Ջովանի Սանտի իտալ.՝ Giovanni Santi | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1440 և ոչ ուշ քան 1445 |
Ծննդավայր | Կոլբորդոլո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ[1] |
Մահացել է | օգոստոսի 1, 1494[2][3][4] |
Մահվան վայր | Ուրբինո, Պապական մարզ[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ և արվեստագետ |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Երեխաներ | Ռաֆայել Սանտի[5] |
Giovanni Santi Վիքիպահեստում |
Ջովանի Սանտի (իտալ.՝ Giovanni Santi, ոչ վաղ քան 1440 և ոչ ուշ քան 1445, Կոլբորդոլո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ[1] - օգոստոսի 1, 1494[2][3][4], Ուրբինո, Պապական մարզ[1]), իտալացի գեղանկարիչ, դեկորատոր Ռաֆայել Սանտիի հայրը։ Ծնվել է 1435 թվականին Իտալիայի արևելքում գտնվող Ուրբինո քաղաքում։ Մահացել է 1494 թվականի օգոստոսի 1-ին։
Որոշ ժամանակ եղել է մանր առևտրական։ Այնուհետև նկարչություն է սովորել Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի մոտ։ Հավանաբար որոշ ժամանակ եղել է Մելոցցո դա Ֆորլիի օգնականն ու ընկերը։ Ավելի ուշ Ջովանի Սանտին դարձել է պալատական նկարիչ դուքս Ուրբինո Ֆեդերիգո դա Մոնտեֆելտրոյի օրոք։ Նա ստեղծել է մի շարք խորանի նկարներ, որոնք պահվում են Բեռլինի պատկերասրահում, Մադոննան՝ Ուրբանոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ինչպես նաև Բուդապեշտի Կերպարվեստի թանգարանում և այլ թանգարաններում։
Տիրանի մատուռի որմնանար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիում գտնվող Սան Դոմենիկոյի եկեղեցին Տիրանիի հայտնի մատուռներից է, որը Պիետրո Տիրանիի պատվերով ձևավորել է Ջովանի Սանտին և համարվում է տասնվեցերորդ դարի գլուխգործոց։ 1859 թվականին Օստին Հենրի Լայարդը «Առունդելյան միություն» ամսագրում հրատարակել է «Ջովանի Սանտին և նրա որմնանկարը Կալիում» հոդվածը, որը 1994 թվականին Ռ. Վարեզեի կողմից թարգմանվել է իտալերեն։ Տիրանիի մատուռի որմնանկարները Ջովանի Սանտիի լավագույն աշխատանքներից են, որտեղ հրեշտակին պատկերել է երիտասարդ Ռաֆայելի պատկերով, իսկ Սուրբ Հովհաննես Մկրտչին՝ իր դիմանկարով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Giovanni Santi, 1999, Electa (Milano), ISBN 88-435-6825-6
- Antonio Forcellino: Raffael. Siedler Verlag 2008, ISBN 978-3886808816
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Web umenia (словацк.)
- ↑ 3,0 3,1 3,2 Howe E. D. Santi, Giovanni // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T075875
- ↑ 4,0 4,1 4,2 Cova P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2017. — Vol. 90.
- ↑ Union List of Artist Names — 2017.