Մեծամոր (Արմավիրի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Մեծամոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ | ||
Գյուղապետ | Էդվարդ Միրզոյան | ||
Մակերես | 3.8 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲1322 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Մեծամորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1138[3] | ||
թ | |||
|
Մեծամոր (նախկին անվանումը՝ Ղամարլու), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 8 կմ հարավ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից 38 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Հեզլու Ղամարլու, Ղամարլու անվանումները։ Մեծամոր է վերանվանվել 1946 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Մեծամոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծամորի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 1322, առկա բնակչությունը՝ 1283 մարդ[4]։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ադրբեջանաբնակ, 1920-ական թվականներից՝ հիմնականում հայաբնակ[5]։ Ներկայիս բնակիչների նախնիների մի մասը 1918-1920 թթ տեղափոխվել է Սուրմալուից, Բիթլիսից և Վանից։
Մեծամորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1136 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 57%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 345 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (133 հա), բազմամյա տնկարկներ (14 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 53 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հայաստանի մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 771. — 4696 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|