Հայկաշեն (Արմավիրի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Հայկաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Վարշամ Հովհաննիսյան | ||
Մակերես | 6.6 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1115 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | հայկաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1136[3] | ||
|
Հայկաշեն (նախկին անվանումը՝ Ղարղաբազար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 8 կմ հարավ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարղաբազար անվանումները։ Հայկաշեն է վերանվանվել 1967 թ-ին։ Գյուղը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռներն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Ղևոնդ Ալիշանի այս գյուղի մոտ է գտնվել Աղզիվար Կալեսի բերդը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկաշենի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 1115, առկա բնակչությունը՝ 1065 մարդ[4]։ Մինչև 1930-ական թվականները եղել է ադրբեջանաբնակ[5]։
Հայկաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 1457 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 12%։ Գյուղն ունի 396 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (214 հա), կան պտղատու այգիներ (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 16 և 191 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 752. — 4696 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|
|