[go: nahoru, domu]

Jump to content

Վիկտոր Ֆայզուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ֆայզուլին
ռուս.՝ Виктор Файзулин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Նախոդկա, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 Ռուսաստան Օկեան 9 (0)
2004-2006 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 51 (8)
2007 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 28 (3)
2008-2018 Ռուսաստան Զենիթ 157 (21)
Ազգային հավաքական
2006-2007 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 7 (3)
2011 Ռուսաստան Ռուսաստան 2 2 (0)
2012-2014 Ռուսաստան Ռուսաստան 24 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիկտոր Իգորևիչ Ֆայզուլին (ռուս.՝ Виктор Игоревич Файзулин, ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2], Նախոդկա, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[3]։ Ռուսաստանի եռակի չեմպիոն «Զենիթի» կազմում, Ռուսաստանի գավաթակիր, ՈւԵՖԱ գավաթակիր (2007/2008) և ՈւԵՖԱ Սուպերգավաթակիր (2008)։

Ֆայզուլինը «Զենիթի» կազմում

Նախոդկա քաղաքի ՄՊՄԴ-ի սան է (առաջին մարզիչը՝ Ռ․ Ադիլև)։ «Օկեանի» կազմում նորամուտը կատարել է 2004 թվականին՝ անցկացնելով 9 խաղ։ Առաջին մրցաշրջանից հետո տեղափոխվել է Խաբարովսկի ՍԿԱ, որտեղ խաղացել է 2 մրցաշրջան Սերգեյ Գորլուկովիչի ղեկավարությամբ[4]։ Այդ ընթացքում անցկացրել է 51 խաղ՝ խփելով 8 գոլ։ 2007 թվականին խաղացել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբում, որի մարզիչը եղել է Յուրի Կրասնոժանը։ Առաջնությունում անցկացրել է 28 խաղ՝ խփելով 3 գոլ և ճանաչվել առաջնության լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը[5]։ Նույն թվականի նոյեմբերին եռամյա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ։ Transfermarkt.de կայքի տվյալներով՝ կիսապաշտպանի համար ակումբը վճարել է 2 միլին եվրո[6]։

2008 թվականի փետրվարի 13-ին կատարել է իր նորամուտը «Զենիթ» ակումբի կազմում ՈՒԵՖԱ Գավաթի 1/16 եզրափակչի խաղում ընդդեմ «Վիլյառեալ» ակումբի։ ՈՒԵՖԱ Գավաթի կիսաեզրափակչի՝ «Բավարիա» ակումբի դեմ պատասխան խաղում հեղինակել է Օլիվեր Կանի պաշտպանած դարպասը խփած չորս գոլերից մեկը[7]։

Հիմնական դիրքը դաշտում եղել է հարձակվողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի դիրքը։

«Կուբանի» դեմ տնային խաղում, որն անցկացվել է 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, Ֆայզուլինը, դուրս գալով փոխարինման, «Զենիթի» կազմում անցկացրել է իր 100-րդ հանդիպումը Ռուսաստանի առաջնություններում՝ այդ ընթացքում հավաքելով 16+16 միավոր «գոլ+գոլային փոխանցում» համակարգով[8]։

2014 թվականի օգոստոսի 20-ին, «Զենիթի» մեկնարկային կազմ խաղադաշտ դուրս գալով բելգիական «Ստանդարտ» ակումբի դեմ խաղում[9], ակուբի կազմում անցկացրել է իր 50-րդ խաղը եվրոգավաթներում[10]։ 2015 թվականի ձմռանը և գարնանը ապաքինվել է ծնկի արթրոսկոպիայից հետո։

2015 թվականի ամռանը «Զենիթը» երկարաձգել է Ֆայզուլինի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը։ Ծնկի հետ կապված մշտական խնդիրները հանգեցրել են նրան, որ դրանից հետո նա մասնակցել է 7 ոչ ամբողջական խաղի 2015 թվականի մայիսից սեպտեմբեր։ 2016 թվականի մարտին հերթական անգամ վիրահատվել է ԱՄՆ-ում։ Ըստ Անդրեյ Արշավինի՝ նրա մոտ եղել է արթրիտ, Ռուսաստանի հավաքականի բժիշկ Էդուարդ Բեզուգովի խոսքով՝ արթրոզ[11][12]։ 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարվել է թիմից Ֆայզուլինի հեռանալու մասին[13]։ Մայիսի 13-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 2018 թվականին դարձել է «Ալգորիթմ» սիրողական ակումբի նախագահ[14]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆայզուլինը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան (2004) և օլիմպիական (2006) հավաքականներ[5]։ 2007 թվականին սկսել է հանդես գալ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 7 խաղ և խփել 3 գոլ[5]։ Մասնակցել է 2 խաղի Ռուսաստանի երկրորդ հավաքականում։

