[go: nahoru, domu]

Jump to content

Օթար Իոսելիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իոսելիանի ազգանունով այլ մարդկանց մասին։
Օթար Իոսելիանի
ოთარ იოსელიანი
Ծնվել էփետրվարի 2, 1934(1934-02-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎրաստան Թբիլիսի
Մահացել էդեկտեմբերի 17, 2023(2023-12-17)[4][5][6] (89 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան[5]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ֆրանսիա և  Վրաստան
Գործունեության տարիներ1958 - 2011
Ազգությունվրացի
Մասնագիտացումսցենարիստ, մոնտաժող, դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, վավերագրող ռեժիսոր, կինոռեժիսոր և մանկավարժ
Պարգևներ
IMDbID ID 0409646

Օթար Իոսելիանի (վրաց.՝ ოთარ იოსელიანი, փետրվարի 2, 1934(1934-02-02)[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[9][10][6] - դեկտեմբերի 17, 2023(2023-12-17)[4][5][6], Թբիլիսի, Վրաստան[5]), վրացի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1984

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Վրացֆիլմ կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, մոնտաժող, Թբիլիսիի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ ռեժիսոր, 1961 թվականից՝ «Վրացֆիլմի» ռեժիսոր և սցենարիստ։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Դովժենկոյի արվեստանոց)։ 1962 թվականին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժը, 1964 թվականին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է։ Նրա «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմը 1966 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի և Ժորժ Սադուլ մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։ 1971 թվականին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո 1976 թվականին ռեժիսորն ասպարեզ է հանել «Հովվերգություն» կարճամետրաժ ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի։

1980-ականներից Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում։ 1984 թվականին նկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակը։ Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»ը (1989) և «Ավազակներ, գլուխ յոթերորդ»ը (1996)։ 1999 թվականին էկրան բարձրացավ Իոսելիանիի «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ Իոսելիանին ևս դեր ուներ։

Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում և արտասահմանում։ 1993 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին։ 2000 թվականին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986 թվականին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[11]։

Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 17-ին, 89 տարեկանում[12]։

Վավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1959 - Սապովնելա (Ծաղիկ, որը ոչ ոք չի կարող գտնել)[13]
  • 1964 - Չուգուն
  • 1969 - Հին վրացական երգ
  • 1982 - «7 երգ սև-սպիտակ կինոյի համար» / 7 pièces pour le cinéma noir et blanc
    Euskadi, 1982
  • 1988 - Տոսկանայի փոքրիկ մատուռը / Un petit monastère en Toscane
  • 1994 - Վրաստանը միայնակ / Seule, Géorgie

Գեղարվեստական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ

  • 1957 - «Ջրաներկ»
  • 1962 - «Ապրիլ» / აპრილი

Լիամետրաժ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Умер Отар Иоселиани (ռուս.) — 2023.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Le cinéaste géorgien Otar Iosseliani, chantre des plaisirs simples, est mortLe Monde.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Fichier des personnes décédées
  7. https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
  8. L'Internaute
  9. 9,0 9,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  10. 10,0 10,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  11. «Օթար Իոսելիանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Асатрян, Арпине (2023 թ․ դեկտեմբերի 17). «Кинорежиссер Отар Иоселиани умер в возрасте 89 лет». Главные новости в России и мире - RTVI (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. "Саповнела" Режиссер: Отар Иоселиани
  14. http://georgianpress.ru/sci-cult/35269-zimnyaya-pesnya-ot-otara-ioseliani.html Արխիվացված 2015-02-21 Wayback Machine «Зимняя песня» от Отара Иоселиани

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Իոսելիանի» հոդվածին։