Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Ջոզեֆ Մայքլ Ալլեն |
---|
Քաղաքացիությունը |
Ուելս |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մարտի 14, 1990 (34 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Կարմարտեն, Ուելս |
---|
Հասակ |
168 |
---|
Քաշ |
62 |
---|
Դիրք |
Կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Լիվերպուլ |
---|
Համար |
24 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
2005-2006
|
Ուելս Մ-17
|
10 (1)
|
2005-2006
|
Ուելս Մ-19
|
4 (0)
|
2005-2006
|
Ուելս Մ-21
|
14 (2)
|
2005-2006
|
Ուելս-
|
19 (0)
|
2005-2006
|
Մեծ Բրիտանիա օլիմպ.
|
5 (0)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջոզեֆ (Ջո) Մայքլ Ալլեն (անգլ.՝ Joseph Michael Allen, մարտի 14, 1990(1990-03-14)[1][2], Carmarthen, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, անգլիական Լիվերպուլի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ալլենը Սուոնսի Սիթի է տեղափոխվել 9 տարեկան հասակում։ 2006/07 մրցաշրջանում նա հայտավորված էր Անգլիայի գավաթին և խաղաց Շեֆիլդ Յունայթեդին[3]։ Երկու շաբաթից 16-ամյա Ալլենի դեբյուտը տեղի ունեցավ նաև Ուելսի Պրեմիեր-գավաթում, որտեղղ նրա թիմը խաղաց Պորտ-Տոլբոն Տաունի դեմ և հաղթեց 2-1 հաշվով՝ լրացուցիչ րոպեներին[4]։ 2007 թվականի մայիսի 5-ին Անգլիական ֆուտբոլային լիգայի շրջանակներում տեղի ունեցավ Ալլենի դեբյուտը՝ Բլեքբեռնի դեմ խաղի ժամանակ[5]։
2007 թվականի օգոստոսին Ալլենը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը (ներառում էր մինչև 2010 թվականը)[6]։ Շուտով նա արդեն խաղադաշտ էր դուրս գալիս հիմնական կազմում և Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղերից մեկի ժամանակ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[7]։
Հաջորդ մրցաշրջանում Սուոնսին սկսեց խաղալ արդեն Չեմփիոնշիփում։ Ալլենը հաճախ էր հայտնվում հիմնական կազմում։ Քանի որ կիսապաշտպանությունում կար մեծ մրցակցություն, այդ պատճառով Ալլենը 2008 թվականին վարձավճարով տեղափոխվեց Ռեքսեմ՝ մեկ տարի ժամանակով[8]։ Արդեն իսկ առաջին խաղում նա գոլ խփեց 25 մետր հեռավորությունից։