2012 թվականի օգոստոսի 15-ին առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի հավաքականի խաղին՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ ընկերական խաղում և մասնակցելով ամբողջ խաղին։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին ազգային հավաքականի կազմում իր երկրորդ խաղում, որ անցկացվել է 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում ընդդեմ Հյուսիսային Իռլանդիայի, խփել է առաջին գոլը Ալեքսանդր Կերժակովի փոխանցումից հետո[15]։ Չորս օր անց Իսրայելի դեմ խաղում խփել է իր երկրորդ գոլը հավաքականում և կատարել գոլային փոխանցում Ալեքսանդր Կերժակովին[16]։

2009 թվականի ապրիլի 14-ին Ֆայզուլինը և իր կինը՝ Վերոնիկան ունեցել են որդի՝ Սևաստիանը։ Որդու ծնունդից հետո Ֆայզուլինը նրա անունով դաջվածք է արել[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է դուստրը՝ Միրան[17]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ Լիգա Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Օկեան II դիվիզիոն 2004 9 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա I դիվիզիոն 2004 17 6 2 0 19 6
2005 14 1 1 0 15 1
2006 20 1 1 0 21 1
Ընդհանուր 51 8 4 0 0 0 0 0 55 8
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Պրեմիեր-լիգա 2007 28 3 0 0 28 3
Ընդհանուր 28 3 0 0 0 0 0 0 28 3
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր-լիգա 2008 24 6 1 0 1 0 11 1 37 7
2009 16 0 2 0 4 1 22 1
2010 14 2 3 0 5 0 22 2
2011/12 34 4 2 1 0 0 10 1 46 6
2012/13 24 6 2 0 1 0 8 1 35 7
2013/14 26 3 2 0 1 0 9 0 38 3
2014/15 14 0 1 0 8 0 23 0
2015/16 5 0 0 0 0 0 1 0 6 0
2016/17 0 0 0 0 0 0 0 0 0 0
2017/18 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 157 21 13 1 3 0 56 4 229 26
Ամբողջ կարիերա 239 32 17 1 3 0 56 4 315 37
Ռուսաստան Ռուսաստան Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԵԱ որակավորման խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2012 4 2 0 0 0 0 1 0 5 2
2013 6 1 0 0 0 0 4 1 10 2
2014 0 0 3 0 2 0 4 0 9 0
Ընդհանուր կարիերայում 10 3 3 0 2 0 9 1 24 4

Խաղերը և գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 24 խաղ / 4 գոլ, 12 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 4 պարտություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան «Զենիթ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Приказ Министра спорта В. Л. Мутко № 119-ВН от 25 декабря 2008 г.». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 Денис Романцов (2012 թ․ սեպտեմբերի 8). «Сдвиг по Фазе. Главное о Викторе Файзулине - PROспорт-блог - Блог - Трибуна» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Виктор Файзулин - Игроки ФК «Зенит», основной состав команды. Официальный сайт футбольного клуба «Зенит» - Официальный сайт ФК «Зенит»» (ռուսերեն). fc-zenit.ru. 2012 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Viktor Faizulin - Player changes, player transfers - transfermarkt.de» (անգլերեն). transfermarkt.de. 2012 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. «Season 07/08 Date 01.2008 from Spartak Nalchik to Zenit St. Petersburg. Transfer fee 2.000.000 €»
  7. Павел Гогнидзе (2008 թ․ մայիսի 2). «Лига Европы УЕФА 2007/08 - История - Зенит-Бавария – UEFA.com» (ռուսերեն). UEFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Книга рекордов «Зенита». История побед в цифрах (2012 թ․ հոկտեմբերի 23). «Книга рекордов «Зенита»: 50 побед Спаллетти, 100 матчей Файзулина» (ռուսերեն). Блоги - Официальный сайт ФК «Зенит». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. «Протокол матча Стандарт - Зенит».
  10. «50-й матч Виктора Файзулина в еврокубках».
  11. Любимец Капелло. Куда пропал Виктор Файзулин?
  12. Почему Виктор Файзулин уже более года не играет в футбол
  13. Виктор Файзулин покидает «Зенит»
  14. Ленинградец проведет товарищескую встречу с командой Виктора Файзулина
  15. «Группа F. Россия победила Северную Ирландию». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «Израиль-Россия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. У полузащитника «Зенита» Виктора Файзулина родилась дочь / Baltinfo.ru, 31 октября 2013.
  18. Кокорин стал центрфорвардом. И сразу перестал забивать / Спорт-Экспресс, 16 ноября 2013.
  19. Россия 2:1 Южная Корея / Спорт-Экспресс, 19 ноября 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆայզուլին» հոդվածին։