Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ
Ջնջման կանոնակարգ |
---|
Քննարկման էջեր |
|
- Հին քննարկումները տեսնելու համար այցելեք Արխիվ
Ջնջման ենթակա հոդվածներ էջում վիքիպեդիայի համայանքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի
Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մի քանի օր, որից հետո կամ հոդվածից հեռացվում է {{ջնջել}}
կաղապարը (եթե որոշվում է հոդվածը պահել), կամ այն փոխարինվում է {{արագ ջնջել}}
կաղապարով (եթե ոորոշվում է հոդվածը ջնջել)։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ջ}}
(ջնջել) և {{Թ}}
կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։
Ջնջման կանոնակարգը գտնվում է Նախագծի քննարկման էջում, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում, որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) արտահայտվել է ջնջմանը կողմ, մնացած դեպքերում մեկ ամսվա ընթացքում ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պիտի որոշեն ջնջել թե թողնել հոդվածը:
Ընթացիկ քննարկումներ
Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.
==[[Հոդված]]== :{{la|Հոդված}} Ձեր պատճառաբանությունը--~~~~
↓ | Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել… |
- Պահմտոցի (խաղ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
մի՞թե սա հանրագիտարանային հոդված է, ու ընդհանրապես հոդվածի հեղինակի ստեղծած որոշ հոդվածներ կասկածելի են, վիքիճամբարի հետ կապ ունի, եթե այո հնարավոր է ավելի ուշադիր լինել--ERJANIK քննարկում: 18:41, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, եթե նման հոդվածներ են հանդիպում, ապա ջնջի կամ ներկայացրու ջնջման։ 2 ճամբարների ընթացքում ստեղծվել է մոտ 6000 հոդված, փորձել ենք հնարավորինս ուշադիր լինել․․․ --Լիլիթ (քննարկում) 18:46, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- բան չունեմ ասելու Լիլիթ ջան, չեմ ասում պետք է բոլորին հետևեք, ուզում էի իմանամ իրոք ճամբարի ընթացքում է ստեղծվել թե հենց այնպես է գրված, դե լավ կարևոր չի այնքան, ես սովորություն ունեմ ուղղակի բացի 101 %-ով ջնջման ենթակա դեպքերում, ամեն դեպքում ներկայացնել ջնջման, դա օգտակար է բոլորի համար, թեկուզ և գրեթե պարզ լինի որ ջնջվելու է, քննարկումը լավ բան է, ու նաև որ մասնակիցները տեսնեն թե ինչ հոդվածներ կան, արդեն դրանց հիման վրա հնարավոր է ուրիշներն էլ հանդիպեն: --ERJANIK քննարկում: 18:59, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- լավ, Երջանիկ ջան --Լիլիթ (քննարկում) 19:00, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- բան չունեմ ասելու Լիլիթ ջան, չեմ ասում պետք է բոլորին հետևեք, ուզում էի իմանամ իրոք ճամբարի ընթացքում է ստեղծվել թե հենց այնպես է գրված, դե լավ կարևոր չի այնքան, ես սովորություն ունեմ ուղղակի բացի 101 %-ով ջնջման ենթակա դեպքերում, ամեն դեպքում ներկայացնել ջնջման, դա օգտակար է բոլորի համար, թեկուզ և գրեթե պարզ լինի որ ջնջվելու է, քննարկումը լավ բան է, ու նաև որ մասնակիցները տեսնեն թե ինչ հոդվածներ կան, արդեն դրանց հիման վրա հնարավոր է ուրիշներն էլ հանդիպեն: --ERJANIK քննարկում: 18:59, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այս խաղի վերաբերյալ հոդված կա տարբեր վիքիներում՝[1], բայց այս հոդվածում տեղադրված պատկերները քոմոնս տեղադրվել են ըստ երեևույթին հեղինակային իրավունքների խախտումով--6AND5 (քննարկում) 19:10, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, դժվար Մհերը նկարած լինի․․․ --Լիլիթ (քննարկում) 19:11, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, այս տեսքով հաստատ ջնջել: Բայց այս խաղի մասին հոդվածը պետք է, եթե այլ ՎՊ-ներից մեկից նորմալ թարգմանվի: --23artashes (քննարկում) 19:33, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Թողնել, կան բավական հատկանիշներ թողնելու համար։ (բարելավելու տեղ կա) - Kareyac (քննարկում) 08:25, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, սա արդեն ուրիշ բան, չնայած եթե անկեղծ լինեմ, չգիտեմ սա հանրագիտարանին սազական է թե ոչ, եթե մարդ կա որ չգիտի այն ինչ-որ կա գրված այս հոդվածում, գուցե ուրմեն պետք էլ չի որ իմանա, ամեն դեպքում ըստ իս որևէ պիտակ պիտի լինի հոդվածում: --ERJANIK քննարկում: 10:51, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, դժվար Մհերը նկարած լինի․․․ --Լիլիթ (քննարկում) 19:11, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ ինչ պիտակ?--6AND5 (քննարկում) 10:54, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Երջանիկ, այս կաղապարը բավարա՞ր է [2]--6AND5 (քննարկում) 20:17, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Նախնական արդյունք
Ես վերաշարադրել եմ հոդվածը և ընդհանրական եմ ներկայացրել, թարգմանելու կարիք չկա, քանի որ անգամ Հայաստանում այդ խաղը նույն ձևով բոլոր տեղերում չեն խաղում (ըստ ինձ): Ըստ այդմ առաջարկում եմ թողնել հոդվածը, եթե այլ առաջարկներ կամ դիտողություններ կան, մեծ սիրով կլսեմ...--6AND5 (քննարկում) 08:04, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
Արտաշես Ա գահակալումը Արմավիրում (մ.թ.ա. 189 - 169)
- Արտաշես Ա գահակալումը Արմավիրում (մ.թ.ա. 189 - 169) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
- Քաղաքացիական պատերազմ Հայաստանում (մ.թ.ա. 189 ): (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
- Ջնջել, այս հեղինակի կողմից գրված հոդվածները կասկածելի են՝ ճշմարտացիության տեսանկյունից։ Կցանկանայի լսել մասնագետների և պատմությունից հասկացողների կարծիքները։ --Լիլիթ (քննարկում) 10:20, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, մասնկիցն Արմավիրից է, անում է սեփական քաղաքի, կոպիտ ասած, գովազդը: Կեղծ տեղեկությունները շատ են: Որևէ գրքում չեմ հանդիպել այսպիսի հոդվածներ: Սա մեկն է բազմաթիվ հոդվածներից, որ նա է հեղինակում:--Հայկ (արաբագետ) 10:27, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)
- քաղաքացիական պատերազմը պատճենված է http://www.anunner.com/surik.asmaryan/ԵՐՎԱՆԴՅԱՆ_ՀԱՅԱՍՏԱՆ այս կայքից, կգրեմ հեղինակին ու կնջնեմ միանգամից: --ERJANIK քննարկում: 10:46, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, բլոգի հեղինակն էլ հոդվածներ գրողն է, դրա համար որոշեցի քննարկում բացեմ այստեղ, այս հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ --Լիլիթ (քննարկում) 10:52, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այստեղ հազիվ թե նման դեպք լինի, ու հավատալու է որ նույն անձն է, բայց առհասարակ տարածված խարդախության տեսակ է ներկայանալ որպես ինչ–որ անձ, ու իր աշխատանքները տեղադրել Վիքիներում, առանց ՀԻ խախտման կասկած հարուցելու։ Արևմտյան հարևանները դա մի 5-6 տարի առաջ Վիքիպահեստում էին փորձել գործածել, ներկայանալով իբրև տարբեր լուսանկարիչներ։ Պետք է միշտ բուն աղբյուրից հաստատում, որ ազատ է։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:59, 1 Նոյեմբերի 2014 (UTC)
- քաղաքացիական պատերազմը պատճենված է http://www.anunner.com/surik.asmaryan/ԵՐՎԱՆԴՅԱՆ_ՀԱՅԱՍՏԱՆ այս կայքից, կգրեմ հեղինակին ու կնջնեմ միանգամից: --ERJANIK քննարկում: 10:46, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ջնջել ներկա տեսքով, շարադրանքով ու աղբյուրների բացակայոթւամբ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:59, 1 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել` պսևդոպատմագիտական ֆենթեզի ժանրի ստեղծագործություն... --Rob (քննարկում) 08:34, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, ներքևում Ռոբի կողմից բերված փաստերը խոսուն են։ — Ջէօ (천) 09:57, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
Արտաշես Ա գահակալումը Արմավիրում (մ.թ.ա. 189 - 169)
--Ս.Ասմարյան (քննարկում) 16:06, 5 Նոյեմբերի 2014 (UTC)Հոդվածի հեղինակ Ս.Ասմարյան:
Իմ զայրույթն եմ հայտնում անհարկի մեղադրանքների համար, երբ ինձ՝ հեղինակին, դատափետողներն անտեղակ են մեր ժողովրդի պատմագրությունից և պատմական աղբյուրներից: եթե դուք չեք նշել որն է իմ <խարդախությունը>՝ խարդախը դուք եք՝ այստեղ ամրագրվախ անձնական կարգի վիրավորանքները՝ <բիրիքով> վերադարձնում եմ ոչ պատմաբաններին և մեր ժողովրդի պատմությունից անտեղյակներին: Պարոն Խմբագիրներ, չի նշանակում, որ պատասխանատու գործ եք ստանձնել, ուրեմն կարող եք հոդվածների հեղինակներին աջ ու ձախ փողոցային վիրավորանքներ տալ:
- Ես սպիպված եմ ԻՄ ԱՆՁԻՆ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ձեզ դատի տալ, պարոնայք...
