Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Իվանովիչ Ռոմանցև (ռուսերեն՝ Олег Иванович Романцев. հունվարի 4, 1954(1954-01-04)[1], Q19614375?, Սպասկի շրջան, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նախկին ֆուտբոլիստ և մարզիչ։ Մասնագետներից շատերի կարծիքով Օլեգ Ռոմանցևը եղել է խորհրդային և ռուս առավել հաջողակ ֆուտբոլային մարզիչը։
Մարզական իր կարիերան սկսել է 1971 թվականին՝ խաղալով Ռուսաստանի արևելյան՝ ասիական մասի թիմերում։ 1976 թվականին Կրասնոյարսկի «Ավտոմոբոլիստի» ձախ պաշտպան Ռոմանցևը հրավիրվել է Մոսկվայի «Սպարտակ», բայց քանի որ «Սպարտակում» տիրող մթնոլորտը նրան դուր չի եկել, կարճ ժամանակ անց վերադարձել է «Ավտոմոբիլիստ», որը հանդես էր գալիս ԽՍՀՄ երկրորդ խմբի առաջնությունում։ Կոնստանտին Բեսկովը 1977 թվականին Ռոմանցևին հրավիրել է ԽՍՀՄ հավաքական և այնտեղ համոզել է նրան վերադառնալ «Սպարտակ»։ Մոսկովյան այդ թիմի կազմում Օլեգը 1979 թվականին նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը, ընտրվել թիմի ավագ։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1980 թվականի Օլիմպիական խաղերին, գրավել երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։ Մեջքի վնասվածքի պատճառով ստիպված լինելով ընդհատել խաղացողի կարիերան՝ անցել է մարզչական աշխատանքի[2]։։
1989 թվականին «Սպարտակի» հետ վերստին Խորհրդային Միության չեմպիոն է դարձել՝ այս անգամ արդեն որպես մարզիչ։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա այդ թիմի հետ ութ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ «Սպարտակում» աշխատելու հետ մեկտեղ՝ նա նաև գլխավորել է Ռուսաստանի հավաքականը Եվրո-1996-ում և 2002-ի աշխարհի առաջնությունում։ Հավաքականի անհաջող մրցելույթներից հետո հրաժարական է տվել։ Նրա մարզած ակումբներից վերջինը եղել է Մոսկվայի «Դինամոն», որին հրաժեշտ է տվել 2005 թվականին[3]։
- Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում
- ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն - 1979
- ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն - 1980, 1981, 1983
- ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր - 1982
- ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության չեմպիոն - 1977
- ԽՍՀՄ գավաթի խաղարկություն
- Եզրափակիչ խաղի մասնակից - 1981
- ԽՍՀՄ հավաքականի կազմում
- Մոսկվայի «Սպարտակ»
- ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն - 1989
- ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն - 1991
- Ռուսաստանի պրեմիեր լիգայի չեմպիոն - 1992, 1993, 1994, 1997, 1998, 1999, 2000, 2001
- ԽՍՀՄ գավաթի խաղարկության հաղթող -1992
- Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթող - 1994, 1998, 2003
- ԱՊՀ երկրների գավաթի խաղարկության հաղթող - 1993, 1994, 1995, 1999, 2000, 2001
- ԱՊՀ երկրների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից - 1997, 1998, 2002
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
- Կիսաեզրափակիչ խաղի մասնակից - 1990–91
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի խաղարկություն
- Կիսաեզրափակիչ խաղի մասնակից - 1992–93
- ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
- Կիսաեզրափակիչ խաղի մասնակից - 1997–98
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|