[go: nahoru, domu]

Jump to content

Սոնյա Օկեսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Օկեսոն
շվեդ.՝ Sonja Åkesson
Ծնվել էապրիլի 19, 1926(1926-04-19)[1][2][3]
ԾննդավայրButtle parish, Շվեդիա[1][4]
Վախճանվել էմայիսի 5, 1977(1977-05-05)[1][2][3] (51 տարեկան)
Վախճանի վայրՀալմստադ, Շվեդիա[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[5]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Շվեդիա
Պարգևներ
ԱմուսինՅարլ Համմարբերգ
ԶավակներMichael Holmberg?
 Sonja Åkesson Վիքիպահեստում

Սոնյա Օկեսոն (շվեդ.՝ Sonja Åkesson, ապրիլի 19, 1926(1926-04-19)[1][2][3], Buttle parish, Շվեդիա[1][4] - մայիսի 5, 1977(1977-05-05)[1][2][3], Հալմստադ, Շվեդիա[1]), շվեդ բանաստեղծ, գրող, նկարչուհի։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Օկեսոնը սկսեց ստեղծագործել 28 տարեկանում Ստոկհոլմ տեղափոխվելուց և ատաղձագործ ամուսնուց բաժանվելուց հետո։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա։ Ամուսնալուծության ժամանակ հղի էր երրորդ երեխայով (երեխան մահացել է լեյկեմիայից երկու տարեկանում)[6]։

1956 թվականին Սոնյան ամուսնացել է Բո Հոլմբերգի հետ և ունեցել է չորրորդ երեխային[6]։ Հաջորդ տարի նա հրապարակել է բանաստեղծությունների իր առաջին հավաքածուն` Situationer: 1963 թվականին Husfrid գրքի հրատարակումը նրան մեծ հռչակ է բերել։ Սոնյան հայտնի է դարձել իր հեղինակային ոճով, կենսակերպով և հանրային մեկնաբանություններով[7]։ Ինը տարի ամուսնությունից հետո նա ամուսնալուծվել է։ Երրորդ անգամ ամուսնացել է շվեդ գրող Յարլ Համմարբերգի հետ, որից ունեցել է հինգերորդ երեխային։ 1970-ական թվականներին հոգեկան հիվանդություն ձեռք բերելուց հետո տեղափոխվել է Հալմստադ։ 1977 թվականին 51 տարեկանում մահացել է քաղցկեղից[6]։

Ֆեմինիստական շարժումը բարձր է գնահատել Օկեսոնի աշխատանքը և հաճախ մեջբերումներ կատարել նրա ստեղծագործություններից, որոնցից ամենահայտնին, թերևս, «äktenskapsfrågan» է[8]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Situationer (1957)
  • Glasveranda (1959)
  • Husfrid (1963)
  • Pris (1968)
  • Sagan om Siv (1974)
  • Skvallerspegel (1960)
  • Leva livet (1961)
  • Efter balen (1962)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Swedish Census 1930 (շվեդերեն)Riksarkivet.
  5. http://www.svenskagravar.se/gravsatt/45925068Svenskagravar.se.
  6. 6,0 6,1 6,2 «Sonja Åkesson 1926 – 1977». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  7. Håkan Sandgren (11 January 2007). Nordic Women, Symbiotic Poetry Արխիվացված 2011-09-28 Wayback Machine (PDF). p. 661. Retrieved 1 May 2011.
  8. Hans-Erik Johannesson. «Sonja Akesson - Poems and Biography». Poetry Connection.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Окессон / А. А. Мацевич // Океанариум - Оясио. - М. : Большая российская энциклопедия, 2014. - С. 18. - (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004-2017, т. 24). - ISBN 978-5-85270-361-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Օկեսոն» հոդվածին։