Գայ (Արմավիրի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գայ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ | ||
Գյուղապետ | Սեյրան Մարկոսյան | ||
Մակերես | 29.4 կմ² | ||
ԲԾՄ | 834 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3614[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր,Եզդիներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գայեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1124[3] | ||
|
Գայ (նախկինում՝ Խաթունարխ), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Հեռավորությունը Վաղարշապատից՝ 6 կմ, մարզկենտրոնից՝ 36 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 9 կմ։
Գայ է վերանվանվել 1978 թ-ին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆի խանի կնոջ՝ Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդտեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղադրված է միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C[4]։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ. տեղափոխվել էՊարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից։ 1831 թ-ին գյուղն ունեցել է 870, 1926 թ-ին` 354, 1939 թ-ին՝ 395, 1959 թ-ին՝ 596, 1979 թ-ին՝ 2705 հայ բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 3528 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի՝ բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 65%, հետաշխատունակներ՝ 13%։
Գայի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 870 | 301 | 354 | 395 | 596 | 2541 | 2705 | 3156[5] | 3470 | 3662 | 3614[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 1251 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Պատմամշակությաին կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայն ունի սբ. Սարգիս եկեղեցի (1894 թ.)։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. III հազարամյակի բնակավայրի մնացորդներ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց, կապի հանգույց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Ապրիլի 2-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 611
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-08-24 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|