Խանջյան (Արմավիրի մարզ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Խանջյան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ | ||
Գյուղապետ | Արտակ Արոյան | ||
Մակերես | 7.8 կմ² | ||
ԲԾՄ | 870 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1775[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | խանջյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[2] | ||
Փոստային ինդեքս | 0928[3] | ||
|
Խանջյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Ստեղծվել է 1957 թվականին որպես ավան և ունեցել է Աբովյանի անվան սովխոզ, Խանջյանի անվան սովխոզ անվանումները։ Իր անվանումը ստացել է ի պատիվ Հայաստանի հերոս Աղասի Խանջյանի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը տեղափոխվել է հարակից գյուղերից և Հայաստանի տարբեր շրջաններից։ 1981 թվականին գյուղն ունեցել է 1580 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ․ համայնքն ունեցել է 1908 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 54%, հետաշխատունակներ՝ 14%։
Խանջյանի ազգաբնակչության փոփոխությունը.[4].
Տարի | 1981 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 1580 | 1856 | 1880 | 1775[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 562 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (89 հա), պտղատու (179 հա) և խաղողի այգիները (86հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, բազմամյա տնկարկներ՝ կազմելով համապատասխանաբար 102 և 12 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|