[go: nahoru, domu]

Jump to content

Nagi no Asukara

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nagi no Asukara
ճապ.՝ 凪のあすから
Ժանրկատակերգական անիմե և մանգա, դրամա ժանրի անիմե կամ մանգա, ռոմանտիկ անիմե կամ մանգա, ֆենթեզի անիմե և մանգա, սիրային եռանկյունի[1] և գերբնական անիմե[2]
Երկիր Ճապոնիա
Պրեմիերա2013 թվական հունիս
Լեզուճապոներեն
ՌեժիսորՏոսիա Սինոհարա
Սցենարիստ(ներ)Մարի Օկադա
ԵրաժշտությունՅոսիակի Դևա
ԸնկերությունASCII Media Works
IMDbID 0983213
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Nagi no Asukara (ճապ.՝ 凪のあすから՝ Նագի նո Ասուկարա), անիմե, ստեղծվել է P.A. Works ստուդիայում և թողարկվել 2013 թվականի հոկտեմբերին։ 2013 թվականի ամռանը թողարկվել է մանգայի ադապտացիան՝ Ռիսոյ Մաեդոյի նկարներով։ Հրապարակել է Dengeki Daioh[3]:

Շատ վաղուց մարդիկ ապրում, սովորում և աշխատում էին օվկիանոսում։ Բայց միշտ էլ բոլորին գրավում էր անհայտը, բոլորը ձգտում էին ցամաք, ինչից հետո ներառվում է մեկ կանոն. այն, որ ով կլքի օվկիանոսը հանուն ցամաքային կյանքի, այլևս երբեք չի կարող հետ վերադառնալ ծովային կայսրություն։ Այժմ մանկության ընկերներ Մանական և Հիկարին, ինչպես նաև Կանամեն և Չիսակին գնում են դպրոց ցամաքում, քանի որ ծովային դպրոցը փակ էր, իսկ այն պետք էր ավարտել ափին։

Հիկարին սիրում էր Մանակային, նա շատ տարօրինակ ձևով էր արտահայտում իր սերը. նա անընդհատ նրան լարվածության մեջ էր գցում, քննադատում և գոռում էր նրա վրա։ Հերթական կոնֆլիկտից հետո Մանական թողնում է իր ընկերներից և նրան բռնեցին ձկնորսները, որոնք ձկնորսությամբ էին զբաղվում չսահմանված վայրում։ Այդ ժամանակ նրա և նրա հետ բռնված տղայի միջև հայտնվեց մի կայծ։ Նոր տեղի ունեցած արարողության ժամանակ Մանական չէր պատվել պարոն Ուրոկոյին պատշաճ ձևով, որի համար նա անիծեց, իսկ այժմ նրա ձախ ծնկին ձկան գլուխ էր։ Այժմ Մանակային ցանկանում էր մխիթարել ոչ միայն Հիկարիին, որը մտածում էր իր վարքի մասին, այլ նաև այն տղան՝ Ցումուգոն, որն առաջին հայացքից սիրահարվել էր նրան։ Երիտասարդների միջև կար մրցակցությու երիտասարդ աղջկա սիրտը գրավելու համար։

Մանակա Մուկաիդո (ճապ.՝ 向井戸 まなか), Սիոսիսիո միջին դպրոցի աշակերտուհի։ Նա ուներ անվճռական բնավորություն։ Մանական զգացմունքներ ուներ Ցումուգուի հանդեպ։ Նա ուժեղ կապված էր Հիկարիի և Տիսակիի հետ։ Ժամանակի ընթացքում նա սկսում է դառնալ ավելի անկախ։ Փառատոնի ժամանակ ծովն ընկնելուց և փրկվելուց հետո Ակարին մնում է անաբիոզի մեջ 5 տարի։ Հետո պարզվում է, որ Մանական ողջ ընթացքում սիրահարված է եղել Հիկարիին, բայց որոշել է դա պահել գաղտնի, քանի որ գիտեր Հիկարիի հանդեպ Տիսակիի զգացմունքների մասին։

Հիկարի Սակիսիմա (ճապ.՝ 先島 光), Մանակիի մանկության ընկերը, որը հոգ էր տանում նրա մասին, հատկապես երբ նա սկսում էր լաց լինել ամեն առիթով։ Անիմեի սկզբում չէր սիրում Ցումուգուին, սակայն հետո նրանք ընկերացան։ Նա մնում է անաբիոզի մեջ 5 տարի

Կանամե Իսակի (ճապ.՝ 伊佐木 要), Մանակիի, Հիկարիի և Տասակիի մանկության ընկերը։ Բնավորությամբ նա հանգիստ ու բարի էր։ Նա ուներ մեծ համբավ հակառակ սեռի մոտ, բայց նրա սիրտը փոքրուց պատկանում էր Տիսակիին։ 13-րդ մասում երևում է, թե ինչպես Տիսակին գրկում է փրկված Ցումուգուին՝ ըկնելով ծովը։ 24-րդ սերիայում ընդունում է Սայուի զգացմունքները։ Նա նույնպես մնում է անաբիոզի մեջ 5 տարի։

