Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
|
|
Երկիր | Մալայզիա |
---|
Հիմն | Իբու Պերիտիվիկու |
---|
Կարգավիճակ | Նահանգ և Մալայզիայի նահանգ |
---|
Մտնում է | Մալայզիա |
---|
Վարչկենտրոն | Կուչինգ |
---|
ԲԾՄ | 2423 մետր |
---|
Օրենսդրական մարմին | Sarawak State Legislative Assembly? |
---|
Պաշտոնական լեզուներ | Sarawak Malay? և անգլերեն |
---|
Բնակչություն | 2 453 700 մարդ (2020)[1] |
---|
Տարածք | 124 450 ± 1 կմ² |
---|
|
|
Հիմնադրված է | հուլիսի 22, 1963 և սեպտեմբերի 16, 1963 թ. |
---|
Սահմանակցում է | North Kalimantan?, West Kalimantan?, Սաբահ, East Kalimantan?, Բրունեյ-Մուարա, Բելեյթ, Տուտոնգ, Տեմբուռոնգ և United States of Indonesia? |
---|
Ժամային գոտի | UTC+8 |
---|
Փոխարինեց | Crown Colony of Sarawak? |
---|
ISO 3166-2 կոդ | MY-13 |
---|
Հեռախոսային կոդ | 082, 083, 084, 085 և 086 |
---|
Փոստային ինդեքսներ | 93000–98999 |
---|
Ավտոմոբիլային կոդ | Q |
---|
|
sarawak.gov.my |
|
Սարավակ (մալայերեն՝ Sarawak), նահանգ Մալայզիայում, Կալիմանտան կղզում։ Սահմանակից է Բրունեյ սուլթանությանն ու Ինդոնեզիային։ Տարածությունը 124,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 2,9 միլիոն (2020[2])։ Վարչական կենտրոնը՝ Կուչինգ։ Ծովափնյա մասերում ալյուվիալ դաշտավայրեր են, ներքին շրջաններում՝ լեռներ։ Կլիման հասարակածային է։ Տարածված են հասարակածային մշտականաչ անտառները։ Տնտեսությունը ագրարա-հումքային բնույթ է կրում։ Մշակում են կաուչուկատուներ, պղպեղ, կոկոսյան արմավենի, բրինձ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, անտառահատմամբ։ Կա նավթի, ոսկու, բոքսիտների արդյունահանություն, նավթավերամշակություն։ Արտահանում է նավթ և նավթամթերք, անտառանյութ, կաուչուկ, պղպեղ (առաջին տեղն աշխարհում), կոկոսյան արմավի յուղ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|