[go: nahoru, domu]

Jump to content

Օմարների պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմարների պատերազմ
կոնֆլիկտ Խմբագրել Wikidata
Թվական1961 Խմբագրել Wikidata
Սկսած1961 Խմբագրել Wikidata
Ավարտված1963 Խմբագրել Wikidata
ՄասնակիցՖրանսիա, Բրազիլիա Խմբագրել Wikidata

Օմարների պատերազմ (հայտնի է նաև որպես Օմարների գործողություն, պորտ.՝ Guerra da Lagosta; ֆր.՝ Conflit de la langouste) Բրազիլիայի և Ֆրանսիայի միջև վեճ՝ 1961-1963 թվականներին՝ փշոտ օմարների համար: Բրազիլիայի կառավարությունը հրաժարվում էր թույլատրել ֆրանսիական նավերին փշոտ օմարներ որսալ Բրազիլիայի հյուսիսարևելյան մասից 100 մղոն (160 կմ) հեռավորության վրա՝[1] ասելով, որ «օմարները լողում են մայրցամաքային ծանծաղուտի երկայնքով»։ Այնուամենայնիվ, ֆրանսիացիները պնդում էին, որ «օմարները լողում են», ուստի նրանց կարող են բռնել ցանկացած երկրի ձկնորսական նավերը: Վեճը միակողմանիորեն լուծվեց Բրազիլիայի կողմից, որն ընդլայնեց իր տարածքային ջրերը մինչև 200 ծովային մղոն (370 կմ, 230 մղոն) գոտի և գրավեց վիճելի օմարների տարածքը[2]։

Թեև միջադեպը տեղի է ունեցել ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայի մշակումից շատ առաջ, վեճն ավարտվեց 1964 թվականի դեկտեմբերի 10-ին՝ համաձայնագրի ստորագրմամբ[3], որը 26 ֆրանսիական նավերին ձկնորսության իրավունք էր շնորհում՝ հինգ տարուց ոչ ավելի ժամկետով, եթե նրանք բրազիլացի ձկնորսների հետ կիսում են շահույթը իրենց ձկնորսական գործունեությունից՝ այսպես կոչված՝ «նշանակված տարածքներում»[3]։

Միջադեպ և վեճ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլական նավատորմ։ Կենտրոնում՝ Almirante Tamandaré հածանավը՝ Fletcher դասի չորս նավերի ուղեկցությամբ։

1960 թվականից սկսած՝ Ֆրանսիան արդեն կորցրել էր աֆրիկյան բոլոր գաղութները, և հաջորդաբար կորցնում էր այն ջրային տարածքները, որտեղ գերակշռում էր ձկնորսությունը։ Այս կորուստները, հիմնականում Մավրիտանիայից, հսկողության տակ դրեցին օմարների ֆրանսիական պաշարը։ 1961 թվականին՝ Մավրիտանիայի ափերին հաջող ձկնորսությամբ զբաղվող մի խումբ ֆրանսիացիներ որոշում են ընդլայնել իրենց որսի տարածքը՝ դեպի Ատլանտյան օվկիանոսի մյուս ափ։ Նրանք հաստատվում են Բրազիլիայի ափերից մեկում, որտեղ օմարներն ընկղմված են 250-650 ոտնաչափ (76-198 մ․) խորությամբ[4]։ Սակայն տեղի ձկնորսների բողոքի համաձայն, ովքեր նկատել էին Ֆրանսիայից եկող մեծ նավերը՝ Պերնամբուկուում օմարների ձկնորսությամբ զբաղվելու, բրազիլացի ծովակալ Առնոլդո Տոսկանոն հրամայում է երկու փոքրիկ ռազմանավ ուղարկել ֆրանսիական նավերի ուղղությամբ[5]։ Տեսնելով ձկնորսների պահանջների արդարացված լինելը՝ բրազիլական նավատորմի կապիտանը պահանջեց, որ ֆրանսիական նավերը հեռանան ջրի խորքերը՝ առափնյա հատվածները բրազիլական փոքրիկ նավատորմին թողնելով։ Դրությունը լարվեց, քանի որ ֆրանսիացիները հրաժարվեցին կատարել նրանց պահանջները և ռադիոհաղորդագրություն ուղարկեցին ֆրանսիական կառավարությանը՝ խնդրելով ականակիր նավ ուղարկել, ինչն էլ դրդեց բրազիլական կառավարությանը տագնապային դրություն հայտարարել։