- Արտաշես Ա գահակալումը Արմավիրում (մ.թ.ա. 189 - 169/ հոդվածի հեղինակը ես եմ՝ Սուրիկ Ասմարյանս /ձեր մոտ արդեն տեղադրել է 11 հոդված/ և ոչ թե այլ մարդ: Ես եմ <Արմավիր: Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք> պատմա-վավերագրական գրքի /հրատ. 2013 թ/ հեղինակը, ՈՐՏԵՂ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԵՆ թե Վիքիպեդիայի և թե իմ անձնական բլոգների բոլոր հոդվածներ՝ վերամշակված և լրացումներով հանդերձ:
- Ցավում եմ, որ քննարկմանը մասնակիցները, ըստ էության որևէ բան չեն գրել՝ թեմային չտիրապետու պատճառով: Այո, ցավում եմ՝ այսեղ <քննարկման մասնակիցները և <ջնջման> առաջարկողները, բացառությամբ ՀԺՊ դպրոցական և բուհական ուսումնական ձեռնարկներից, այլ կարգի պատմագրության չեն տիրապետում, ինչին, որքան ես եմ հասկացել, կոչված է հենց Հայկական Վիքիպեդիան:
- Հարգելի դատափետողներ, իմացած եղեք, որ բացի հիշատակածս գրքերից կան նաև Հայ ժողովրդի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Քննական տեսություն /փնտրեք՝ կգտնե՛ք/, կան Արտաշես և Զարեհ հունական ստրատեգոսների սևելկյան պատմիչների մատենագրություն, կա և՛ <Արմավիրի հունակական արձանագրությունները>՝ ՊԱՏՄԱ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ մեկ տասյակի հասնող հայերեն և ռուսերեն ՀՈԴՎԱԾՆԵՐ և ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
- Մեր ժողովրդի պատմության տիրապետե՛ք, պարոնայք <ջնջողներ......>: Ես պարտավոր չեմ ձեզ պատմության հետազոտման առարկա դասավանդել: Սա 1:
- 2-րդ: Հոդվածը իմ կարծիքով պետք է մնա, և այն կլինի անընդհատ խմբագրման մեջ , իմ կողմից կարվեն ուղղումները, այդ թվում աղբյուրները, որոնց համար այդքան մտահոգված եք: 3-րդը: Հայկ-արաբագետ՝ ես հպարտ եմ, որ բնիկ արմավիրցի եմ, արանցի Հայկազունի որդին, որ իմ արմավիրցի /գ. Արմավիր/ պապերն ու ապուպապերը ունեն 1613 թվականից պահպանված պատմություն, և իմ ապուպապերի գերեզմանները գտնվում են Արմավիր գյուղի և Արմավիրի պատմական բլրի լանջին՝ Անահիտի տաճարի ավերակներից մի քանի մետր հեռավորության վրա:
- 4-րդը: Հայկական Վիքիպեդիայի պայմանների մեջ ոչ մի տեղ չի գրված որ արգելվում է սեփական բլոգիցմ Վիքի մասնակից հեղինակը՝ կոպի անի, երբ այդ բլոգի հոդված, պարոն Երջանիկ, ե՛ս եմ կոպի արել իմ գրքի բնագրից, և եթե ես լինեի քննարկման մասնակցի անհարկի անվանարկած <պսևդոպատմագիտական ֆենթեզի ժանրի ստեղծագործողը>, պարզապես չէի նշի այդ աղբյուրը /այսինքն, կարդացեք ձե՛ր մասնակիցըի բարբաջանքը, որը <չի ջոկել՝ ով է <պսևդոպատմագետը, ով՝ ոչ, և ով է հոդվածի հեղինակը, և որտեղից է վերցված է սույն հոդվածը> /չեմ հասկանում՝ հոդվածի թեման երկինքի՞ց պիտի ընկներ/ ծիծաղելի է/:
- 5-րդ: Ես բողոքում եմ Հայկական Վիքիպեդիայի խնբագրին՝ հոդվածների մասնակից հեղինակներին անձնական կարգի <թաքնված> վիրավորանքներ հասցնելու առթիվ, նաև Վիքիպեդիայի խմբագիրների կողմից իրենց մասնակիցների ոչ մի բանով պաշտպան չկանգնելու համար:
- 6-րդ: Այն ինչ վերաբերվում է նախորդ հրապարակումների իմ տեղադրած լուսանկարներին, պարոն Երջանիկ, մանավանդ Արմավիր մայրաքաղաքի հնագիտական պեղումների լուսանկարներին, դրանք ողողված են համացանցը. լուսանկաների ճնշող մեծանասնությունը իմ <Արմավիր> գրքի լուսանկարների հավաքածուից են, այսինք սեփական լուսանկարներն են /դրանց համար ու՞մից պետք է լիցինզիա վերցնեմ/, իսկ պեղումների գտածոների նկարներ՝ որքան ուզեք կան իմ երկու բլոգների լուսանկարների բաժնում, որոնք լիուլի <գողանում են> քո ասած հատուկ կայքերը, այդ թվում հարևան երկրում:
--Ս.Ասմարյան (քննարկում) 16:22, 5 Նոյեմբերի 2014 (UTC)Ս.Ասմարյան, 05 11 2014
- հարգելի պարոն Ս.Ասմարյան, անկախ ամեն ինչից շնորհակալություն հայերեն վիքիպեդիան խմբագրելու համար, նաև անկախ ամեն ինչից պետք չի բորբոքվել, հավատացեք, որ այստեղ Ձեզ և բոլորին ուղղված և ընդհանրապես բոլոր քննարկումները արվում են ի շահ հայերեն վիքիպեդիայի զարգացման, մանավանդ եթե դրանցում կան քիչ թ շատ փորձառու մասնակիցներ: Վիքիպեդիան պետք չի որ լինի որևէ աղբյուրի կրկնօրինակ էջ, որպեսզի երկար բարակ չասեմ, խնդրեմ անպայման կարդացեք Վիքիպեդիա:Պատճենել-փակցնել բաժինը, այն ընդգրկված է Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոններ ցանկում, եթե Ձեր սեփական լուսանկարներն են, ապա դրանք կարող եք տեղադրել Վիքիապհեստ նախագծում, որտեղ կարող եք նշել որ Դուք եք հեղինակը, և նորից անկախ ամեն ինչից եթե կան անհասկանալի հարցեր, պետք չի դրանք ամբողջովին չբացահայտված ինչ-որ կիսա-ուրիշ բաներ գրել, հարցրեք այլ փորձառու մասնակիցների, ադմինների կամ Վիքիպեդիա:Հարցեր բաժնում, ու օրինակ այս ամենը գրեք հարցական տեսանկյունից, անձամբ ես և բոլոր սրտացավ մասնակիցներս ուրախ կլինենք օգնելու ինչպես Ձեզ, այնպես էլ բոլորին, վիքիպեդիայի կանոնների սահմաններում զարգացնելու հայերեն վիքիպեդիան: Ամփոփելով գրածս, խնդրում և առաջարկում եմ, գրեք արդեն ինչ կոնկրետ հարցեր ունեք, որ իմանանք թե կոնկրետ ինչ անել, նաև մի փոքրիկ անձնական խնդրանք, ինձ կարող եք դիմել ուղղակի Երջանիկ, առանց պարոնի, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 06:03, 6 Նոյեմբերի 2014 (UTC):
- Ս. Ասմարյան: Պարոն Երջանիկ. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետ որևէ գաղափար անգամ չունեցող մարդկանց կողմից /ինչ-որ ԼԻԼԻԹ կամ <Հայկ-արաբագետ>/ իմ հոդված /ներ/ը առաջարկել են ջնջել, երբ մարդիկ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ չգիտեն, խուսափում են բանավեճից՝ փոխարենը վիրավորանքներ են տալիս մարդու, որը իրենց նման հազարավոր մարդկանց է դաստիարկելԼ Ես կրկին անգամ եմ հայտարարում, որ նման անտեղյակ, նյութից հեռու մարդիկ իրավունք չունեն <դատավճիռ կայացնելու>: Նման մարդկանց 30 տարի պատմություն եմ դասավադել, և գիտեմ, որ դրանք դաս չե՛ն սովորել:
