Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գրիբոյեդով | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Համայնք | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Վահե Գրիգորյան | ||
Մակերես | 6.4 կմ² | ||
ԲԾՄ | 840 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1845[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գրիբոյեդովցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1126[3] | ||
| |||
Գրիբոյեդով (նախկին անվանումները` Քյոլանլու, Արալըխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Արմավիրից` մոտ 18 կմ արևելք։ Վերանվանվել է Գրիբոյեդով 1978 թ. հունվարի 25-ին[4]։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Քյոլանլու, Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, Վերին Քյոլանլու անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ.-ին ի պատիվ անվանի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գրիբոյեդովի մշտական բնակչությունը կազմել է 1845, առկա բնակչությունը՝ 1754 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է ադրեջանաբնակ[5]։ Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից, իսկ 1950-ական թթ այստեղ են հաստատվել Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1904 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 15%։
Գրիբոյեդովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 397 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (237 հա), պտղատու (7 հա) և խաղողի այգիները (50 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 172 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիբոյեդովն ունի միջնակարգ դպրոց, մանակապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից հյուսիս-արևելք կա մի հնավայր, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ իրեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 962 — 916 էջ։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 645. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)» հոդվածին։ |
|
|