[go: nahoru, domu]

Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա

ֆրանսիացի դերասան

Ֆրանսուա ժոզեֆ Տալմա (անգլ.՝ Talma, հունվարի 15, 1763(1763-01-15)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 19, 1826(1826-10-19)[1][2][4][…], Rue de la Tour-des-Dames, former 2nd arrondissement of Paris, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան։

Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա
ֆր.՝ François-Joseph Talma
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1763(1763-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 19, 1826(1826-10-19)[1][2][4][…] (63 տարեկան)
Մահվան վայրRue de la Tour-des-Dames, former 2nd arrondissement of Paris, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Talma
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունատամնաբույժ, թատրոնի դերասան, գրող և ատամնաբույժ
ԱշխատավայրԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
ԱմուսինCharlotte Vanhove? և Julie Talma?
Զբաղեցրած պաշտոններ«Կոմեդիյա Ֆրանսեզ» մասնակից
ԱնդամությունԿոմեդի ֆրանսեզ և Q3550097?
ԵրեխաներAlphonse-Alexandre Bazile-Talma? և Marie Péan?
Ստորագրություն
Изображение автографа
 François-Joseph Talma Վիքիպահեստում

Ավարտել է Փարիզի Դեկլամացիայի և երգեցողության թագավորական դպրոցը, 1787 թվականին առաջին ելույթն ունեցել «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ 1806 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանի պրոֆեսոր։ Տալմայի գաղափարա-գեղարվեստական հայացքները ձևավորվել են ֆրանսիական և անգլիական լուսավորիչների ազդեցությամբ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջին օրերից Տալման ձգտել է թատրոնը դարձնել նրա գաղափարների տարածողը։ 1791 թվականին գլխավորել է հեղափոխականորեն տրամադրված դերասաններին, որոնք հեռանալով «Կոմեդի ֆրանսեզ»-ից հիմնադրել են «Հանրապետության թատրոն»-ը։ Հենրի 8-րդի, Լասալի (Շենիեի «Հենրի VIII», «Ժան Կալաս կամ Դաս դատավորներին»), Մուցիոս Սցեվոլայի (Լանսիվալի «Մուցիոս Ացեվոլա») և այլ կերպարներ Տալմայի մեկնաբանությամբ անձնավորել են մոլեռանդության և բռնակալության դեմ մարդասիրական գաղափարների համար պայքարողների արիությունը։ Լինելով կլասիցիստական ողբերգության դերասան, խաղի մեջ մտցրել է հուզականություն, զգացմունքայնություն՝ խախտելով կլասիցիզմի վերացական ընդհանրացվածությունը։ Յակոբինյան դիկտատուրայի պարտությունից հետո, 1799 թվականին Ժ․ Տալման անդրադարձել է «Կոմեդի ֆրանսեզ»։ Նրա ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել Շեքսպիրի ողբերգությունների (Ժ․ Ֆ․ Դյուսիի մշակմամբ) հերոսները Համլետի դերում (Դյուսիի «Համլետ», ըստ Շեքսպիրի) Մակբեթ, Օթելլո, Համլետ («Մակբեթ», «Օթելլո», «Համլետ»)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 François Joseph Talma — 2009.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 548  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա» հոդվածին։