Պարզաբանեմ, որ իմ բոլոր հոդվածներ, ոչ տեղադրված եմ Վիքիի իմ էջերու, իմացած եղեք, որ վերցրել եմ իմ <Արմավիր> գրքից, այն վերամշակել եմ կրկին, և Վիքում տեղադրել նոր հոդված՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող էջերը /իհարկե՝ կրկնում եմ՝ վերախմբավորելով դրանք/: Ավաղ, ԴՈՒՔ ԴՐԱՆՔ ՉՀԱՄԵՄԱՏԵԼՈՎ ԻՄ ԲԼՈԳԻ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ, ԻՆՁ ԱՆՀԱՐԿԻ ԵՔ ՄԵՂԱԴՐԵԼ, ԹԵ ԴՐԱՆՔ ԿՈՊԻ ՓԵՍՏ են արված իմ բլոգներից: Վիքի պատասխանատուի համար դա գրոշի արժեք չունեցող հանգամանք է, ավելի դյուրին <հրաման հեռացնե՛լ և ՋՆՋԵԼ,- գոյություն չունի, երբ ջնջելու առաջարկ անողը ոչ պատմության առարկա գիտի, և ոչ էլ կարդացել է՝ ինչ է բլոգում գրած, ինչ է տեղադրված Վիքիի իմ էջում:
- Այսինքն, պարոն Երջանիկ, իմացած եղիր, որ Վիքիի իմ էջում բոլորովին նոր հոդված/ներ/ են, , սակայն ես, պարոն Երջանիկ, սխալ արեցի հղում անելով իմ բլոգների վրա. ես նկատի ունեի ԱՂԲՅՈՒՐԸ, իսկ դուք սխալվել եք այն համարելով նույն հոդվածները:
Կրկին անգամ բողոքում եմ, որ այն դատավճիռը, որ կայացնում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն, թե կարող է լինել հայոց պատմության Արմավիր մայրաքաղաքին առնչվող նման էջեր, չծիծաղե՛ք՝ <արմավիրցու ինքնառեկլամ>՝ ծիծաղելի վիճակի մեջ է դնում այդ արաբագետին, քննարկման այդ մասնակցին իմ անունից ասեք, որ նախ սեփական ժողովրդի պատմությունն է հարկավոր տիրապետել՝ պատմության հեռազոտման մեթոդին՝ նոր կայացնել նման պատասխանատու որոշում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սուրեն Ասմարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- ուրեմն հարգելի պարոն Ս.Ասմարյան, իմ ջնջած էջը պատճենված էր, ես Ձեզ չեմ մեղադրել ու Ձեզ ոչ ոք չի կարող մեղադրել, մեղադրել դա մեծ բառ է վիքիպեդիայում օգտագործելու համար, ես կանոնների համաձայն որպես պատճենված տեքստով հոդված ջնջել էի ու Ձեզ ծանուցել այդ մասին, ինչ վերաբերվում է հոդվածների բուն նյութին, տեսնում եմ որ այս պահին Մասնակից:Hayk.arabagetը արձակուրդի մեջ է, կխնդրեմ նրան արձագանքի, նաև կուզեմ որ արձագանքեն Լիլիթը, Robը և Ալեքսեյը, մտածում եմ, որ կարդացել եք իմ վերևում գրածները, անկախ ամեն ինչից պետք չի բորբոքվել, իսկ ինձ կարող եք դիմել պարզապես Երջանիկ, առանց պարոնի, հավատացեք դժվար թե որևէ մեկը ուզեցել է վիրավորի Ձեզ, այդպիսի բան չկա, նորից եմ ասում ավելի հանդարտ եղեք, ի դեպ Ձեր քննարկման էջորւմ Ասմար անունով հոդվածի հետ կապված գրել եմ Ձեզ, խնդրեմ այնտեղ էլ արձագանքնեք: --ERJANIK քննարկում: 13:13, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ, ընդարձակ կերպով արձագանքել նպատակ չեմ տեսնում: Սկսենք նրանից, որ բառհոդվածի վերնագիրը ոչ հանրագիտարանային է: Ի՞նչ է նշանակում «Արտաշես Ա գահակալումը Արմավիրում (մ.թ.ա. 189 - 169)»: Միապետների գահակալման մասին հենց միապետներին նվիրված էջերում են գրում... Առաջին իսկ նախադասությունը հեքիաթ է՝ «Ըստ Արմավիրում գտնված Արտաշես Ա արմավիրյան արձանագրությանը» նման արձանագրություն գիտությանը հայտնի չէ, կրկնում եմ՝ հայտնի չէ: «Արմավիրը Արտաշեսյան դինաստիայի մայրաքաղաքն էր». տարրական դպրոցական դասարանի գիտելիքին ծանոթ ցանկացած ոք գիտի, որ Արտաշեսյանների մայրաքաղաքը Արտաշատն էր, իսկ Տիգրան Մեծի օրոք՝ Տիգրանակերտը: Մնացածը նույն ոճով... Վիքիպեդիան Հայոց պատմության մասին սեփական ցաքուցրիվ մտորումները տեղադրելու հարթակ չէ՝ դրա համար գոյություն ունեն բլոգեր և սոցիալական ցանցեր: Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ տեղադրվում են ստուգված ու ընդունված տեղեկություններ... Այսպիսով, գտնում եմ, որ նման տիպի հոդվածներ քննարկելը ժամանակի անիմաստ վատնում է, ու ադմինները կարող էին կարճ ու կոնկրետ այն ջնջել առանց քննարկման դնելու... --Rob (քննարկում) 09:36, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- UPD. Կարդացի Սուրեն Ասմարյանի կողմից բերված մի ակադեմիական աղբյուր՝ А. И. Болтунова, Греческие надписи Армавира (1942) հոդվածը: Արդարության առջև չմեղանչելու համար ստիպված եմ ընդունել, որ մասամբ սխալվել եմ: Բոլտունվան Արմավիրում գտնված հունարեն արձանագրություններով երկու քարից մեկի վրա տեքստերն այո, վերագրում է Արտաշես I-ին: ԲԱՅՑ. այդ արձանագրությունները խիստ աղճատված են ու կիսատ, օրինակ, հենց «Ար» հատվածն է Բոլտունովան վերականգնում որպես «Արտաշես»: Ինչքանով է այդ վերականգնումը համոզիչ՝ չգիտեմ, համենայն դեպս հետագայում այդ տեսությունը աջակցություն չի ստացել, ու օրինակ մեկ այլ ուսումնասիրող՝ Կ. Տրևերը իր 1953 թ. հրատարակած «ОЧЕРКИ ПО ИСТОРИИ КУЛЬТУРЫ ДРЕВНЕЙ АРМЕНИИ ( II в.до н.э.-IVв.н.э. )» գրքում արդեն չի պաշտպանում այդ կարծիքը: Ըստ Տրևերի՝ արձանագրությունները Արմավիրի տաճարի պատգամախոսի (օռակուլի) գուշակություններից պահպանված հատվածներ են: ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ արձանագրությունների ընթեռնելի մի քանի տողանոց հատվածները, անգամ եթե ընդունենք, որ Բոլտունովան իրավացի է և դրանք պատկանում են Արտաշեսին, որևէ կապ չունեն [Արտաշես Ա գահակալումը Արմավիրում] բառհոդվածում ներկայացված տեսությունների հետ: --Rob (քննարկում) 18:32, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- UPD2. Ըստ Հ. Մանադյանի տեսության, որն այսօր պատմագիտության մեջ կարծես թե առավել գերիշխող է, խնդրո առարկա արձանագրություն-նամակը գրել է ոչ թե Արտաշեսը, այլ Արմավիրի տաճարի քրմապետ Միթրասը մ.թ.ա III դարում , և այն հասցեագրված է Հայոց Եբրոնտես-Երվանդ թագավորին (տե՛ս . Հ, Մանանդյան, Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ, Երևան, 1946, էջ 18, տե՛ս նաև Կրկյաշարյան, Սիմոն, Հայոց արքայի տիտղոսաշարի մասին, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1982, № 9, էջ 46): --Rob (քննարկում) 19:01, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- Քանի որ միայն այս հոդվածը չէ ստեղծված վիքիում այս մասնակցի կողմից ու գնալով այսպիսի հոդվածների քանակն ավելանում է, ապա հարցը մեկընդմիշտ լուծելու համար եմ քննարկում բացել։ Կարծում եմ այս քննարկումից արդեն պարզ է, որ մասնակցի կողմից գրված բոլոր հոդվածները, ինչպես և ստեղծվելիք հոդվածները ենթակա են անհապաղ ջնջման։ Եվ քննարկումը բացել էի ճիշտն ասած ոչ թե պատճենված լինել-չլինելու հարցը քննարկելու, ոչ ճիշտ տեղեկությունների տարածման հարցը քննարկելու համար։ Ավելացնելու էլ բան չունեմ։--Լիլիթ (քննարկում) 09:57, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- Լիլիթն արդեն արձագանքել է մասնակցի քննարկման էջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 13:38, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Սուրեն Ասմարյան: Ձեր բոլոր հարցերին կփորձեմ պատասխանել ստորև, ներկայացնելով նաև իմ այլ տեսակետներ.
