[go: nahoru, domu]

Jump to content

Վեզիր Քյոփրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Վեզիր Քյոփրյու
Վեզիր Քյոփրյու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՎեզիր Քյոփրյուի գավառակ
Այլ անվանումներՎեզիռքյորփու, Վեզիր Քեոբրյու, Վեզիր Քեորփլու, Վեզիր Քեոփյու, Վեզիր Քյոբրու, Վեզիր Քյորփլու, Վեզիր Քյոփրյու
ԲԾՄ940 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն95 569 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ55900
Պաշտոնական կայքvezirkopru.bel.tr
Վեզիր Քյոփրյու (Աշխարհ)##
Վեզիր Քյոփրյու (Աշխարհ)
Köprülü Mehmet Paşa Mosque in Vezirköprü

Վեզիր Քյոփրյու, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Վեզիր Քյոփրյուի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքից 25-28 կմ հյուսիս, Ալիս գետի ստորին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին։ Հանդիսանում էր գավառակի կամ գյուղախմբի կենտրոն։

Ըստ ուսումնասիրողների քաղաքը համապատասխանում է հին Պոլեմոնյան Պոնտոսի Նեսկլավդիոպոլիս քաղաքին։ Քաղաքի հայ բնակիչները կոտորվել և կողոպտվել են 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Բնակավայրի հայերը կոտորվել կամ արտաքսվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսերին ուներ 1280, իսկ XX դարի սկզբին 4880 (600 տուն) հայ , ինչպես նաև թուրք և հույն բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, անասնապահություն ու այգեգործությունն էր։ Հայերը և հույները նաև զբաղվում էին արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզիր Քյոփրյուն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում էր Սահակյան վարժարանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 795
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։