Bangerz, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի չորրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 14-ին RCA Records-ի օժանդակությամբ։ Սայրուսը այս ժամանահատվածում ձգտել է վերականգնել իր երաժշտական կարիերան դերասանական կարիերայի փոխարեն։ Նա պլանավորել էր դեռ 2012 թվականին ձայնագրել ալբոմը, սակայն նախապատրաստական աշխատանքները ձգձգվեց մինչ 2013 թվականը։ Այդ ժամանակվանից նա աշխատում էր RCA Records-ի հետ համատեղ։ Սայրուսի նկարագրությամբ, Bangerz-ը հանդես է գալիս «հարավային կեղտոտ հիփ-հոփ» ոճում, որը նկարագրում է իր արդեն մեծ և հասուն տարիքը։ Սայրուսը և Mike Will Made It-ը ալբոմի ստեղծման համար համագործակցեցին այնպիսի պրոդյուսերների հետ ինչպիսիք են Սիրքութը, Ֆարել Ուիլյամսը և Ուիլ Այ Էմը։ Նրանք այս խումբը հավաքել էին Մայլիի աշխատանքին նոր հնչյունավորում տալու համար։ Ալբոմի վոկալային հյուրերն են փոփ երգչուհիԲրիթնի Սփիրսը, ռեփերներ Ֆրենչ Մոնտանան, Ֆյուչուրը, Լյուդաքրիսը և Նելլին։
Bangerz-ը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք։ Նրանք բարձր են գնահատել Սայրուսի նոր թիմի փոփոխություններն ու կատարյալ աշխատանքը։ Ալբոմը ԱՄՆ-ի
Billboard 200-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել և վաճառվել 270.000 օրինակով։ Այդպես, այն դարձել է Սայրուսի հինգերորդ անընդմեջ թվային համար մեկ ալբոմը, ներառելով նախորդ սետղծագործությունը, որտեղ նա հանդես է եկել իր Հաննահ Մոնթանա կերպարով։ Ալբոմը ստացել է Գրեմմի արձանիկ նոմինացվելով «լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում, որը Մայլիի առաջին հաղթանակն էր Գրեմմիում։
"We Can't Stop- թողարկվել է 2013 թվականի հունիսի 3-ին, ոչպես ալբոմի լիդ սինգլ և ամերիկյան Billboard Hot 100-ում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Ալբոմի երկրորդ սինգլը "Wrecking Ball"-ը թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 25-ին և դարձել Սայրուսի առաջին սինգլը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում։ Տեսահոլովակը Vevo հավաքել է ռեկորդային դիտումներ։ Այն հատել է մինչև 100 միլիոն դիտումների քանակը, որի չափանիշները համապատասխանում են ԱդելիHello տեսահոլովակին։ Այն նաև 2014 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ նոմինացված է եղել «Video of The Year» անվանակարգում և հաղթել այն։ «Adore You» թողարկվել է 2013 թվականիդեկտեմբերի 17-ին, որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այն Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը։
«Այժմ երբ, մարդիկ iTunes ծրագրով գնում են լսելու իմ հին երաժշտությունը, դա միևնույն ժամանակ, և՛ նյարդայնացնում է ինձ, և՛ հաճույք պատճառում։ Քանի որ դրանք նույնպես կազմում են իմ աշխատանքի մի մասը և ես չեմ կարող դրանք ջնջել։ Իմ Can't Be Tamed ստեղծագործությունը ես ստեղծել եմ 16 կամ 17 տարեկանում, սակայն երբ լրանա ձեր 20 տարեկանը դուք նույնիսկ չեք հիշի այդ ամենի մասին։»
— Սայրուսը նկարագրում է ալբոմի ոճային փոփոխությունները[1]։
2012 թվականին Սայրուսը հայտարարեց իր պլանների մասին, որ ցանկություն ունի կետրոնանալ իր դերասանական կարիերայի վրա։ Այդ տարի նա նկարահանվեց LOL ֆիլմում։ 2013 թվականին Մայլին ստորագրել է պայմանագիր RCA Records ընկերության հետ[2]։ Մարտ ամսին նա հայտարարեց, որ իր չորրորդ ստուդիական ալբոմը կթողարկվի 2013 թվականի վերջում[3]։ Սայրուսը հարցազրույցներից մեկում նշել է, որ Bengerz-ով նա ամեն ինչ նորից է սկսում։ Նա ավելացրեց, որ Bengerz-ը համարում է իր առաջին դեբյուտային և ռեկորդային ալբոմը[4]։
Մայլին երաժշտությունը նկարագրել է, որպես «կեղտոտ հարավային հիփ-հոփ» և հիփ-հոփի ելևէջները խառնել է քանթրիի ելևէջներին։ Արդյունքը նա անվանել է «լավ հիբրիդ»[5]։ Այս համադրությունը ստանալու համար Մայլին աշխատել է հիփ-հոփ պրոդյուսեր Mike Will Made It-ի, Մեք Միլլերի, Ֆարել Ուիլիամսի և այլոց հետ։ Մայլին ավելացրել է նաև, որ իր չորրորդ ալբոմը կստիպի լռեցնել բոլորին։ Պրոդյուսեր Շոն Գարրեթթը ալբոմն անվանել է «զվարճալի և հուզիչ»[6]։ Իսկ Mike Will Made It-ը բացատրել է, որ ալբոմի անվանումն ընտրել են, հասկանալով, որ «ամբողջ ալբոմը նման է բանդիտների»[7]։
Bengerz-ը բացառապես փոփ ալբոմ է, որը ներառում է հիփ-հոփ և քանթրի էլեմենտներ[8]։ The Ellen DeGeneres Show-ի ընթացքում տված հարցազրույցում Էլլենը Մայլիին հարցրել է, թե արդյո՞ք ձայնագրման ոգեշնչումը կապված է իր և Լիամ Հեմսֆորթի հարաբերությունների հետ։ Մայլին ի պատասխան ասել է․«Ամբողջ ալբոմը մի պատմություն է, որը սկսվում է «Adore You»-ով և վերջանում «Someone Else»․․․․ Ես մտածում եմ, որ հասկանում էի, թե կյանքս ինչ ուղիով է գնում[9]։»
Bengerz-ը հիմնականում ստացել է դրականին խառնված քննադատություններ երաժշտական քննադատների կողմից։ Metacritic-ը ալբոմը գնահատել է բոլոր 100 վարկանշային գնահատականներից միջինում 61, որը բավարար արդյունք է։ Այս գնահատականը կազմվել է 21 քննադատականների կողմից[10]։ Billboard-ից Ջեյսոն Լիսփութսն ալբոմն անվանել է «կատաղի անհատականություն»։ Նա նաև ավելացրել է, որ ալբոմը 2013 թվականի «ո՛չ լավ, ո՛չ վատ արտադրություն է», իսկ «Wrecking Ball
»-ը Մայլիի ամենահաջողված ստեղծագործությունն է։ Նիք Կատուչին «Entertainment Weekly»-ից նկարագրել է ալբոմը, որպես «լիովին թարմ» և «փոփ բլից է հիփ-հոփ գունավոր արտադրություն»։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑«Miley Cyrus talks new album». The Marquee Blog. CNN. 2013 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select {{{date}}} on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
↑«Årslista Album – År 2014» (շվեդերեն). Sverigetopplistan. Swedish Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
↑Wass, Mike (2013 թ․ սեպտեմբերի 30). «Stream Miley Cyrus' 'Bangerz'». Idolator. Buzz Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.