- Քանի որ միայն այս հոդվածը չէ ստեղծված վիքիում այս մասնակցի կողմից ու գնալով այսպիսի հոդվածների քանակն ավելանում է, ապա հարցը մեկընդմիշտ լուծելու համար եմ քննարկում բացել։ Կարծում եմ այս քննարկումից արդեն պարզ է, որ մասնակցի կողմից գրված բոլոր հոդվածները, ինչպես և ստեղծվելիք հոդվածները ենթակա են անհապաղ ջնջման։ Եվ քննարկումը բացել էի ճիշտն ասած ոչ թե պատճենված լինել-չլինելու հարցը քննարկելու, ոչ ճիշտ տեղեկությունների տարածման հարցը քննարկելու համար։ Ավելացնելու էլ բան չունեմ։--Լիլիթ (քննարկում) 09:57, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- Անձին ու արժանապատվությանը որևէ վիրավորանք չի եղել մեր կողմից: Վիքիպեդիան հանրագիտարան է, ինչը նշանակում է, որ այստեղ քննարկվում է ոչ թե անձի (խմբագիր կամ ադմին), այլ տվյալ անձի գրված հոդվածների որակը: Անձնավորումը Վիքիպեդիային բնորոշ չէ: Նույնիսկ ամենածայրահեղ դեպքում, երբ այս կամ այն խմբագրի կողմից արվում են սխալներ, ապա դրանք հրապարակվելուց առաջ մի քանի անգամ զգուշացվում են Ձեր քննարկման էջում: Այնտեղ գրված որևէ զգուշացման կամ դիմումի Դուք չեք պատասխանել:
- Շատ հաճելի է, որ բլոգների հեղինակը Դուք եք, և որ Դուք եք գրել այդ բոլոր գրքերը: Սակայն, անուն ազգանունով ներկայանալը բավարար չէ: Դուք պետք է նշեք, թե այդ գրքերը որ համալսարանի կամ ակադեմիայի հրատարակչությունն են, և, Ձեր անձը հարգելով հանդերձ, Ձեզ խնդրվում է վստահելիությունը ապացուցել այլ աղբյուրներով ևս, քանի որ Վիքիպեդիան ունի վստահելի աղբյուրների կարիք:
- Ցավում եմ, որ քննարկմանը մասնակիցները, բացառությամբ ՀԺՊ դպրոցական և բուհական ուսումնական ձեռնարկներից, այլ կարգի պատմագրության չեն տիրապետում, ինչին, որքան ես եմ հասկացել, կոչված է հենց Հայկական Վիքիպեդիան... Հարգելի դատափետողներ...Մեր ժողովրդի պատմության տիրապետե՛ք...մասնակցի բարբաջանք... Այս և նման այլ խոսքերով հեղինակազրկում եք ոչ միայն Հայերեն (հայերեն, ոչ թե հայկական Վիքիպեդիան), այլև վիրավորում եք մասնակիցներին: Եթե մտադիր եք դատի տալ, սրանք կկիրառվեն Ձեր դեմ դատարանում:
- Ձեր հիշատակած գրքերին ու աղբյուրներին ծանոթ եմ, սակայն այնպիսի նախադասություններ, որոնք գրել եք Դուք՝ ես չեմ հանդիպել: Հայերեն և ռուսերեն հոդվածները, կրկնվելով ասեմ, պետք է նշվեն՝ որ համալսարանի կամ ակադեմիայի հրատարակությունն է:
- Հոդվածը, որքան էլ Ձեր կարծիքն է, այս տեսքով չի մնալու: Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա այո, ես ասացի, որ արմավիրցի եք, և դրանում որևէ վիրավորանք չտեսա, կարող եք շարունակել հպարտ լինել, իսկ ծանոթության դեպքում կարող եք ներկայացնել Ձեր տոհմածառը: Ապա ես կներկայացնեմ իմը, որը մի քանի հարյուրամյակ ավելի խորն է հասնում, ես սերում եմ Բագրատունիներից: Ծագումը առավելություն չի տալիս ոչ մեկին: Վիքիպեդիան ազատ է, և մենք բոլորս հավասար ենք:
Այսքանը, Ձեզ հաճելի խմբագրումներ: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 16:19, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հայկ, ինչից ենթադրեցիր, որ Ասմարյանը ցանկություն ունի դատի տալու--6AND5 (քննարկում) 19:08, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- 6AND5 ջան, այս քննարկման մեջ կարող ես կարդալ՝ վերևում։ (Ես սպիպված եմ ԻՄ ԱՆՁԻՆ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ձեզ դատի տալ, պարոնայք...)։ Մասնակցին արդեն զգուշացում եմ գրել։ --Լիլիթ (քննարկում) 19:17, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Մերսի Լիլիթ ջան, ես դեմից նայեցի, բայց այդպես էլ չգտա այդ տողը դրա համար հարցրեցի, բայց նոր ավելի ուշադիր նայեցի ու տեսա: --6AND5 (քննարկում) 19:23, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
Թեև այս հոդվածը այփի հասցեից է գրվել, բայց հիշեցնում է Լիոնի ստեղծած հոդվածներին, և քանի որ աղբյուրներ չկան ու պիտակված է կասկածելի, ապա կարծում եմ ենթակա է ջնջման:--6AND5 (քննարկում) 08:15, 7 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել՝ պսևոդպատմագիտկան հեքիաթասացություն: Պատմական աղբյուրներից միայն հայտնի է մ.թ.ա 160-ական թթ. սելևկյան արշավանքի փաստի մասին, բայց ընթացքի, նամանավանդ՝ ճակատամարտի տեղի ու այլ մանրամասնությունների մասին, որոնք ներկայացվում են հոդվածում, որևէ տեղեկություն չկա: Հոդվածը հեղինակի ճոխ երևակայության արդյունք է, ուրիշ ոչինչ... --Rob (քննարկում) 17:14, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
Ես այս հոդվածի իմաստը չեմ հասկանում, տպավորություն է, որ ինքնանպատակ է ստեղծվել, էլ չեմ ասում Սեֆյանների օրոք Ադրբեջան պետություն չկար--6AND5 (քննարկում) 20:26, 7 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, հոդվածը կարդացի, սակայն ոչ մի բան չհասկացա։ Տպավորությունն այն է, որ հոդվածի հեղինակը լավ չի տիրապետում հայերենին կամ մտքերը չի կարողանում լավ շարադրել․․․ --Լիլիթ (քննարկում) 08:33, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- Իսկ իմ մոտ տպավորությունն է, որ ուղղակի խնդիր է եղել վերնագրի առաջին բաղադրիչը կապել երկրորդ բաղադրիչին, որ սակայն իմաստալից չի ստացվել--6AND5 (քննարկում) 08:50, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, Չգիտեմ ի՞նչն էր անհասկանալի, կան բացթողումներ՝ ընդամենը կարելի է շտկել դրանք, ոչ թե ջնջել: Ինձ թվում է ոմանց չհասկանալը հիմք չէ հոդվածը ջնջելու՝ կարելի այն ընդամենը դարձնել ավելի իմաստալից: --Tigran Shushanyan (քննարկում) 14:47, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Tigran