Նույն օրը Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Հերմես Լիման ֆրանսիական առաջխաղացումը համարեց թշնամական գործողություն․ «Ֆրանսիայի վերաբերմունքը անթույլատրելի է, և մեր կառավարությունը չի նահանջելու։ Նրանք օմարներ չեն որսալու»[6]։ Նա իր տեղակալների հետ գաղտնի ժողով հրավիրեց՝ օմարների պատերազմում Ֆրանսիայի դեմ վերջին զարգացումները քննարկելու։ Այդ ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը գեներալ և պատերազմի հերոս Շառլ դը Գոլն էր՝ հայտնի որպես ազգայնական, պահպանողական և երկաթե բռունցքով ղեկավարող։ Կառավարման երրորդ տարում դը Գոլը Ատլանտյան օվկիանոս ուղարկեց էսկադրային ականակիրներ և Կլեմանսո դասի ավիակիր՝ ուղեկցելու ձկնորսական նավակներին՝ Բրազիլիայի դեմ իրենց չարտոնված գործունեության համար[n 1][7]։ Բրազիլիայի ռազմածովային ուժերը 1962 թվականի հունվարի 2-ին՝ Բրազիլիայի ափերի մոտ բռնեցին ֆրանսիական Cassiopée նավը[3][8]։

1963 թվականի մարտի 10-ին ֆրանսիացիներն իրենց նավերը հեռացրին ափից, սակայն դիվանագիտական պատերազմը մնաց անավարտ։ Նախքան խնդիրը կլուծվեր, պետական հեղաշրջում տեղի ունեցավ։ 1964 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Բրազիլիայում ռազմական բռնատիրության ժամանակաշրջանում Ֆրանսիան և Բրազիլիան համաձայնության եկան․ համաձայնագրով ֆրանսիական նավերին թույլատրվեց օմարներ որսալ՝ սահմանափակ քանակով և ժամկետում, և շահույթը կիսվելու պայմանով։ Վերջապես տարաձայնությունը հարթվեց դիվանագիտական ճանապարհով[9]։

Դատական գործընթացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական թեզի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի հուլիսի 6-ին Ռենի ռազմական դատարանը, ամփոփելով Ֆրանսիայի կառավարության պնդումները, հաստատել է, որ օմարները ձկների նման են և, քանի որ լողում են բաց ծովում, չեն կարող մայրցամաքային ծանծաղուտի մաս համարվել։ Բրազիլական կառավարությունը պնդեց, որ օմարները ոստրեների նման ընկղմված են օվկիանոսի հատակում և մայրցամաքային ծանծաղուտի մաս են կազմում[10]։ Ծովակալ Պաուլո Մորեիրո դե Սիլվան՝ բրազիլական նավատորմի օվկիանոսագիտության գիտակը, ով ուղարկվել էր ընդհանուր քննարկումների ժամանակ դիվանագիտական ​​կոմիտեին աջակցելու[11], պնդում էր, որ եթե Բրազիլիան ընդունի ֆրանսիական գիտական ​​թեզն այն մասին, որ օմարը ձուկ է համարվում, երբ նա «վեր է ցատկում» ծովի հատակից, նույն կերպ կպահանջվի ընդունել բրազիլական այն նախադրյալը, որ երբ կենգուրուն «ցատկում է» համարվում է թռչուն[11]։

Նավի սեփականատերերի պահանջների վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև նկատվեց, որ Սելթոնի և Ստեֆանի՝ երկու նավատերերի պահանջները, ովքեր փոխհատուցում էին պահանջում Ֆրանսիայից 1963 թվականի հունվար-մարտ ձկնորսական սեզոնի ընթացքում տեղի ունեցած կորուստների համար, ընդհանրապես իրավունք չունեին որևէ փոխհատուցման, քանի որ ֆրանսիական կառավարությունը չէր կարող պատասխանատվություն կրել Բրազիլիայի կառավարության միակողմանի դիրքորոշման պատճառով անհաջող բռնագրավման համար[12]։

