Ռեզիուան Միրզով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 22, 1993[1] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բակսան, Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,79 մետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 25.8.2019: |
Ռեզիուան Մուհամեդովիչ Միրզով (ռուս.՝ Резиуан Мухамедович Мирзов, հունիսի 22, 1993[1], Բակսան, Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել Նալչիկի «Էլբրուս» ՄՊՄԴ-ում, հետագայում դարձել է քաղաքի գլխավոր ակումբի՝ «Սպարտակի» խաղացող։ Այդ թիմի կազմում Ռեզիուանն անցկացրել է ընդամենը մեկ խաղ, իսկ հետո տեղափոխվել է երկրորդ դիվիզիոն՝ Կոստրոմայի «Սպարտակ» ակումբ։ Այդ թիմում նա երկար չի մնացել՝ տեղափոխվելով «Զվեզդա» ակումբ։ Մեկ տարի անց Ռեզիուանը դարձել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբի ֆուտբոլիստ։ 2013/14 մրցաշրջանում նա անցկացրել է վեց խաղ և խփել մեկ գոլ։ Պրեմիեր Լիգայում նրա նորամուտը կայացել է 2014 թվականի օգոստոսի 9-ին Պետերբուրգի «Զենիթ» ակումբի դեմ խաղում[2]։
2015 թվականի հուլիսի 23-ին 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել Գրոզնիի «Թերեք» ակումբի հետ[3]։ Թիմում իր նորամուտը կատարել է 2015 թվականի հուլիսի 25-ին «Կուբան» ակումբի դեմ խաղում (1:1)՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Իսմայիլ Այսատիին։ 2017 թվականի հուլիսի վերջին պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ[4]։
«Ռոստով» և «Տոսնո» (վարձավճարով)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 28-ին ազատ գործակալի կարգավիճակով «3+1» սխեմայով պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ, որտեղից միանգամից վարձավճարով տեղափոխվել է «Տոսնո» ակումբ[5][6]։ «Տոսնոյի» կազմում նորամուտը կատարել է 2017 թվականի հուլիսի 30-ին Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Զենիթ» ակումբի դեմ խաղում (0:1)՝ հանդիպման 63-րդ րոպեին փոխարինելով Գեորգի Մելկաձեին[7]։ «Տոսնոյի» կազմում առաջին գնդակը խփել է 21-րդ տուրի՝ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի դեմ խաղում (1:0)[8]։ Լենինգրադի մարզի ակումբի կազմում հաղթել է Ռուսաստանի գավաթի 2017/18 խաղարկությունում՝ եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Վարձավճարի ավարտից հետո վերադարձել է «Ռոստով»։
«Ռոստովի» կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի հուլիսի 28-ին 1-ին տուրի՝ «Ախմատ» ակումբի դեմ խաղում (1:0)՝ հանդիպման 63-րդ րոպեին փոխրինելով Դմիտրի Սկոպինցևին[9]։ «Ռոստովի» թիմի կազմում անցկացրել է 2018/19 առաջնության առաջին երեք տուրերը՝ դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսի կեսերին կամ վերջում։ 2018 թվականի օգոստոսի 16-ին երկրպագուների քվեարկության արդյունքում դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (0:1)[10]։
Տուլայի «Արսենալ» (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 31-ին մինչև մրցաշրջանի վերջ վարձվճարով տեղափոխվել է Տուլայի «Արսենալ» ակումբ[11]։ Տուլայի թիմի կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին 6-րդ տուրի՝ Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի դեմ խաղում (0:0)՝ հանդիպման 75-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Տկաչյովին[12]։ «Արսենալի» կազմում իր առաջին գոլը խփել է 2018 թվականի հոկտեմբերի 21-ին 11-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (3:2)[13]։ «Արսենալի» կազմում անցկացրել է 23 խաղ Ռուսաստանի առաջնությունում և 6 խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ առաջնությունում խփելով 6, իսկ գավաթի խաղարկությունում՝ 2 գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով Տուլայի թիմն զբաղեցրել է 6-րդ տեղն ու իրավունք ստացել խաղալու Եվրոպայի Լիգայում, և սկսել է որակավորման 2-րդ փուլից։ 2018/19 մրցաշրջանը Միրզովի կարիերայում դարձել է լավագույնը, և Տուլայի թիմի կազմում իր հաջող խաղի շնորհիվ նա հրավրվել է Ռուսաստանի հավաքական, բայց նրա կազմում այդպես էլ նորամուտը չի կատարել։
«Սպարտակ» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ՝ կնքելով պայմանագիր 3 տարի ժամկետով[14]։ Նոր ակումբում հանդես է եկել 9-րդ համարի մարզաշապիկով, որն ազատ է եղել Զե Լուիշին վաճառելուց հետո[15]։ «Սպարտակի» կազմում նորամուտը կատարել է 2019 թվականի հուլիսի 27-ին Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Տամբով» ակումբի դեմ խաղում (0:2), երբ նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 65-րդ րոպեին՝ փոխարինելով Էսեկել Պոնսեյին[16]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսի 14-ին առաջին անգամ ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցանկում՝ մասնակցելու Եվրո-2020 որակավորման փուլի՝ Սան Մարինոյի և Կիպրոսի հավաքականների դեմ խաղերին[17]։ 2019 թվականի մայիսի 23-ին ընդգրկվել է խաղացողների վերջնական ցանկում, որոնք պետք է հրավիրվեին նախապատրաստվելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման խաղերին[18]։ 2019 թվականի հունիսի 8-ին առաջին անգամ ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո-2020 որակավորման փուլի՝ Սան Մարինոյի դեմ խաղին (9:0), սակայն խաղադաշտ դուրս չի եկել[19]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տորպեդո» (Մոսկվա)
- ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր – 2013/14
«Տոսնո»
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2017/18
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 3 (2018/19)
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Սպարտակ-Նալչիկ | ՖԱԼ | 2012/13 | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
Սպարտակ (Կոստրոմա) | 2 դիվիզիոն | 2012/13 (8) | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |
Ընդհանուր | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |||
Զվեզդա (Ռյազան) | ՊՖԼ | 2013/14 (11) | 16 | 2 | 6 | 2 | — | 22 | 4 | |
Ընդհանուր | 16 | 2 | 6 | 2 | — | 22 | 4 | |||
Տորպեդո (Մոսկվա) | ՖԱԼ | 2013/14 ▲ | 6 | 1 | 0 | 0 | — | 6 | 1 | |
Պրեմիեր Լիգա | 2014/15 (15) | 26 | 1 | 1 | 0 | — | 27 | 1 | ||
Ընդհանուր | 32 | 2 | 1 | 0 | — | 33 | 2 | |||
Ախմատ | Պրեմիեր Լիգա | 2015/16 (7) | 5 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
2016/17 (5) | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |||
Ընդհանուր | 13 | 0 | 0 | 0 | — | 13 | 0 | |||
→ Տոսնո | Պրեմիեր Լիգա | 2017/18 (15) | 20 | 2 | 5 | 1 | — | 25 | 3 | |
Ընդհանուր | 20 | 2 | 5 | 1 | — | 25 | 3 | |||
Ռոստով | Պրեմիեր Լիգա | 2018/19 (9) | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |
Ընդհանուր | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
→ Արսենալ (Տուլա) | Պրեմիեր Լիգա | 2018/2019 (6) | 23 | 6 | 6 | 2 | — | 29 | 8 | |
Ընդհանուր | 23 | 6 | 6 | 2 | — | 29 | 8 | |||
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2019/2020 | 5 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 8 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 8 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 117 | 12 | 18 | 5 | 3 | 0 | 138 | 17 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Match report». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ ««Терек» объявил о подписании контракта с Мирзовым».
- ↑ «Ахмат» расстался с Мирзовым
- ↑ «Резиуан Мирзов подписал контракт с «Ростовом»». www.fc-rostov.ru. «Ростов». 2017 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Контракт Мирзова с «Ростовом» рассчитан на три года
- ↑ «Тосно — Зенит (0:1) 30 июля 2017. Чемпионат России 2017-18. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «СКА-Хабаровск — Тосно (0:1) 4 марта 2018. Чемпионат России 2017-18. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Ростов — Ахмат (1:0) 28 июля 2018. Чемпионат России 2018-19. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ հուլիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Резиуан Мирзов – лучший игрок матча с «Крыльями Советов»». www.fc-rostov.ru. «Ростов». 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Резиуан Мирзов – в «Арсенале»». www.arsenaltula.ru. «Арсенал». 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Енисей — Арсенал (0:0) 2 сентября 2018. Чемпионат России 2018-19. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Спартак — Арсенал (2:3) 21 октября 2018. Чемпионат России 2018-19. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Резиуан Мирзов стал игроком «Спартака»». www.spartak.com. «Спартак». 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Мирзов выбрал игровой номер в «Спартаке»». www.sport-express.ru. «Спорт-Экспресс». 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Тамбов — Спартак (2:0) 27 июля 2019. Чемпионат России 2019-20. Протокол матча». www.sportbox.ru. «Sportbox.ru». 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Расширенный состав на Сан-Марино и Кипр». rfs.ru. 2019 թ․ մայիսի 14.
- ↑ «Состав на Сан-Марино и Кипр». rfs.ru. 2019 թ․ մայիսի 23.
- ↑ «Россия — Сан-Марино (9:0) 8 июня. Чемпионат Европы 2020. Отборочный турнир. Протокол матча». www.news.sportbox.ru. Sportbox.ru. 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2019-07-2019-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզիուան Միրզով» հոդվածին։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Նալչիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տորպեդո Մոսկվայի ֆուտբոլիստներ