Լուսագյուղ (Արմավիրի մարզ)
- Այս հոդվածը Արմավիրի մարզի գյուղ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսագյուղ (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լուսագյուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ, Ապարանի շրջան, Էջմիածնի շրջան և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Սարիբեկ Կարապետյան | ||
Մակերես | 2.7 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1007[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լուսագյուղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1131[3] | ||
|
Լուսագյուղ (նախկին անվանումը՝ Ներքին Թուրքմենլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է 1007 մարդ (2001 թ)[1]։ Վերանվանվել է Լուսագյուղ 1935 թ. հունվարի 3-ին[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ անվանումները։ Լուսագյուղ է վերանվանվել 1935 թ-ին։ Գյուղը տեղադրված է Մեծամոր գետի աջ ափին՝ Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 835 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսագյուղի մշտական բնակչությունը կազմել է 1007, առկա բնակչությունը՝ 957 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել է Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Բահարլու գյուղոց 1915-1920 թթ[4]։
Լուսագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 | 2020 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 128 | 192 | 331 | 576 | 930 | 1007[1] | 1001 |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 27%, աշխատունակներ՝ 63%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 162 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (86 հա), կան պտղատու (6 հա) և խաղողի այգիներ (9 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով համապատասխանաբար 38 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 607 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 93» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|