Փեթիր Բեյլիշ
Փեթիր Բեյլիշ | |
---|---|
Տեսակ | կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Ջորջ Մարտին |
Ստեղծագործություն | Սառույցի և կրակի երգ (գիրք) |
Առաջին հիշատակում | Սառույցի և կրակի երգ (գիրք) |
Ներկայացված է | Սառույցի և կրակի երգ և Գահերի խաղ |
Սեռ | արական |
Ազգություն | Առաջին Մարդիկ |
Քաղաքացիություն | Յոթ թագավարություններ |
Բնակության վայր | Հարենհոլլ, Ռիվերրան, Թագավորական նստավայր |
Հրարած տիեզերքից | «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ |
Ծննդավայր | Ռիվերրան |
Մահվան վայր | Վինթերվելլ |
Մականուն | Ճկույթ |
Կոչում | Մետաղադրամի վարպետ, Հարենհալլի Լորդ |
Մասնագիտություն | pimp, բյուրոկրատ, մարդասպան, խորհրդական, գահի խնամակալ և քաղաքական գործիչ |
Դերը կատարել են | Էյդան Գիլեն |
Petyr Baelish Վիքիպահեստում |
Լորդ Փեթիր Բեյլիշ (մականունը՝ Ճկույթ) գեղարվեստական կերպար է, որը հանդես է գալիս ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և Կրակի Երգ» ֆենտեզի վեպում։ Հանդիսանում է «Գահերի Խաղը» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը[1]։ Նա հայտնվում է «Գահերի խաղը» (1996), «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Անգղների խրախճանք» (2005) և «Ձմռան քամիները» գրքերում[2]։
Ծագումնաբանություն, մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի սկզբում Լորդ Փոթիր Բեյլիշը մետաղադրամի վարպետ էր Ռոբերտ Բորաթեոնի արքունիքում, սակայն հետագայում նա դառնում է Հարենհոլլի լորդ։ «Ճկույթ» մականունը իրեն տվել է Քեյթլին Ստարկի եղբայրը՝ Էդմուր Թալլին, նրա ցածրահասակ լինելու պատճառով[3]։
Դերը սյուժեում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ ժամանակ նա դաստիարակվում էր Ռիվերանում և այնտեղ սիրահարվում է Քեյթլին Ստարկին, որի մասին իմանում է Բրանդոն Ստարկը՝ Էդդարդ Ստարկի եղբայրը։ Բեյլիշը վերջինիս հրավիրում է մենամարտի, սակայն պարտվում է և ապաքինվելուց հետո հեռանում է Ռիվերանից։ Ռոբերտ Բարաթեոնի թագավոր դառնալուց հետո նա աշխատանք է ստանում մաքսատանը, իսկ որոշ ժամանակ անց արդեն դառնում է մետաղադրամի վարպետ։ Բեյլիշը նպաստել է Ստարկերի և Լանիսթերների տների միջև կռվի առաջացմանը։ Խաբեց և դավաճանեց Էդդարդ Ստարկին։ Կազմակերպեց Սանսա Սթարքի փախուստը Թագավորական նստավայրից։ Ամուսնանացավ Լիզա Արենի հետ, որից հետո նետեց նրան լուսնային պատուհանից։ Թիրելների հետ բանակցություններում հաջողության հասնելու պատճառով արժանանում է Հարենհոլլի Լորդի կոչմանը[4]։
Անձնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողներից մեկը Բեյլիշին անվանել է «Քաղաքական կողմնակալ կոմբիտատոր», մյուսների կարծիքով Բեյլիշն ունի առանձնահատուկ գծեր, որոնք բնորոշ են անձնային խանգարում ունեցող մարդկանց[5]։ Ճկույթի կատարած գործերից քիչ չեն այնպիսիք, որոնք ոչ միայն անբարոյական են, այլ նաև քրեական։ Բեյլիշը մասնակցել է մի քանի «սառնասիրտ» սպանությունների։ Այդ թվում են իր կնոջ՝ Լիզա Արենի նետումը Լուսնային պատուհանից։ Ճկույթի զոհերից մեկը նաև Էդարդ Ստարկն էր. Նա ձեռք բերելով Վինթերվելլի լորդի վստահությունն օժանդակում է նրան ձերբակալելուն, ապա նաև սպանությանը[6]։ Թիրիոն Լանիսթերը տեղին է ասել, որ Ճկույթի համար խաբելը նույն բանն է ինչ շնչելը[7]։ Ըստ «Beyond the Wall…»-ի հեղինակների Բեյլիշը կարողանում է մանիպուլացնել իր ընկերներին և թշնամիներին, տեղափոխելով նրանց, ինչպես շախմատի ֆիգուրաներ, շախմատային մեծ տախտակի վրա[8]։ Ըստ այլ աղբյուրների Ճկույթը՝ «Գահերի խաղի» միակ կերպարն է, որին անհրաժեշտ չէ զորք ունենալ Արծվի բույնին տիրանալու համար[9]։
Էկրանավորման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գահերի Խաղը հեռուստասերիալում Բեյլիշի դերակատարը իռլանդացի դերասան Էյդան Գիլենն էր։ Գիլենին ընտրել էր գրքի հեղինակ Ջորջ Մարտինը։
Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես գրքում, այնպես էլ հեռուստասերիալում Բեյլիշը հայտնվում է Փոքր Խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։
Երկրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկորորդ եթերաշրջանում նա հայտնվում է Ռենլի Բարաթեոնի ճամբարում Քեյթլին Ստարկի հետ, որտեղ ականատես է լինում Ռենլիի սպանությանը։ Նա խոսելով Լորես Թիրելի հետ ասում է նրան, որպեսզի նա հեռանա ճամբարից։ Բեյլիշը նաև խոսում է Մերգերի Թիրելի հետ, հարցնելով նրան, թե արդյոք նա ցանկանում է թագուհի դառնալ։
Երրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եթերաշրջանում մանրամասնորեն ցուցադրված է, թե ինչպես է Բեյլիշիշը իմանում Թիրելների ծրագրի մասին։ Նա իր մարդկանցից մեկին ուղարկում է Լորես Թիրելի մոտ զինակրի տեսքով, որն էլ իմանում է Լորեսին և Սանսաին ամուսնացնելու Թիրելների ծրագրի մասին։
Չորրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ եթերաշրջանում նա կազմակերպում է Ջոֆրի Բարաթեոնի և Մերգերի Թիրելի ամուսնությունը, ապա նաև Ջոֆրիի մահն իր իսկ հարսանիքի ժամանակ, օգնում է Սանսա Սթարքին փախչել Թագավորական Նստավայրից, սպանելով նաև Դոնտոս Հոլլարդին։
Հինգերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ եթերաշրջանում նա ուղղեկցում է Սանսային դեպի Վինթերվելլ, որպեսզի նրան ամուսնացնի Ռամսի Բոլթոնի հետ։ Ճանապարհին նրանց հանդիպում է Բրիենա Տաարտը, որը Սանսային իր ծառայություններն է առաջարկում, սակայն Բեյլիշը նրան մերժում է ասելով, որ Սանսան օգության կարիք չունի։ Վինթերֆելլում նա երկար չի մանում և նամակ ստանալով Սերսի Լանիսթերից վերադառնում է Թագավորական նստավայր։ Նա Սերսիին հավատացնում է, որ իր զորքերը պատրաստ են ուղղվել դեպի հյուսիս։ Սակայն դրանից հետո նա հանդիպում է Լեդի Օլենա Թիրելի հետ, և ասում որ ինքը նրա համար գայթակղիչ առաջարկություն ունի։
Վեցերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեցերորդ եթերաշրջանում նա` իր զորքով օգնում է Սանսա Սթարքին և Ջոն Սնոուին գրավել Վինթերվելլը։ Վեցերորդ եթերաշրջանի վերջում Սանսա Սթարքին պատմում է իր ծրագրերի մասին (տիրանալ Երկաթյա գահին) և ականատես է լինում Ջոն Սնոուի Հյուսիսի թագավոր ընտրվելուն։
Յոթերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ եթերաշրջանում նա ցանկանում է իրարից բաժանել Սանսաին և Վինթերվելլ վերադարձած Արյա Ստարկին, արդյունքում Սանսայի հրամանով սպանվում է Արյա Ստարկի կողմից։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի հրապարակախոս Մետ Սթեգսն իր «Փեթիր Բեյլիշը և ողջամտության դիմակը» (անգլ. Petyr Baelish and The Mask of Sanity) հոդվածում կերպարին բնութագրել է հետևյալ կերպ[10].
Չնայած, որ անսկզբունքայնությունն ու դաժանությունը Սառույցի և Կրակի Երգ-ում բնորոշ է շատերին, հոդվածի հեղինակն ուշադրություն է դարձնում Բեյլիշի հանցագործությունների հատուկ բնույթին։ Ի տարբերություն գրքի այլ հերոսների՝ Բեյլիշը թշնամիների սպանում է միայն իր շահի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Excerpt from the Winds of Winter - George R.R. Martin». georgerrmartin.com.
- ↑ THE CITADEL THE ARCHIVE OF 'A SONG OF ICE AND FIRE' LORE SO SPAKE MARTIN
- ↑ По мнению М. Стэггса, подобный поступок, как и ухаживание за Кейтилин, объясняется стремлением Бейлиша улучшить свой социальный статус. См.: Matt Staggs. Peter Baelish… — С. 147.
- ↑ «Дмитрий Злотницкий. Играющие в престолы: Великие дома Вестероса (Мир фантастики, № 13 (сентябрь 2004)». Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2018-10-30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 87 (օգնություն) - ↑ Matt Staggs. Petyr Baelish… — С. 143
- ↑ Matt Staggs. Petyr Baelish… — С. 143—144
- ↑ Matt Staggs. Petyr Baelish… — С. 146
- ↑ Matt Staggs. Petyr Baelish… — С. 147
- ↑ Remy Verhoeve. Re-Reading… — С. 114
- ↑ Matt Staggs. Petyr Baelish… — С. 141—142