Այնուհետև Կառավարական խորհրդի որոշումները հերքեցին այն պնդումները, որ Ֆրանսիայի կառավարությունը հայցվոր նավատերերին լիազորել է ուղարկել իրենց նավերը՝ բաց ծովում կամ Բրազիլիայի ափերի մոտ օմարներ որսալու։ Այն նշում էր, որ հայցվորներին տրված լիցենզիաները տրվել են նավերի վարպետներին, այլ ոչ թե նավատերերին։ Որոշվեց, որ վարպետներին լիազորվել է իրականացնել իրենց նավերի լիակատար կառավարումը բաց ծովում, այլ ոչ թե որոշակի գոտում ձկնորսության համար: Չկա որևէ ապացույց, որ ֆրանսիական կառավարությունը թույլ է տվել նման գործողություններ, ուստի նրանց պահանջները մերժվել են[13]։

  • Բրազիլիա-Ֆրանսիա հարաբերություններ
  • Ձողաձկան պատերազմներ
  • Թյուրբոների պատերազմ
  • 1993 թվականի Շերբուրգի միջադեպ
  1. On 21 February 1963, a task force from Toulon followed, headed by the aircraft carrier Clemenceau and followed by the cruisers De Grasse, Cassard, Jauréguiberry, the destroyer Tartu, the corvettes Le Picard, Le Gascon, L'Agenais, Le Béarnais and Le Vendéen (all T52 class) and the tanker La Baïse and Paul Goffeny. Initially, it was to be only "one more commission" off the west coast of Africa to show the flag and to perform routine exercises.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AP (25 Feb 1963). «France Recalls Ship Sent to Lobster War». The Milwaukee Journal: 22. Վերցված է 20 February 2012-ին.(չաշխատող հղում)
  2. Osmańczyk, Edmund Jan; Mango, Anthony (2004). Encyclopedia of the United Nations and International Agreements. Vol. 2 G-M. Routledge. էջ 1334. ISBN 0415939224..
  3. 3,0 3,1 3,2 Rainer Lagoni; Peter Ehlers; Marian Paschke; Duygu Damar (2011). Recent developments in the law of the sea. LIT Verlag Münster. էջ 26. ISBN 978-3-643-10946-0.
  4. Reynaud, Paul (1964), In The foreign policy of Charles de Gaulle: a critical assessment, Odyssey Press, p. 118. Կաղապար:LCCN.
  5. (1963), In Arab Observer National Publications House (Cairo, Egypt), p. 142. OCLC 2641710
  6. «Brazil: Force de Flap». Time. March 8, 1963. Արխիվացված է օրիգինալից December 22, 2008-ին. Վերցված է 12 October 2010-ին.
  7. «Ships Augment 'Lobster War' Water Patrol». St. Petersburg Times. 79 (216): 5. 25 Feb 1963. Վերցված է 20 February 2012-ին.
  8. Ziegler, David W. (1990), In War, peace, and international politics, Scott Foresman, p. 362. 0-673-52023-4
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Ziegler, David W. (1990), In War, peace, and international politics, Scott, Foresman, p. 360. 0-673-52023-4.
  11. 11,0 11,1 Fehlberg, Carlos. «Solução surge através da argumentação e um debate entre os oficiais da Marinha, após crise diplomática chegar ao extremo». Institutojoaogoulart.org.br. Instituto Joao Goulart. Վերցված է 19 March 2015-ին.
  12. Lauterpacht, E. (1974) In International Law Reports, Cambridge University Press, Vol. 47, p. 2, 0-521-46392-0.
  13. Kulski, W. W. (1966), In De Gaulle and the World:The Foreign Policy of the Fifth French Republic, Syracuse University Press, p. 360. 0-8156-0052-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]