[go: nahoru, domu]

Օգտագործման պայմաններ

Օգտագործելով Google-ի զրույցի գործառույթները («Ծառայություն»)՝ դուք ընդունում եք Google-ի օգտագործման պայմանները, Google-ի գաղտնիության քաղաքականությունը, ինչպես նաև այս լրացուցիչ պայմանները (հավաքական՝ «Օգտագործման պայմաններ»): Զրույցի գործառույթներն աշխատում են հեռախոսահամարների հետ, որոնք այդ գործառույթներին կարող են հասանելի դառնալ ծառայությունների այլ մատակարարների միջոցով: Դուք համաձայնում եք, որ պարբերաբար ստուգվի՝ արդյոք ձեր կոնտակտները կարող են օգտագործել զրույցի գործառույթները, որպեսզի Ծառայությունը հնարավոր լինի տրամադրել: Google-ը պարբերաբար կարող է ձեր օպերատորի հետ սարքի մասին տեղեկություններ փոխանակել (այդ թվում՝ սարքերի ID-ներ և SIM քարտի մասին տվյալներ)՝ ձեր հեռախոսահամարը հաստատելու և Ծառայությունը տրամադրելու համար: Օգտագործման այս պայմանները չեն տարածվում ձեր օպերատորի կողմից տրամադրվող գործառույթների և ծառայությունների (օր.՝ օպերատորի զանգերի և հաղորդագրման (SMS/MMS) ծառայությունների վրա): Եթե այլևս չեք ուզում օգտվել Ծառայությունից, կարող եք անջատել այն հաղորդագրման ձեր հավելվածի կարգավորումներում:

Ծառայությունը տրամադրվում է Jibe Mobile, Inc.-ի կողմից, որը Google LLC-ի դուստր ընկերություններից է: