[go: nahoru, domu]

Ձայնի ուժեղացուցիչ

3,4
75 հզր կարծիք
100 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
PEGI 3
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Ձայնի ուժեղացուցիչն օգնում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց Android հեռախոսի և ականջակալների օգնությամբ հաղորդակցվել այլ մարդկանց հետ և տեղեկանալ շրջակայքի ձայների մասին։ Օգտագործեք Ձայնի ուժեղացուցիչը՝ զտելու աղմուկը, նվազեցնելու կամ ուժեղացնելու շրջակայքի և սարքի ձայները։

Գործառույթներ
• Նվազեցրեք աղմուկը՝ խոսքն ավելի լավ լսելու համար։
• Միացրեք զրույցի ռեժիմը, որպեսզի աղմկոտ միջավայրում ձեզ ոչինչ չշեղի զրույցից (հասանելի է Pixel 3 և ավելի նոր մոդելների հեռախոսներում)։
• Օգտագործեք հավելվածը՝ զրույցներ և դասախոսություններ լսելիս, ինչպես նաև հեռուստացույց դիտելիս։ Ձայնի աղբյուրների համար, որոնք հեռու են գտնվում, խորհուրդ է տրվում օգտագործել Bluetooth ականջակալներ (Bluetooth ականջակալներով ձայնի փոխանցումը կարող է հապաղել)։
• Անհատականացրեք հնչողության որակը՝ շրջակայքում հնչող խոսքը և սարքում նվագարկվող մեդիա բովանդակությունն ավելի լավ լսելու համար։ Դուք կարող եք նվազեցնել աղմուկը, ուժեղացնել ցածր և բարձր հաճախականությունները և ցածր ձայները։ Կարգավորումները կարող եք սահմանել ինչպես առանձին ականջակալի, այնպես էլ երկուսի համար միասին։
• Անջատեք ու միացրեք Ձայնի ուժեղացուցիչը «Հատուկ գործառույթներ» կոճակի կամ ժեստի օգնությամբ, ինչպես նաև Արագ կարգավորումներում։ Իմացեք ավելին «Հատուկ գործառույթներ» կոճակի, ժեստի և Արագ կարգավորումների մասին այստեղ՝ https://support.google.com/accessibility/android/answer/7650693։

Պահանջներ
• Հասանելի է Android 8.1 և ավելի նոր տարբերակներում։
• Զուգակցեք ձեր Android սարքը ականջակալների հետ։
• Զրույցի ռեժիմը ներկայումս հասանելի է Pixel 3 և ավելի նոր մոդելների հեռախոսներում։

Գրեք ձեր կարծիքը Ձայնի ուժեղացուցիչի մասին sound-amplifier-help@google.com հասցեին։ Ձայնի ուժեղացուցիչն օգտագործելու հետ կապված օգնություն ստանալու համար դիմեք մեզ՝ https://g.co/disabilitysupport։

Անհրաժեշտ թույլտվություններ
Խոսափող․ անհրաժեշտ է՝ Ձայնի ուժեղացուցիչի կողմից աուդիո բովանդակությունը մշակելու, ձայնը ուժեղացնելու և զտելու համար։ Ոչ մի տվյալ չի հավաքվում և պահվում։
Հատուկ գործառույթների ծառայություն․ հավելվածը հետևում է ձեր գործողություններին։ Հավելվածին հասանելի է պատուհանի բովանդակությունն ու ձեր մուտքագրած տեքստը։
Վերջին թարմացումը՝
17 հնս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Աուդիո ու ևս 3
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Տվյալները հնարավոր չէ ջնջել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից

Գնահատականներ և կարծիքներ

3,4
74 հզր կարծիք