Shushanyan, կրկնվեմ, այս հոդվածի նպատակը եղել է երկու անվանում իրար կապելը, ու դա արվել է անհաջող կերպով, բայց Դուք դեռ ժամանակ ունեք հոդվածը շտկելու, որը ըստ ինձ բավական դժվար կլինի, քանի որ հարկավոր ամբողջովին վերաշարադրել հոդվածը:--6AND5 (քննարկում) 15:01, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի «պատրուլ» դա ընդամենը ձեր տպավորությունն է ու սուբյեկտիվ կարծիքը, թե ինչ նպատակով է ստեղծվել ինձ չի հետաքրքրում, ասածս այն է, որ կարելի է ընդամենը շտկել այն ոչ թե ջնջել միանգամից, այսքան քննարկելու փոխարեն ավելի լավ կլինի մեկ երկու նախադասություն ճիշտ վերաշարադրել տվյալ հոդվածում:--Tigran Shushanyan (քննարկում) 21:09, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Tigran Shushanyan, կրկնվեմ, այս հոդվածի նպատակը եղել է երկու անվանում իրար կապելը, ու դա արվել է անհաջող կերպով, բայց Դուք դեռ ժամանակ ունեք հոդվածը շտկելու, որը ըստ ինձ բավական դժվար կլինի, քանի որ հարկավոր ամբողջովին վերաշարադրել հոդվածը:--6AND5 (քննարկում) 15:01, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, Ես էլ այն կարծիքին եմ, որ ջնջելու փոխարեն կարելի է պարզապես վիկիֆիկացնել հոդվածը։ Ինչպես տեսնում եմ արդեն հիմնակն հոդվածը շտկված է։--Armen Ghalechyan (քննարկում) 22:54, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ձեռնպահ այս փաստերով քիչ է մի տեսակ, կողմ քվեարկած մասնակիցներին առաջարկում ու խնդրում եմ էլի նյութեր ավելացնեն: --ERJANIK քննարկում: 10:54, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, նվազագույն պայմաններին համապատասխանում է, նույն վերնագիրը օգտագործվում է գերմաներեն վիքիպեդիայում de:Homosexualität in Aserbaidschan, մյուս վիքիներում ԼԳԲՏ իրավունքներ:--David1992 (քննարկում) 16:31, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Նախնական արդյունք
Հայերեն Վիքիպեդիայում ընդունելի չեն արհեստական ստեղծված հոդվածները, նմանատիպ հազարավոր հոդվածներ կարելի ստեղծել, բայց դա բերելու է Վիքիպեդիայի որակի անկմանը: Վիքիպեդիան քարոզչական կայք չի, որ արհեստական հոդվածներ ստեղծվեն: Մասնակիցներին խորհուրդ կտամ ստեղծել Մարդու իրավունքները Ադրբերջանում հոդված, որտեղ առանձին բաժնում նաև վերընշված կատեգորիայի մարդկանց մասին կարող են գրել, եթե իհարկե լուրջ աղբյուրներ ունենան: Հոդվածը ենթակա է ջնջման:--6AND5 (քննարկում) 10:35, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ես չհասկացա նախնական արդյունքն ինչպես որոշվեց, եթե հոդվածը թողնելուն կողմ մասնակիցներն ավելի շատ են։ Թե՞ այս քվեարկություննն ուղղակի ձևական բնույթ է կրում։ Ինձ թվում է շատ եք չարաշահում ադմինիստրատոր և ռուսական վիքիյում «պատրուլ» լինելու ձեր դիրքը, եթե այսպես շարունակվի կարելի քննարկման դնել ձեր ադմին լինելու հարցը։--Armen Ghalechyan (քննարկում) 22:54, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Սա պարզ քվեարկություն չէ, կա համապատասխան կանոնադրություն, ես ըստ դրա եմ շարժվում, խնդիր չկա, ցանկացած պահի կարող եք քննարկում բացել և փորձել ինձ լիազորություններից զրկել: Բացի այդ մեկ գաղտնիք բացեմ, հոդվածների պարունակությունը կարելի է ջնջել նաև վիքիչափանիշներին վերաբերող կաղապարների օգտագործումով, որոնցից ես դեռ չեմ օգտվում:--6AND5 (քննարկում) 08:02, 16 Նոյեմբերի 2014 (UTC)
Այս տեսքով կարծում եմ ենթակա է ջնջման:--6AND5 (քննարկում) 19:03, 8 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, համաձայն եմ։ --Լիլիթ (քննարկում) 19:06, 8 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, անաղբյուր, անմշակ, պատճենացված։ - Kareyac (քննարկում) 08:11, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ձեռնպահ, կարելի է մեկ երկու բան շտկել ու թողնել: --ERJANIK քննարկում: 10:55, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Ինձ թվում է այս տողը .«լոզունգները Նպատակ ունեն պատանիներին ու աղջիկներին հեռու պահել դասակարգային պայքարից, ազգազատագրական շարժումներից, մատերիալիզմի ու կոմունիզմի ազդեցությունից։» ամեն ինչ ասում է--6AND5 (քննարկում) 19:11, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել — Ջէօ (천) 19:32, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
Ջնջել, ՀՍՀ-ից չմշակված հոդված։--Լիլիթ (քննարկում) 19:43, 10 Նոյեմբերի 2014 (UTC)- Թողնել, արդեն թողնել --Լիլիթ (քննարկում) 11:51, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, մշակված է, հանրագիտային ոք, պատկերազարդված, աղբյուր և արտաքին հղումներ կան։ - Kareyac (քննարկում) 12:49, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այդքան մշակվելուց հետո դեռևս սկաուտները պայքարում են կոմունիզմի դեմ, ես կասեի բովանդակությունը կրկին շատ տխուր վիճակում է գտնվում--6AND5 (քննարկում) 13:31, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Սկաուտիզմ vs Կոմունիզմ հարաբերություններ պատմական փաստն է, և դա արտահայտված է հոդվածում։ Շնորհակալություն Narek Hayriyan- ին բարելավման համար։։ - Kareyac (քննարկում) 16:13, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այսինքն ներկայումս էլ սկաուտական գաղափախոսությունը պայքարում է կոմունիզմի դեմ? հոդվածը կարդալուց այդպես է հասկացվում, մինչդեռ կոմունիստական դարաշրջանը ավարտվել է, կան միայն մի քանի այդպիսի պետություններ:--6AND5 (քննարկում) 20:22, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Եթե նրանք շսրունակում են պայքար կոմունիզմի դեմ, գուցե դա հնարավոր է նշե՞լ։ Որպեսզի տեքստի մեջ չխարնվեք, հանեցի այս նախադասությունը։ - Kareyac (քննարկում) 07:44, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, նորմալ հոդված է: --David1992 (քննարկում) 08:27, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, հիմա արդեն կարելի է թողնել, խնդրեմ նախկինում քվեարկած մասնակիցները հայտնեն իրենց նոր կարծիքը: --ERJANIK քննարկում: 10:56, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Նախնական արդյունք
