Վլադիմիր Մոլոժավենկո
Վլադիմիր Մոլոժավենկո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1924 |
Ծննդավայր | Մորոզովսկ |
Վախճանվել է | ապրիլի 25, 2012 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | արձակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Վլադիմիր Սեմյոնիովիչ Մոլոժավենկո (ռուս.՝ Владимир Семёнович Моложавенко, դեկտեմբերի 28, 1924, Մորոզովսկ - ապրիլի 25, 2012, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս գրող, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1973)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Սեմենովիչ Մոլոժավենկոն ծնվել է 1924 թվականին Մորոզովսկ կայանում (այժմ` Ռոստովի մարզի Մորոզովսկ քաղաք)` երկաթգծի աշխատողի մեծ ընտանիքում։ Դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո 1942 թվականի դեկտեմբերին Միլյուտինսկի շրջանային զինկոմիսարիատից զորակոչվել է բանակ։ 1943 թվականի հունվարից ծառայել է Ուկրաինական 4-րդ ճակատի 239-րդ հրաձգային գնդում, այնուհետև ղեկավարել է ջոկատ, դասակ։ Ռազմաճակատում վիրավորվել է։ Հայրենական մեծ պատերազմի ավարտը դիմավորել է Պրահայում որպես ավագ սերժանտ, գումարտակի կոմերիտկազմակերպիչ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Զինվորական ծառայության համար» մեդալով և այլն։
Զորացրվելուց հետո Մոլոժավենկոն աշխատել է Մորոզովսկի լոկոմոտիվների վարորդի օգնական, ուսումը շարունակել երիտասարդ աշխատավորների երեկոյան դպրոցում, այնուհետև սովորել Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում և ասպիրանտուրայում։
1947 թվականից զբաղվել է լրագրությամբ, աշխատել «Մորոզովսկի բոլշևիկ» մարզային թերթում, եղել պատասխանատու քարտուղար, ապա` «Կոմսոմոլեց», «Մոլոտ», «Գիշերային Ռոստով» տարածաշրջանային թերթերի քարտուղար։ 1966-1970 թվականներին եղել է «Մոլոտ» հրատարակչության տնօրեն։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլոժավենկոյի առաջին գիրքը` «Донские были», հրատարակվել է 1964 թվականին Ռոստովի գրքի հրատարակչությունում։ Ավելի ուշ նա գրել է «Երբ բացավառվում են փայլատակները» (1966), «Դոնի կուրգանների գաղտնիքները» (1967) գրքերը։ Մոսկվայի հրատարակությունում լույս են տեսել նրա «Հասակակիցներ» (1970), «Երկնագույն աղբյուրներ» (1971) և այլ գրքեր։
Մոլոժավենկոն ստեղծագործել է վավերագրական արձակի ժանրում, հետաքրքրվել է տեղական պատմությամբ։ Գրել է մոտ քսան գիրք, որոնք հրատարակվել են Դոնի Ռոստովում և Մոսկվայում։ Նրա ակնարկները տպագրվել են «Դոն», «Հոկտեմբեր», «Երիտասարդ գվարդիա», «Երիտասարդ բնագետ», «Դոնբաս», «Սահմանապահ», «Արևելքի աստղ» ամսագրերում, «Դեգերումների քամի» ալմանախում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- «Ռազմական արժանիքների համար» մեդալ
- Գ. Կ. Ժուկովի անվան մեդալ
- «Պարտիզանական աստղ» մեդալ (Չեխոսլովակիա)
- Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակին նվիրված գրական մրցույթի հաղթող
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Դոնի Ռոստովի Ստաչկի № 11/14 ա հասցեում, որտեղ ապրել է գրողը, բացվել է նրա հուշատախտակը[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Донские были. Ростов-на-Дону, 1964, 1970;
- Когда полыхали зарницы… Рассказ о жизни и смерти Коли Руднева. Ростов-на-Дону, 1966;
- Тайны донских курганов. Ростов-на-Дону, 1967;
- Сверстники. Док. повесть. М., 1970;
- Голубые родники. От истоков до устья Дона. М., 1971;
- Заветная шкатулка. Предания и легенды. Ростов-на-Дону, 1973;
- Неопалимая купина. М., 1974;
- Повесть о Тихом Доне. Приглашение к путешествию. М., 1976;
- Зачарованный Донец. Путеводитель. Донецк, 1976;
- Гремучий Маныч. Путешествие от Дона до Каспия. М., 1977;
- Красные офицеры. Док. повесть-дилогия о героях Октября. Ростов-на-Дону, 1977;
- Встреча с Донцом. М., 1979;
- Пароль «Белая роза». Повесть-хроника. Ростов-на-Дону, 1979;
- Морозовск. Историко-краеведческий очерк. Ростов-на-Дону, 1981;
- Сурхандарья— земля моего брата. Ташкент, 1981;
- Жаркое солнце Сурхана. М., 1982;
- От Иван-озера до Азовского моря. Путешествие по Дону. М., 1982;
- «Был и я среди донцов…». Записки краеведа. Ростов-на-Дону, 1984;
- Дороги вели в Прагу. Док. очерки. Харьков, «Прапор», 1985;
- Костры памяти. Повесть-хроника. Ростовское изд-во, 1985;
- Чир — казачья река. Приглашение к путешествию по шолоховской земле. М., «Молодая гвардия», 1988;
- Билет на восход солнца. Ростовское изд-во, 1990.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Писатели Дона: библиограф. сб. — Ростов н/Д, 1986. — 413 с. — С. 222—225
- Гордеева Н. С любовью к родной земле / Н. Гордеева // Дон. — 1978. — № 2. — С. 175—178
- Чулкова Е. В депо открыта мемориальная доска / Е. Чулкова// Морозовский вестник. — 2013. — 21 июня. — С. 10 ;
- Джичоева Е. Исповедь поколения / Е. Джичоева // Молот. — 2013. — 19 июля. — С. 20 ;
- Тулуманова Т. Он не хотел ничего выдумывать: из воспоминаний о ростовском писателе В. Н. Семине / Т. Тулманова // Ростов официальный . — 2012. — 7 нояб. — С. 14 ;
- Ремезов А. Различать паровозы «по голосу» / А. Ремезов // Звезда. — 2011. — 11-17 марта. — С. 12.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Владимир Семёнович Моложавенко. Союз писателей России.
- Тайны донских курганов
- Биографии донских писателей Արխիվացված 2017-06-20 Wayback Machine.
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Ապրիլի 25 մահեր
- 2012 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ռուս գրողներ
- Ռուս լրագրողներ