[go: nahoru, domu]

Jump to content

Լեռնամերձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լեռնամերձ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղԱրմավիրի մարզ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՍահակ Միրզոյան
Մակերես1.6 կմ²
ԲԾՄ985 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն384[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնամերձցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1150[3]
Լեռնամերձ (Հայաստան)##
Լեռնամերձ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Լեռնամերձ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Այառլու, Այարլի, Այարլու անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 975 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնամերձի մշտական բնակչությունը կազմել է 384, առկա բնակչությունը՝ 367 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի Բիթլիսի, Սասունի և Երևանի նահանգի Սուրմալուի շրջաններից։ Լեռնամերձի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 38 355 57 226 221 363 449[5] 405 384[1]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 69%, հետաշխատունակներ՝ 9%։ Գյուղն ունի 88 առկա տնտեսություն։ Ունի տարրական դպրոց, կապի հանգույց։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (48 հա), կան պտղատու այգիներ (3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 23 և 16 հեկտար։ Զբաղվում են բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 689

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]