Ռոբերտո Օրսի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոբերտո Օրսի | |
---|---|
Օրսին 2014 թ․-ին Comic-Con-ի ժամանակ | |
Ի ծնե անուն՝ | Ռոբերտո Գաստոն Օրսի |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 20, 1973 |
Ծննդավայր՝ | Մեխիկո, Մեքսիկա |
Ազգություն՝ | մեքսիկացի |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | Սցենարիստ կինոպրոդյուսեր |
Կարիերա՝ | 1997-ից այժմ |
Ուղղություն՝ | ֆենտեզի, ֆանտաստիկա, արկածային, մարտաֆիլմ |
Պարգևներ՝ | Ջորջ Պելի անվան մրցանակ (2010) Ոսկե ազնվամորի (2010) |
IMDb։ | ID nm0649460 |
Ռոբերտո Գաստոն Օրսի (անգլ.՝ Roberto Gaston Orci, հուլիսի 20, 1973[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի և մեքսիկացի սցենարիստ և կինոպրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրսին ծնվել է Մեխիկոյում։ Նրա հայրը մեքսիկացի է, իսկ մայրը՝ կուբացի, ով Ֆիդել Կաստրոյի կառավարության հաստատումից հետ, լքել էր Կուբան։ Օրսին սցենարիստ և պրոդյուսեր Ջ․ Ռ․ Օրսիի ավագ եղբայրն է։ Օրսին մեծացել է Կանադայում, Տեխասում և Լոս Անջելեսում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ընկեր և սցենարների համահեղինակ՝ Ալեքս Կուրցմանի հետ։ Սովորել է Օսթինի Տեխասյան համալսարանում։ Ամուսնացած է նույնպես սցենարիստ և պրոդյուսեր Մելիսսա Բլեյքի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրսին աշխատել է Աստղային փոշի, Զորոյի լեգենդը, Առաքելությունն անիրագործելի է 3, Տրանսֆորմերներ և Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների ֆիլմերում։ Նա Ալեքս Կուրցմանի և Ջեյ Ջեյ Աբրամսի հետ միասին հանդիսանում է «Սահման» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի ստեղծողներից մեկը, նաև խորհրդատու պրոդյուսերը։
2007 թ․-ին The Hollywood Reporter-ը նրան դասեց Հոլիվուդի ամենաազդեցիկ 50 լատինամերիկացիների շարքին։
Օրսին հրավիրված էր «San Diego Comic-Con International» 2010-ին որպես առանձնահատուկ հյուր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (2005) - Կղզին / The Island (սցենարիստ)
- (2005) - Զորոյի լեգենդը / The Legend of Zorro (սցենարիստ)
- (2006) - Առաքելությունն անիրագործելի է 3 / Mission։ Impossible III (սցենարիստ)
- (2007) - Տրանսֆորմերներ / Transformers (սցենարիստ)
- (2008) - Eagle Eye (պրոդյուսեր)
- (2009) - Աստղային ճանապարհ / Star Trek (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
- (2009) - Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը / Transformers։ Revenge of the Fallen (սցենարիստ)
- (2009) - Առաջարկություն / The Proposal (գործադիր պրոդյուսեր)
- (2011) - Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների / Cowboys & Aliens (սցենարիստ, պրոդյուսեր)
- (2012) - Մեզ նման մարդիկ / People Like Us (սցենարիստ, պրոդյուսեր)
- (2013) - Աստղային ճանապարհ։ Խավարի մեջ / Star Trek Into Darkness (սցենարիստ, պրոդյուսեր)
- (2013) - Հիմա դու ինձ տեսնում ես / Now You See Me (պրոդյուսեր)
- (2013) - Էնդերի խաղը / Ender's Game (պրոդյուսեր)
- (2014) - Նոր Սարդ Մարդը։ Բարձր Լարում / The Amazing Spider-Man 2 (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
- (2014) - Մատադոր (հեռուստասերիալ) / Matador (գործադիր պրոդյուսեր, 1 էպիզոդ, 2014)
- (2014) - Կարիճ (հեռուստասերիալ) / Scorpion (գործադիր պրոդյուսեր, 4 էպիզոդ, 2014)
- (2014) - Նահանջման ստրատեգիա / Exit Strategy (գործադիր պրոդյուսեր)
- (2016) - Մումիա / The Mummy (պրոդյուսեր)
- (2016) - Աստղային ճանապարհ 3 / Star Trek 3 (ռեժիսոր, սցենարիստ)
- (2018) - Նոր Սարդ Մարդը 3 / The Amazing Spider-Man 3 (սցենարիստ)
- (TBA) - 2012: Հոգիների պատերազմը / 2012։ The War for Souls (սցենարիստ, պրոդյուսեր)
- (TBA) - Անխղճորեն / Without Remorse (պրոդյուսեր)
- (TBA) - Վան Հելսինգ / Van Helsing (սցենարիստ, պրոդյուսեր)
- (TBA) - Venom (ռեժսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
- (TBA) - Գործադիր կոմիտե / Secret Cabinet (գործադիր պրոդյուսեր)
- (TBA) - Նոր Սարդ Մարդը 4 / The Amazing Spider-Man 4 (գործադիր պրոդյուսեր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Օրսի» հոդվածին։ |
|