Որոշակի փոփոխություններից հետո, հակված եմ թողնել, ավելացնելով թարմացնել կաղապարը, այլ կարծիքներ կա՞ն:--6AND5 (քննարկում) 11:36, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Վիքիպեդիայի համար ոչ նշանակալի կատարող։ Ընդամենը Յութուբում մի քանի տեսահոլովակ ունի, իսկ ուրիշ որևե նշանակալի բան չկարողացա գտնել անձի մասին։ --Eurofan88 (քննարկում) 19:26, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, ոչ նշանակալի։ — Ջէօ (천) 19:29, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, ոչ նշանակալի, ափսոս, որ այսքան ժամանակ վրիպել է մեր աչքից :( --Լիլիթ (քննարկում) 19:44, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
- Մեկնաբանություն՝ նույնն էլ ես էի մտածում, Լիլիթ ջան։ — Ջէօ (천) 19:53, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, ուրախ կլինենք որ նման կարգի հանրագիտարանային նշանակություն չունեցող անձինք հասնեն նոր բարձր մակարդակի, ու դրանից հետո բնականա է նրանց մասին կգրվեն: --ERJANIK քննարկում: 10:58, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Բացի այն, որ տպավորություն է, որ հոդվածը վերաբերում է ընթացիկ իրադարձություններին, այն նաև ոչ նշանակալի է հայերեն Վիքիպեդիայի կտրվածքով--6AND5 (քննարկում) 09:33, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Նույն շարքից են.
- Սովետսկայա Բելոռուսիա (օրաթերթ)
- Սովետսկայա Էստոնիա (օրաթերթ)
- Սովետսկայա Լիտվա (օրաթերթ)
- Սոցիալիստիկ Կազախստան (օրաթերթ)-6AND5 (քննարկում) 09:39, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Իսկ սա թեև որոշակիորեն կարելի է նշանակալի համարել, բայց ներկա խայտառակ տեսքով կրկին ջնջման ենթակա էՍոցիալիստիչեսկայա ինդուստրիա (օրաթերթ)--6AND5 (քննարկում) 09:42, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Նեպսաբադշագ (օրաթերթ), այս հոդվածը նույնպես որոշակիորեն կարելի է նշանակալի համարել, եթե թարմացվի, ներկա տեսքով ենթակա է ջնջման--6AND5 (քննարկում) 09:53, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած տպագիր հանրագիտարանում գրված ինֆորմացիա նշանակալի է վիքիպեդիայում գրվելու համար, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դա չի կարող ոչ նշանակալիության պատճառ հանդիսանալ։ --Լիլիթ (քննարկում) 10:29, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, համարյա բոլորը հրատարակվել էն ԽՍՀՄ-յում, բոլորը ունեցել էին մեջ շրջանառություն և ազդեցություն, համարյա բոլորը շարունակվում են հրատարակվել, շատերի մեջ հանդիպել եմ մեր Վիքիին հետաքարող տվյալներ։ - Kareyac (քննարկում) 10:58, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ես համաձայն չեմ, որ ցանկացած տպագիր հանրագիտարանում գրված ինֆորմացիա նշանակալի է: Նշանակալիությունը որոշվում է արգումենտներով, ինչով է նշանակալի տվյալ թերթը հայերեն Վիքիպեդիայի համար, զուտ այն պատճառով, որ գրվել է ՀՍՀ-ում? Բացի այդ ներկա տեսքով, դրանք բոլորը այսպես թե այնպես ենթակա են ջնջման, օրինակ անմշակ կաղապարի տեղադրման պարագայում իսկ որոշ հոդվածների դեպքում նաև կարճ էջ կաղապարը տեղադրելով: Առաջնային խնդիրը հոդվածները տեսքի բերելն է, հետո նոր նշանակալիության մասին խոսելը: Եթե որևէ մասնակից իր վրա կվերցնի հոդվածները թարմացնել ու ռեալ թարմացնել, ոչ թե բոլոր օժանդակ բայերը դարձնել անցյալ ժամանակ, ապա խնդիր չկա, կարելի է նաև ներկայումս չքննարկել դրանց նշանակալի լինելը--6AND5 (քննարկում) 11:09, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Խոսքն իհարկե այս տեսքով հոդվածների մնալուն չէր վերաբերում, այդ իսկ պատճառով դեմ կամ կողմ չեմ արտահայտվել․․․ Ինչ վերաբերում է նշանակալիությանը, մնում եմ իմ կարծիքին։--Լիլիթ (քննարկում) 13:04, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այս հոդվածներ կռում են ճշգրիտ տվյալներ։ Նրանց նշանակալիությունը հույսուվ եմ արդեն բոլորին պարզ է։ Եթե նրանք հնագել են կամ կարք են, ապա ավելի ճիշտ է կպցրել համապատասխան կաղապար։ - Kareyac (քննարկում) 13:02, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Քաղաքացին 60 տարեկան է 1940 թվականին, 2014 թվականին 1940 թվականի ճշգրիտ 60 տարեկանը գրելու դեպքում կլինի ապատեղեկատվություն, քաղաքացին ողջ լինելու դեպքում 134 տարեկան կլինի, ավելի հավանական է, որ ընդհանրապես չլինի, մի քիչ սև հումոր էր, բայց տիպիկ բնութագրող է: Իսկ համապատասխան պիտակը կլինի, ոչ թե թարմացնել այլ կասկածելի, քանի որ չեղած բանի մասին ընթացիկ տարբերակով է խոսվում: Իսկ կասկածելի հոդվածները վաղ թե ուշ պետք է ջնջվեն, եթե իհարկե չեն բարելավվում: Այնպես, որ հարցը ավելի լավ է մոտակա 30 օրում լուծվի:--6AND5 (քննարկում) 13:26, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Բարցր գնահատում եմ ձեր սև հումորի զգացումը (երեք անգամ մռայլ հա-հա-հա)։ Մնաց անպարզ, որտեղ վերնշված հոդվածներում դուք տեսաք անմշակ կաղապարի տեղադրում։ Եթե համապատասխան պիտակներ ձեզ համար կասկածելի են, առաջարկեք նրանց քննարկման։ - Kareyac (քննարկում) 14:43, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ես համաձայն չեմ, որ ցանկացած տպագիր հանրագիտարանում գրված ինֆորմացիա նշանակալի է: Նշանակալիությունը որոշվում է արգումենտներով, ինչով է նշանակալի տվյալ թերթը հայերեն Վիքիպեդիայի համար, զուտ այն պատճառով, որ գրվել է ՀՍՀ-ում? Բացի այդ ներկա տեսքով, դրանք բոլորը այսպես թե այնպես ենթակա են ջնջման, օրինակ անմշակ կաղապարի տեղադրման պարագայում իսկ որոշ հոդվածների դեպքում նաև կարճ էջ կաղապարը տեղադրելով: Առաջնային խնդիրը հոդվածները տեսքի բերելն է, հետո նոր նշանակալիության մասին խոսելը: Եթե որևէ մասնակից իր վրա կվերցնի հոդվածները թարմացնել ու ռեալ թարմացնել, ոչ թե բոլոր օժանդակ բայերը դարձնել անցյալ ժամանակ, ապա խնդիր չկա, կարելի է նաև ներկայումս չքննարկել դրանց նշանակալի լինելը--6AND5 (քննարկում) 11:09, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, միանշանակ: Քանի որ կարելի է մի փոքր փոխել տեքստը և օրինակ ռուսերեն և անգլերեն վիքիներում