Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինակ, Սինա, Սինաբաշի, Սինեկ, լեռնագագաթ Սինակի լեռներում, Գայլատու լճի արևմտլյան կողմում, Հայկական Պարի միջին մասում։ Հանգված հրաբուխ է, գմբեթաձև մասնատված ձորերով ու հեղեղատներով։ Բարձրությունը 2774 մ է։ Կազմված է անդեզիտներից ու անդեզիտաբազալտներից։ Սինակից սկիզբ են առնում Արաքսի և Արածանիի մի քանի վտակներ։ Տիրապետում է տափաստանային և մարգագետնային բուսածածկույթը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 385)։
|