Տիսակի Հիրադարյա (ճապ.՝ 比良平 ちさき), Կանամեի, Մանակայի և Հիկարիի մանկության ընկերը։ Նա հանգիստ էր, բայց կարող էր և բորբոքվել։ Առաջին հանդիպումից նա սիրահարվել էր Հիկարիին և միշտ երազում էր դառնալ նրա ընկերուհին։ Մանակիի ամենալավ ընկերուհին էր։ Ծովային գյուղից միակն էր, որ չէր սուզվել երազի մեջ։ Հինգ տարեկանում ապրել է Ցումուգուի և նրա պապիկի հետ։ Հետո նա սիրահարվում է Ցումուգուին։ Ի տարբերություն իր մանկության ընկերների՝ նա չի ընկնում անաբիոզի մեջ, քանի որ նա ծովում չէր աղետի ժամանակ։

Ցումուգու Կիհարա (ճապ.՝ 木原 紡), ցամաքի բնակիչ, հանգիստ տղա։ Ծովի և նրա բնակիչների սիրահար։ Անընդհատ պապի հետ նավով տեղափոխվում և լողում էր ծովով։ Նրան գրավում էր այդ տարերքը։ Ապրում էր պապի հետ ծովի մոտ։ Ուռկաններ է սարքում, օգնում է փառատոնի համար նավակներ պատրաստել։ Սիրում էր Տիսակիին։

Միունա Սիոդոմե (ճապ.՝ 潮留 美海), Իտարուի աղջիկը։ Մայրը մահացել է, երբ նա փոքր է եղել։ Անիմեի սկզբում թվում էր, թե նա տանել չի կարողանում Ակարիին, բայց անկախ ամեն ինչից, նա նրան շատ էր սիրում։ Նա ուզում էր, որ հայրը հանդիպեր Ակարիի հետ, որովհետև վախենում էր ևս մեկ անգամ կորցնել հարազատ մարդու։ Սիրահարված էր Հիկարիին, բայց հասկանում էր, որ իրենք չեն կարող միասին լինել, որովհետև նա սիրում էր Մանակային և Միունայի խորթ հորեղբայրն էր։ Նա ուզում էր պաշտպանել Հիկարիի ժպիտը։ Կա կարծիք, որ էնան, որին կորցրել էր Մանական, գնացել էր նրա մոտ։ 25-րդ մասում իրեն մեղավոր ճանաչեց Մանակայի փոխարեն։

Սայու Հիսանումա (ճապ.՝ 久沼 さゆ), Միունիի լավագույն ընկերուհին։ Դպրոցում նրան համադասարանցիները հաճախ էին ծաղրում, բայց երբ դասարան էր մտնում Մինունուն, նրանք այլևս չէին ծաղրում։ Սայու հարցնում էր Միունիին՝ ինչու է հանդուժում նրանց արարքները, իսկ նա պատասխանում է. «Ինձ համար մեկ է, թե նրանք ինչ են մտածում իմ մասին»։ Դրանից հետո Սայուն սկսում է ընկերանալ Միունիի հետ։ Սայուն սիրահարված էր Կանամեին, բայց գիտեր, որ նա սիրում է Տիսակիին։ 24-րդ մասում նա Կանամեին ասում է իր զգացմունքների մասին։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե սերիալն ստեղծվել P.A. Works ստուդիայում։ Ռեժիսորը եղել է Տոսիա Սինոհարան։ Ծրագրում սցենարը գրել է Մարի Օկադան, որն ավելի վաղ գրել էր Hanasaku Iroha անիմեի սցենարը։ Սերիալի դիզայներն էր Buriki-ը։ Անիմեն ուղիղ եթեր է հեռարձակվել 2013 թվականի հոկտեմբերին։

Մանգան գրել է Project-118-ը և նկարազարդել է նկարիչ Ռիսոյ Մաեդանին։ Մանգայի հեռարձակումը եղել է 2013 թվականի հունիսին ASCII Media Works հրատարակչության Dengeki Daioh ամսագրում։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքի համար պետք էր աշխատեր Ջին Ակետագավան, բայց նա թողեց ծրագիրը, նրա փոխարեն եկավ կոմպոզիտոր Դևա Յոսիակին։ 1-ինից 13-րդ մասերում հնչում է օփենինգ Lull (Soshite Bokura Wa)Ray-ի կատարմամբ, և էնդինգ Aqua Terrarium կատարմամբ , 14-ից 26-րդ սերիայում հնչում է Ebb and flow երգը Ray-ի կատարմամբ, և էնդինգը Mitsuba no Musubime Նագիի կատարմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. love polygon - Tag - Anime - AniDB
  2. contemporary fantasy - Tag - Anime - AniDB
  3. «P.A. Works' Nagi no Asukara Slated to Air in 2013» (անգլերեն). Anime News Network.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nagi no Asukara» հոդվածին։