կա այդպիսի հոդված նաև կարելի է թարգմանել այդ վիքիներից: --Vadgt (քննարկում) 11:21, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Մնաց անողը գտնվի--6AND5 (քննարկում) 11:25, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, աղբյուր նշված է, տեքստը նորմալ վիճակում է:--David1992 (քննարկում) 08:09, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- առաջարկում եմ Թողնել, ուղղակի դնել հնացած պիտակ: --ERJANIK քննարկում: 11:01, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Ոչ հանրագիտարանային և կարծես թե գյուղի հետ կապ չունեցող պատմության շարադրում:--6AND5 (քննարկում) 10:07, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, ըստ վերը նշվածի։ --Լիլիթ (քննարկում) 10:34, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, գյուղի հետ կապ երևի ունի, բայց ոչ հանրագիտային հոդված։ - Kareyac (քննարկում) 11:03, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, պարզապես, ինչ-որ ավանդության շարադրանք է։ -◙Beko (քննարկում) 16:21, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, առանձին հոդված ունենալ կարծում եմ սխալ է, նման մի ցանկովմ ուրիշ բան, ինչպես օրինակ ՀՀ-ի հուշարձաններն են: --ERJANIK քննարկում: 11:03, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Ոչ հանրագիտարանային ոճի հոդված--6AND5 (քննարկում) 10:09, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել որպես անմշակ հոդված ՀՍՀ-ից։ --Լիլիթ (քննարկում) 10:35, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ձեռնպահ, ավելացրեցի Մարքսիզմ կատեգորիան, կարելի է թողնել վերանվանելով «... ըստ մարքսիսզմի»։ - Kareyac (քննարկում) 11:09, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- Մեկնաբանություն՝, կարելի է միավորել Ոսկու ստանդարտ հոդվածի հետ: Նույն բանի մասին են երկու հոդվածներն էլ:--David1992 (քննարկում) 08:21, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, ափսոս է, գուցե միայն պիտակել ինչ-որ պիտակով: --ERJANIK քննարկում: 11:05, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Հոդվածը խայտառակ վիճակում է գտնվում, եթե չբարելավվի, ապա անհրաժեշտ է ջնջել, չկա որևէ աղբյուր, գումարած բոլոր թվականները կասկածելի են համարվում:--6AND5 (քննարկում) 20:29, 13 Նոյեմբերի 2014 (UTC)
- նման տեսքով իրոք լավը չի, խնդրենք պատմությամբ զբաղվող մեր մասնակիցներին ծանոթագրություններ և գոնե մի քանի փաստեր ավելացնել, բայց ջնջելուն դեմ եմ: --ERJANIK քննարկում: 11:06, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Տեսքը ցանկի համար նորմալ է, բայց տեղեկությունները կասկածելի են, անաղբյուր և մասնակի են, նույն անգլերեն/ռուսերեն ՎՊ–ների համեմատ։ Եթե հնարավոր չէ բարելավել, ապա Ջնջել --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:20, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Հաշվի առնելով հոդվածում տեղադրված կաղապարները և Դավիթի պատասխանը [3]--6AND5 (քննարկում) 13:42, 14 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, տեքսը պատճենված չէ, պետք է տեղադրել վիքիֆիկացում շաբլոնը և թողնել:--David1992 (քննարկում) 08:09, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- պատժենվածի նման է համենայնդեպս, կարծես որևէ ուսանողական աշխատանքի նման լինի, բայց սա ընդհանուր հարց է նման հոդվածները ջնջել թե ոչ, եթե այո, ապա 100-ներ կարելի է ջնջել, նեղ անձնական կարծիքովս ենթադրում եմ որ դժվար թե լինեն ՍԽԱԼ փաստեր, թող Դավիթը իր կարծիքը նորից հայտնի քիչ ավելի հստակ, անկախ ամեն ինչից սխալ է հնչում «ջնջել հաշվի առելով տեղադրված կաղապարները» բառերը նախադասությունը: --ERJANIK քննարկում: 11:11, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ջնջել, պատճենվածին շատ նման, ոչ հանրագիտարանային, առանց աղբյուր ու վիքիֆիկացման տեքստ: Այս տեսակ հոդվածին իմաստ չունի վիքիֆիկացման կաղապար դնել, ավելի լավ է ջնջել, հետո ինչ-որ մեկը նորմալ հոդված կստեղծի: --Դավիթ (∅) 11:35, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Նայեցի այս էջի[4] վերջում գտնվող ցանկում նման անվանումով չգտա, գուցե որպես առանձին միավոր չկա, որպեսզի որոշենք ինչ անենք հոդվածի հետ անհրաժեշտ է տեղեկություն գտնել, սպասում եմ տեղեկատվական արձագանքների, այլ ոչ թե դեմ կամ կողմ ձայների...--6AND5 (քննարկում) 14:29, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- ՀՍՀ-ից է (հ. 11, էջեր 69-70) --23artashes (քննարկում) 16:57, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, 23artashes, շնորհակալություն։ - Kareyac (քննարկում) 17:31, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Խնդիրը նրանում է, հիմա ինչ կարգավիճակ ունի այդ խուտորը, կարող է որպես առանձին միավոր չկա--6AND5 (քննարկում) 17:47, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Իսկ ին՞չ կապ ունեն ձեր կասկածներ ջնջման հետ, ստույք նոր տեղեկություններ, ինչքան ես հասկացա, չկան։ Կարելի է կպցնել {հնացաց} կաղապարը։ Մնաց անողը գտնվի։ - Kareyac (քննարկում) 18:37, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Խնդիրը նրանում է, հիմա ինչ կարգավիճակ ունի այդ խուտորը, կարող է որպես առանձին միավոր չկա--6AND5 (քննարկում) 17:47, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Եթե ներկայումս առանձին միավոր չկա, ապա կարելի է գտնել այն համայնքը, որի մաս է կազմում և տվյալ տեղեկատվությունը տեղափոխել այդ էջ, իսկ վերնագիրը վերահղում դարձնել կամ հնարավոր է անվանումն է փոխվել, նման դեպքում էլի ներկայիս անվանումը պետք է վերահղում դարձնել--6AND5 (քննարկում) 18:42, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, եթե պատմական հատուկ հետաքրքրություն չի ներակայցնում, պետք է գտնել ժամանակակից վարչական բաժանումը և անվանումը և տեղափոխել հոդվածը այնտեղ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:11, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Իսկ եթե ժամանակակից որևե վառչական միավորի մեջ չի մտնում և այլևս գոյություն չունի, պետկ է փոխել կատեգորիա դեպի {Անհայտացած բնակավայրեր}։ Համոզված եմ, որ եթե Հայաստանից/հայերից/հայոց լեզվից հեռու հազարավոր գյուղեր, որոնք ներկա են մեր Վիքիյում պատկերացնում են հետաքրքրություն, ապա հախկին հայաբնակ բնակավայրեր ավելի ևս ներկայացնում են հետաքրքրություն, ինչպես հայ սփուրքի պատմությամ մի էջ։ - Kareyac (քննարկում) 03:43, 16 Նոյեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, եթե պատմական հատուկ հետաքրքրություն չի ներակայցնում, պետք է գտնել ժամանակակից վարչական բաժանումը և անվանումը և տեղափոխել հոդվածը այնտեղ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:11, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
Այս հարցը ոչ միայն վերաբերում է տվյալ հոդվածին, այլ նաև նմանատիպ բոլոր հոդվածներին: Մենք հիմա քննարկելու ենք հայերեն Վիքիպեդիայում ընդունված նշանակալիության սկզբունքները, այլ ոչ թե այլ վիքիներում: Ըստ ինձ եթե հոդվածի առարկա հանդիսացող անձի նշանակալիության գլխավոր արգումենտը 21+ ֆիլմերում նկարահանվել է, ապա այն չի կարող նշանակալի համարվել, քանի որ նմանատիպ ֆիլմերը նույնպես նշանակալի չեն: Եթե ես սխալ եմ մեկնաբանում, հարգելի մասնակիցներ, ապա ուղղեք ինձ....--6AND5 (քննարկում) 18:20, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ձեռնպահ, Անձն ունի բավական հատկանիշներ Վիքիյում ներկայանալու համար։ Ենթադրությունը, որ ֆիլմերը աննշանակալի են միայն նրանց 21+ ռեյտինգի պատճառով, համարում եմ անընդունելի։ Անձամբ հետաքրքված չեմ տեսնել մեր Վիքիում պոռնոաստղերի և պոռնոֆիլմերի լայն ընտրանի։ Առաջարկում եմ քննարկել Վիքիում անձի նշանակալիության և այլսահմանափակումների հարցը համապատասխան կանոնադրության կամ օգնության էջերում։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Kareyac (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Թողնել, ոչ միայն նշանակալի է, այլ նաև վավերացվելի։ Տեղեկությունները հնարավոր է գտնել, ուստի նաև հնարավոր է գրել լավ Վիքիպեդիայի հոդված։ Առհասարակ նշանակալիությունը մեր մոտ ինչ–որ շատ սուբյեկտիվ ու անկանխատեսելի կիրառումներ ունի՝ գեներալները նշանակալի չեն, ԷՀՄի գլխավոր ստեղծողները նշանակալի չեն, լավագույն տառաճանաչման համակարգ թողարկող ընկերության տնօրենը նշանակալի չի, նախարարները նշանակալի չեն… Պետք չի այդ հասկացողությունը կիրառել եթե հոդվածը ունի այլ թերություններ, կամ պարզապես ձեր դուրը չի գալիս։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:06, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել, Հարգելի «պատրուլ», նախ առաջինը՝ հայերենում պատրուլ բառ չկա, կա «պարեկ» բառը, երկրորդ՝ դուք այնքան էլ կոմպետենտ անձ չեք որպեսզի որպեսզի որոշեք 21+ ֆիլմերը կամ ֆիլմերում նկարահանվելը նշանակալի են թե ոչ, երրորդ՝ հոդվածի առարկա հանդիսացող անձը ոչ միայն 21+ ֆիլմերում է նկարահանվում այլ նաև այլ ստեղծագործական գործունեություն է ծավալում, իսկ ձեր անտեղյակությունը խոսում է այն մասին, որ հոդվածը կամ կամ ուշադրի չեք կարդացել կամ էլ ընդհանրապես չեք կարդացել, իսկ հոդվածը ջնջելու առաջարկություն անելու համար, կարծում եմ, որ պետք է գոնե այն կարդացած լինել։--Armen Ghalechyan (քննարկում) 22:39, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Թողնել Համամիտ եմ Ալեքսեյ a.k.a. Xelgen-ի և Armen Ghalechyan-ի հետ: Միանշանակ անհիմն է հոդվածը ջնջել, ընդամենը կարելի է նյութեր ավելացնել նման քննարկումների փոխարեն, երևի նշանակալի են news.am, 1in.am և նմանատիպ գովազդային հոդվածները: Նաև պոռնոֆիլմերը 18+ են, ոչ թե՝ 21+, հարգելի «Ռուսերեն Վիքիպեդիայի պատրուլներից մեկը» և գտնում եմ, որ նմանատիպ նյութերի նշանակալիության հարցը պարզ է բոլորի համար՝ երևի բացի ձեզնից: --Tigran Shushanyan (քննարկում) 23:36, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
- Armen Ghalechyan և Tigran Shushanyan խնդրում եմ խուսափել անձերի քննարկումից Վիքիպեդիայում, և քննարկման թեմայից չշելվել։ Առաջարկողի անձնական էջում գրածը, կամ ՌՈՒ:ՎՊ–ում դրոշակը այս քննարկման հետ որևէ կապ չունի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:08, 16 Նոյեմբերի 2014 (UTC)
- , նախ ես քննարկում եմ բացել, որովհետև ինձ իրոքից հետաքրքրում է այս հարցը ու ես վերևում նշել եմ, որ եթե նշանակալիության գլխավոր արգումենտը, այլ ոչ թե՝ միակ: Հիմա ներկայումս հստակ կանոնակարգ չկա, դրա համար եմ նմանատիպ քննարկումներ բացել: Ինչ վերաբերում է 21+-ին, այո, որքանով տեղյակ եմ, իրավական առումով ՀՀ-ում նման կատեգորիա չկա, բայց սոցոլոգիայի առումով կա, ու եթե ֆիլմը պարունակում է որոշակի նման ոճի տարրեր, ապա 18+ է, եթե ամբողջովին է և նաև ոչ դասական տարբերակներ է պարունակում, ապա 21+, սա Ձեզ ի գիտություն: Այս մասով այլև չեմ խորանա: Ես գիտեմ, պատրուլը բառը հայերեն չէ, այնպես, որ այդ փաստը նորություն չէր իմ համար--6AND5 (քննարկում) 08:17, 16 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen պարզից էլ պարզ է ով է դրել քննարկման այս հոդվածի ջջելու հարցը և ինչու: Իմ նպատակը և մեծամասնությանը վիքի մասնակիցների զարգացնելն էլ հայերեն վիքին՝ ոչ թե «պրինցիպներ» կամ նմանատիպ քայլեր անելը: Եթե վիրավորական էր «պատրուլ» բառը, նա կարող էր այլ կերպ վարվել ոչ թե իմ գրած հոդվածը դներ քննարկման:
ՈՒ ի գիտություն՝ չգիտեմ ինչպես է ՌԴ-ում, բայց ՀՀ կա հստակ կատեգորիա 18+ վերաբերյալ, 21+ գործում է այլ երկրներում և ՀՀ-ում անձը չափահաս է համարվում 18 տարեկանից հարգելիս: Թե ինչ կատեգորիայի է պոռնոն կամ ալկոհոլը դա էական չէ ՀՀ-ում: Եթե ինչ որ խնդիր լիներ ՀՀ-ում կապված պոռնոյի և պոռնոդերասանների հետ՝ դրանով կզբաղվեին համապասխան մարմինները ՀՀ-ում (ՀՀ ԱԺ, ՀՀ Ոստիկանություն, ոչ թե «պոլիցիա» կամ «դումա»), իսկ դուք իմ կոմպետենտ մարդ չեք նման հարցերը քննարկելու: Ես ձեզ պատասխանել եմ նաև ձեր քննարկան էջում հարգելի 6AND5 քննարկում՝ «պատրուլ»: Շնորհակալություն:--Tigran Shushanyan (քննարկում) 12:09, 16 Նոյեմբերի 2014 (UTC)